Տատիկս ինձ հարցրեց. -գազար, ձու, թե սուրճ, ո՞րն կընտրես․ Իմաստուն տատիկի այս պատմությունը, որը պետք է իմանա յուրաքանչյուր կին․․․

Տատիկս ինձ հարցրեց. -գազար, ձու, թե սուրճ, ո՞րն կընտրես․ Իմաստուն տատիկի այս պատմությունը, որը պետք է իմանա յուրա-
քանչյուր կին․․․Մի անգամ թոռնուհին շատ նեղված եկավ իր տատիկի տուն՝ պատմելու իր կյանքի մասին: Այն, որ իր համար դժվար է
և պատրաստ է արդեն բաց թողնել ձեռքերը:

Աղջիկը հոգնել էր այն ամենից,որ անընդհատ ինչ-որ խնդիրներ էին առաջանում իր կայնքում:Տատիկը մտածեց և նրան տարավ խո-
հանոց` վերցրեց երեք կաթսա. առաջին կաթսայի մեջ լցրեց թարմ գազար, երկրորդի մեջ՝ ձու, իսկ վերջին կաթսայի մեջ լցրեց սուրճ:
Եվ հետո առանց որևէ բառ ասելու դրեց կրակին:Որոշ ժամանակ անց տատը սուրճը լցրեց բաժակի մեջ,ջրից հանեց գազարը և ձուն
և դրեց ափսեի մեջ: Եվ հետո, դիմելով իր թոռնուհուն, հարցրեց.

֊ Ասա ինձ, ի՞նչ ես տեսնում:

֊ Գազար, ձու և սուրճ, պատասխանեց թոռնուհին:

Նա աղջկան կանչեց ավելի մոտ և խնդրեց մատներով դիպչել գազարին:Թոռնուհին դա արեց և նկատեց, որ գազարն ավելի փափուկ
է դարձել: Հետո տատը խնդրեց կոտրել ձվի կեղևը: Աղջիկը կոտրեց և տեսավ, որ այն եփված է:Եվ վերջապես, տատը խնդրեց սուր-
ճից մի կում խմել: Թոռնուհին փորձեց տաք սև սուրճը, զգաց հաճելի համն ու բույրը և հարցրեց.

֊ Տատիկ, այս ամենն ի՞նչ է նշանակում: Եվ տատիկը բացատրեց.

֊Այդ մթերքներից յուրաքանչյուրը կանգնած էր նույն բարդ իրավիճակի առջև՝ եռացող ջրի, բայց սրանցից յուրաքանչյուրը բոլորովին
այլ կերպ է արձագանքել:Գազարը ուժեղ ու ամուր էր,բայց այն հայտնվելով եռացող ջրի մեջ մեղմեց և դարձավ թույլ: Ձուն փխրուն էր
և կարող էր կոտրվել փոքր-ինչ անհարմար շարժումից:

Սակայն եռացող ջրի մեջ այն դարձավ ավելի ամուր և հիմա դա այնքան էլ հեշտ չէ կոտրել:Իսկ սուրճը բոլորովին այլ պատմություն է,
քանի որ այն հայտնվելով ջրի մեջ ոչ միայն փոխվեց, այլև՝ փոխեց ամբողջ ջուրը, ուրեմն սրանցից ո՞րն է քեզ նման։Երբ խնդիրները
թակում են քո դուռը, ինչպե՞ս ես արձագանքում նրանց.Երազում էր հանգուցյալ տատիկի և մոր …

Որպես գազար, ձու, թե՞ սուրճ,֊ Տատիկը հարցրեց իր թոռնուհուն: Դուք նույնպես պետք է ինքներդ Ձեզ հարցնեք, թե ո՞վ եք դուք:
Նմա՞ն եք արդյոք գազարին, որը երևում է ուժեղ և ամուր, բայց եթե այն դժվարությունների առջև է կանգնում, անմիջապես փափ-
կում և կորցնում է իր ողջ ուժը, ձվի՞ն, որը գալիս է այս աշխարհ փափուկ և նուրբ սրտով, բայց հայտնվելով կյանքի հարվածներին,
կարծրացած է դառնում, կամ գուցե դուք նման եք սուրճի՞:

Այս աննկատ խառնուրդը ոչ միայն փոխում է իրեն, այլև իր շուրջն ամեն ինչ, փոխում է այն հանգամանքները, որոնք Ձեզ ցավ էին
բերում: Եռացող սուրճը հրաշալի բույր է հաղորդում և ջրին տալիս է յուրահատուկ համ:Եթե Դուք սուրճին եք ​​նման, ապա երբ կյան-
քի բոլոր հանգամանքներմ ամենավատն են,Դուք դրանք ընկալում եք ոչ թե որպես Ձեր ճանապարհի խոչընդոտ,այլ ավելի լավը դառ-
նալու և փոխելու իրավիճակը: Եղեք սուրճի նման: Ընդունեք ցանկացած անհաջողություն որպես սանդուղք,որը թույլ է տալիս բարձ-
րանալ մի փոքր ավելի բարձր՝ գագաթին:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS