Ինչպես պետք է ճիշտ ընտրել սենյակի վարագույրը

Ինչպե՞ս ընտրել վարագույրի գույնը

Վարագույրի գունային գամման կախված է պատի գույնից։ Աշխատեք նույն գույնի կոնտրաստային նրբերանգն ընտրել։ Եթե պատը բաց մանուշակագույն է, աշխատեք վարագույրը մանուշակագույն լինի։

Եվ հակառակը, եթե սենյակը վառ գույների մեջ է, վարագույրը պետք է բաց տոների մեջ լինի։ Երբ  շուրջը պայծառ է, սենյակը ճնշող է դառնում։ Բնակարանի գունային գամման ընտրելիս առաջնորդվում ենք հետևյալ համադրություններով՝

  • Արև և խոտ, այսինքն բաց դեղին և դեղնականաչավուն
  • Ծովափի համադրություն` ծով և ավազ
  • Գիշեր-ցերեկ համադրություն
  • Աստղերի և գիշերային երկնքի համադրություն։

Օրինակ, վերլուծելով ծով-ավազ համադրությունը, կարելի է ասել, որ կապտա-երկնագույն վարագույրներին բեժագույն պաստառներ հարմար կլինեն։ Վարագույրը կարող ենք ծովի ալիքի հագեցած գույնով անել, իսկ շղարշը`

բաց նրբերանգով։ Լինում են նաև երեք գույնի համադրություններ, օրինակ, կրակի համադրությունը 3 գույն է պարունակում՝ դեղին, նարնջագույն և կարմիր։ Այս դեպքոմ նարնջագույն պաստառներին դեղին վարագույր է հարմար, իսկ ինտերիերի մեջ կարելի է կարմիր նրբերանգներ ավելացնել։Այսօր էլ արդիական է սպիտակ վարագույրների միջոցով սենյակը լուսավորելու նորաձևությունը, քանի որ սպիտակ գույնը մաքրություն է խորհրդանշում և սենյակին կոկիկություն և հարմարավետություն է տալիս։

Ի՞նչպես ընտրել ճիշտ տեքստուրա վարագույրի համար

Իրականում, իդեալական է, երբ պաստառների խտությունը  վարագույրների հետ համադրված է լինում, այսինքն ծանր կամ վինիլային պաստառներին` ծանր և խիտ վարագույրներ են հարմար, իսկ թղթե բարակ պաստառների հետ ` օրգանզա, շղարշ կամ էլ բազմաշերտ ծալքերով վարագույրներ։

Մի մոռացեք, որ խիտ վարագույրները քիչ լույս են ներս թողնում։ Այս վարագույրները շատ սխալ կլինի կախել ստվերոտ սենյակներում, քանի որ նրանք կխոչնդոտեն լույսի տարածմանը սենյակում: Սակայն, այդպիսի վարագույրները, շատ հարմար են  այն սենյակներում, որտեղ Դուք աշխատում եք համակարգչով կամ հեռուստացույց դիտում, որպեսզի էկրանի վրա արևի ճառագայթներ շատ չարտացոլվեն:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS