Վերջերս ինքնաթիռով վերադառնում էի արտերկրից, երբ սրահում մի երեխա․․․ Նման բան ամեն օր չես տեսնի

Վերջերս ինքնաթիռով վերադառնում էի արտերկրից, երբ սրահում մի երեխա․․․ Նման բան ամեն օր չես տեսնի

Վերջերս արտերկրից ինքնաթիռով վերադառնում էի Հայաստան, երբ թռիչքի ընթացքում բարձրախոսով հայտարարեցին, որ բժիշկի օգնություն է անհրաժեշտ: Բարձարցել էր 12 տարեկան տղայի ճնշում ու անտանելի ցավում էր որովայնը:Ես մոտեցա նրան, իսկ իմ հետևից եկան երկու կանայք:

Նրանցից մեկը մանկաբույժ էր, մյուսը՝ նեղ մասնագետ, վարակաբան, իսկ ես էլ թերապևտ եմ:Ի դեպ, նման բան առաջին անգամ էի տեսնում: Սովորաբար ինքնաթիռում միայն ես եմ բժիշկ, իսկ այս անգամ միանգամից 3 հոգի:Մենք զննեցինք տղային, իմացանք, թե ինչ ախտանիշներ ունի, ու եզրակացրեցինք, որ նրա մոտ պանկրեատիտ է:

Մանկաբույժը ներարկում արեց, որպեսզի թեթևացնի վիճակը, իսկ ես մերսում էի որովայնը:Տղայի մայրը վստահ ու հանգիստ պա-տասխանում էր մեր հարցերին: Նա հիստերայի մեջ չէր ընկել, որդուն չէր խղճում, բավականին հանգիստ էր պահում իրեն:Մյուս ուղևորները նույնպես օգնություն էին առաջարկում:

Միայն մի քանիսն էին նստած տեղից խորհուրդներ տալիս ու նկատողություն անում: Բարեբախտաբար, ադեկվատ մարդիկ ավելի շատ էին:Տղամարդկանցից մեկը գրկեց երեխային ու հարմար տեղ պառկացրեց: Մի կին դեղահաբերով մեծ տոպրակ բերեց, որոնք այնքան տեղին էին:

Կարողացանք կարգավորել տղայի վիճակը, նա քնեց ու այլևս չգանգատվեց ցավից: Ես մի քանի անգամ այցելեցի նրան ու նկատեցի, որ մոտկայաքում բոլոր նստածները լուռ էին, որպեսզի չխանգարեն նրա քունը:Այնքան ուրախ էի, որ նման ազգա կիցներ ունենք, ովքեր կա րող են մտնել դիմացինի, թեկուզ անծանոթի դրության մեջ, օգնել ու աջակցել:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS