Տարեց կինը դիմեց բուժքրոջը մի տարօրինակ խնդրանքով. -Խնդրում եմ կտրիր ձեռքիս եղունգները: Գիտե՞ք ինչ տեղի ունեցավ հետո

Տարեց մարդիկ շատ զգացմունքային են, դյուրազգաց ու փխրուն: Նրանք բոլորը,այնպես,ինչպես երիտասարդ տարիներին,տարբեր կարիքներ ունեն, բայց շատ դեպքերում ամաչում են բարձրաձայնել դրանց մասին:

Իրականում տարեց մարդուն ժպտալու համար այնքան էլ շատ բան պետք չի: Այս պատմությունը շատ լավ է ներկայացնում այդ մարդկանց ներաշխարհը: Իրականում անհրաժեշտ է շատ զգույշ և նրբանկատ լինել տարեց մարդկանց հետ:

Բրենդալին Մեյ Պորտերը ծերանոցում բուժքույր է աշխատում: Ծերերից շատերը չափազանց ամաչկոտ են ու այդ պատճառով ինչ-որ բան խնդրում են ծայրահեղ դեպքում:

Վերջերս ծերանոց եկած մի տարեց կին խնդրեց Բրենդալինին կտրել իր ձեռքերի եղունգները: Երբ աղջիկն առաջարկեց եղունգները լաքապատել, կինը չհամաձայնվեց:

Ահա թե ինչ գրեց աղջիկն այդ պատմության մասին.

«Այսօր ես կարգի էի բերում մեր ծերանոցի կանանցից մեկի եղունգները ու երբ ցանկացա լաքապատել,նա կատեգորիկ հրաժարվեց: Նա շատ ամաչում էր իր ձեռքերի տեսքից ու ասաց ,որ քանի որ ձեռքերը գեղեցիկ չեն, չի ուզում դրանց վրա ուշադրություն գրավել:

Տարեց կնոջ ձեռքերը պատված էին տարիքային պիգմենտներով ու կնճիռներով,բայց նա վերջապես համաձայնվեց գոնե թափանցիկ լաքով պատել:

Բուժքույրը երկար մտածելուց հետո կնոջն ասաց, որ նրա ձեռքերը հիասքանչ են: Դրանք պատմում են մի ողջ կյանքի պատմություն:

Դրանք պատմում են սիրո ու հոգատարության մասին: Դրանք դիպել են իրենց սիրելի մարդկանց,ում համար հիմա էլ շատ ցանկալի են»:

Նրա ջերմ խոսքերը խորը հետք թողեցին կնոջ հոգում:

Դրանից հետո նա համաձայնեց բաց վարդագույն լաք քսել:
Նրա գրառումը մեծ անդրադարձ ունեցավ ու շատ մարդիկ արձագանքեցին:

Ոմանք նույնիսկ ուղարկեցին իրենց սիրելիների ձեռքերի լուսանկարները.և դրանք բոլորը հիանալի տեսք ունեին:

Հապա նայեք.

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS