Տարեց մորս հետ ապրելու ուժ այլևս չունեմ․․․Ու՞ր տանեմ նրան, ի՞նչ անեմ․․․ ինչու՞ պիտի ես հոգամ նրա բոլոր կարիքները։Տարեց
մորս հետ ապրելու ուժ չունեմ այլևս․․․ Երբեք չեմ մտածել, որ դա կարող է ինձ համար մեծ խնդիր դառնալ, բայց հիմա էլ չեմ դիմա-
նում։Ընտանիքում երկու երեխա ենք․ ավագ եղբայրս ու ես։
Մայրս մեզ բավականին մեծ տարիքում է ունեցել, 42 տարեկանում՝ եղբորս, ինձ էլ՝ 45-ում։ Սակայն դա ոչ մի կերպ չի ազդել մեր ա-
ռողջականի կամ դաստիրակության վրա։Զգացվում էր իհարկե, որ մայրս մեծ է, շատ հարցերում դժվարանում էր, բայց ես ու եղբայ-
րս ոչ մի բանի պակաս չենք ունեցել, բողոքելու պատճառ չունենք։

Հայրս հեռացավ կյանքից, երբ 17 տարեկան էի։ Բոլորիս համար մեծ հարված էր, սակայն մորս ուժի շնորհիվ բոլորս կարողացանք
առաջ շարժվել ու շարունակել կյանքը։Համալսարանից հետո եղբայրս ԱՄՆ-ից աշխատանքի առաջարկ ստացավ ու մեկնեց այնտեղ,
իսկ ես մնացի Հայաստանում։ Հիմա մայրս 79 տարեկան է, նրան շուրջօրյա խնամք է պետք։
Նա մոռանում է անջատել արդուկը կամ գազը, չնայած ես նրան բազմիցս եմ խնդրել ոչինչ չանել։Մայրս վաղ առավոտից գնում է խո-
հանոց ու սկսում ինչ-որ բան պատրաստել։ Կեսը այրում է, աղի փոխարեն շաքարավազ է լցնում, կեղտոտ ափսեները դնում է դարա-
կի մեջ․․․ Նա ամեն ինչ մոռանում է։ Մի քանի օր առաջ այնքան էի վախեցել, երբ նա ինքնուրույն գնացել էր խանութ ու մոռացել տան
ճանապարհը։

Ես չգիտեմ, թե նրա հետ ինչ կարող է պատահել հաջորդ վայրկյանին, իսկ այդպես ապրելը շատ դժվար է։ Ես աշխատում եմ, երեկո-
յան ուզում եմ հանգստանալ, բայց դրա փոխարեն ամբող օրը փշերի վրա եմ։ Եղբայրս էլ ոչ մի բանով չի ուզում օգնել, ոչ մի լուծում
չի առաջարկում։ Համբերությունս սպառվում է, չգիտեմ՝ ինչպես վարվեմ։
