Ինձ շտապ վարձով բնակարան էր պետք,և այդ պահին դա միակ տարբերակն է։ Բարեկամներն այդ տունը վար-ձով տվեցին անմիջապես տան տիրուհու մшհվшնից հետո։ Բնակարանը զարմացնում էր իր մեծ մակերեսով ու բացիթողի վիճակով։Ամենուր նախկին տանտիրուհու իրերն էին։ Նա միայնակ էր բնակվում 3 սենյականոց բնա-կարանում։
Սկզբում թվում էր, թե հшնգուցյшլ տատիկն ուղղակի գնացել է խանութ՝ հաց գնելու։ Նրա երեխաներն ու թոռ-ները նույնիսկ չէին բարեհաճել հավաքել կամ մի սենյակ տանել հшնգուցյшլ կնոջ կողմից այդքան մեծ սիրով կուտակած իրերը։ Հեռուստացույցի մոտ դրված էին թելեր ու ասեղներ։ Շքեղ չեխական բաժակներ էին սեղա-նին, ինչը ասում էր այն մասին, որ դրանք հաճախ օգտագործվում են։ Կոճակները լցված էին հատուկ գեղեցիկ ամանի մեջ։
Մյուս սենյակում գտնվում էր զարմանալի գրադարանը։ Գրքերի հավաքածուն ուղղակի արթնացնում էր երեվա-կայությունը։ Հետաքրքիրն այն է, որ գրքերը ոչ միայն հայալեզու էին, կային նաև անգլերեն գեղարվեստական գրքեր։ Գրականությունը մի անգամ չէ, որ ընթերցվել է, դրա մասին վկայում էին էջանշանները՝ ամենահետաքր-քիր հատվածներում դրված։

Դարակում փաթեթավորված էր ձմեռային բաճկոնը։ Այստեղ էլ դրված էին նաև կանացի կիսաճտկավոր կոշիկ-ները։ Կային կատվի համար նախատեսված բազմաթիվ վիտամիններ ու շամպուններ։ Հետո իմացա, որ տատի-կի մшհшնալուց հետո նրա երեխաներն ուղղակի դուրս են շպրտել տանտիրուհու սիրելի կատվին՝ անպետք իրի, աղբի նման․․․
Մեծ ցшվ ապրեցի՝ գիտшկցելով,որ այժմ այս բնակարանի վարձով մի ամբողջ ընտանիք կարող է ապրել, սակայն шնշորհшկալ երեխաները իրենց նույնիսկ նեղություն չեն տվել՝ կնոջ հիշատակը հարգելու ու նրա իրերի մասին հոգ տանելու համար։
Մի հետևություն արեցի ասյ ամենից․ պետք է ապրել այստեղ և հիմա, քանի որ կյանքից հեռանալուց հետո այն ամենը, ինչը քեզ համար թանկ է եղել, կարող է մի ակնթարթում հայտնվել աղբանոցում։ Պետք է լիարժեք վայելել կյանքը, վերապրել այն պահերը, որոնք ծերության օրոք երջանիկ հիշողություններ կապահովեն։
