Տարեց տղամարդը ամեն օր առավոտյան նստում էր սրճարանի կողքի ճանապարհի եզրին և նայում հեռուն․ Մի քանի օր անց սրճարանի աշխատողները հարցրեցին, թե ում է նա սպասում․․․Պատասխանը նրանց շոկի ենթարկեց

Այս պատմությամբ կիսվել է մի տղամարդ, ով անցնում էր սրճարանի մոտով և հանդիպել էր մի ծերունու, ով նս-տած ճանապարհի եզրին՝ դեպի հեռուն էր նայում:Տղամարդը ցանկացավ օգնել ծերունուն, սակայն որոշեց իմա-նալ սրճարանի աշխատողներից, թե ինչու է պապիկն այնտեղ նստած:

Այն ինչ իմացավ տղամարդը՝ իրեն շոկի ենթարկեց:Բոլորս էլ գիտենք Հաչիկոյի մասին տխուր պատմությունը, նաև բազմաթիվ պատմություններ, երբ կենդանիներին դուրս են հանում տնից: Սակայն այստեղ ամեն ինչ ավելի սարսափելի է. այս ծերունուն դուրս է գցել սեփական աղջիկը: Նորմալ մարդու գլխում սա ուղղակի չի տեղավոր-վում:

Պարզվում է, 10 տարի առաջ մի մեքենա է այստեղով անցել,մեքենայից մի երիտասարդ աղջիկ է իջել և այդ նույն ծերունին: Աղջիկն ինչ-որ բան է ասել նրան և հեռացել:Երբ սրճարանի աշխատողները մյուս օրը նույն տեղում հանդիպել են ծերունուն, հարցրել են, թե ինչու է նա դեռ այստեղ: Տարեց մարդը պատասխանել է, որ սպասում է դստերը, ով իրեն խոսք է տվել վերադառնալ:

Այդպես էլ անցել է 10 տարի, ճանապարհի այդ հատվածը դարձել է ծերունու տունը, բայց նա դեռ հավատում և սպասում է, որ աղջիկը մի օր կգա:Սրճարանի աշխատողներն ու հաճախորդներն օգնում են խեղճ մարդուն, քա-նի որ նա ոչ մի տեղ չի ուզում գնալ, սպասում և սպասում է…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS