Վրաստանում հայ բռնցքամարտիկը ուղղակի ջախջախեց ադրբեջանցի հակառակորդին: Սա տեսնել է պետք

Վրացական Ռուսթավի քաղաքում ավարտվել է առանց կանոնների մարտերի մրցաշարը, որը կազմակերպվել էր Ultimax  միջազգային կազմակերպության ադրբեջանցի ներկայացուցիչների կողմից:

 

«Կարեւոր մարտերից մեկի ժամանակ, հայ բռնցքամարտիկ Սերգեյ Հարությունյանը հենց առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է ադրբեջանցի մրցակցին: Ընդ որում, նա հանդես է եկել ոչ իր քաշային կարգում, ինչի պատճառով մրցակիցը Սերգեյից ծանր է եղել 4 կիլոգրամով»,-այս մասին RusArminfo-ի հետ զրույցում պատմել է Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը:

Մրցույթում նաեւ հանդես են եկել Արմեն Հայրապետյանն ու Միշա Տիգրանյանը, Արմենը հաղթել է Մախաչկալայի ներկայացուցչին ընդամենը 13-րդ վայրկյանին, իսկ Միշան հաղթել է լիբիացի մարզիկին, սակայն ադրբեջանցի խաղավարը հրաժարվել է որպես հաղթող բարձրացնել նրա ձեռքը: Վրացի գործընկերները այս ամենը մեկնաբանել են այն փաստով, որ ադրբեջանցի մրցավարներին իրենց երկրում զգուշացրել են՝ եթե բարձրացնեն հայ մարզիկներից մեկի ձեռքը, կարող են չվերադառնալ հայրենիք:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS