Վեցամյա աղջնակին հոգեբանը մի պարզ հարց տվեց․ Երբ աղջիկը չկարողացավ պատասխանել, նրա մայրը ուղղակի շոկի ենթարկվեց

Վիկայի մայրիկը երեխային տարել էր գրանցելու քաղաքի լավագույն դպրոցներից մեկը։ Սակայն պարզվեց, որ այնտեղ բոլորին չեն ընդունում, անհրաժեշտ էր հոգեբանի մոտ ստուգում անցնել՝ պարզելու համար, թե երե-խան որքանով է պատրաստված տվյալ դպրոցի համար։

Թեստավորման ժամանակ մասնագետը Վիկայի առաջ արհեստական մրգեր դրեց․ծիրան, խաղող, սալոր և այլն, խնդրեց աղջկան մի բառով նկարագրել այն ամենը, ինչ ինքը տեսնում է սեղանին։ Վիկան նայեց սեղանին, իջեց-րեց հայացքը ու ոչինչ չասաց։

Ոչինչ,-ասաց հոգեբանը,- հիմա ուրիշ բան կփորձենք։

Հետո նա հանեց արհեստական բանջարեղենը, դրեց սեղանին, և նորից առաջարկեց Վիկային մի բառով ասել, թե ինչ է տեսնում։ Վիկան կրկին ոչինչ չասաց։ Հոգեբանը փորձեց օգնել․

-Վիկա, տես, կաղամբ, վարունգ, գազար, ինչպես է կոչվում այս ամենը։

-Չեմ հիշում,— կարմրելով պատասխանեց երեխան։

Հոգեբանը ստիպված եղավ ասել երեխայի մորը, որ Վիկային չեն կարող ընդունել, թող սովորական դպրոց տա-նեն։ Նաև խորհուրդ տվեց երեխային տանել զարգացման կենտրոն։ Վիկայի մայրը շատ զարմացած էր, բայց և տխրել էր և քիչ էր մնում արտասվեր։ Նա նայեց դստերը և ասաց․

-Իմ աղջիկ, դու մի՞թե չգիտես, թե ինչպես են կոչվում այս առարկաները։

Հանկարծ Վիկան ժպտաց և բարձր ձայնով ասաց․

-Հաաա, հիշեցի, մուլյաժ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS