Տիգրան մեր աղջիկը մահացավ

Հայրիկիս 10 տարեկանից անվանում եմ հայրիկ,քանի որ նա պապիկիս այդպես էր անվանում:Հայրս ավարտել է Կույբիշևի բժշկական համալսրանը, կազմել է ընտանիք, աշխատել է սկսած ադմինիստրատորից մինչև գլխավոր բժիշկ: Սակայն ընկերների դավաճանության պատճառով և հանձնարարականով ստիպված է եղել ազատվել աշխատանքից և տեղափոխվել հյուսիս:

Կես տարի հետո նականչեց մայրիկիս:Եվ,քանի որ նրանց միակ որդին եմ,ստիպված մեկնեցինրանցհետ: Անցավ ևս կես տարի, և մեզ մոտ տեղափոխվեց նաև հարսնացուս, ապա՝ հարսանիք, նոր բնակարան, … Հանկարծ, 2005թվականի ամանօրին մոտ, փոստային արկղում նկատեցի մի ծրար: Տանը բացեցինք, կարդացինք, և ոչինչ չհասկացանք: Առավոտյան պատասխանի ակնկալիքով գնացի հայրիկիս մոտ:

— Հայրիկ, բացիկ ենք ստացել կես տարի ուշացումով: Քեզ ու մայրիկին հարսանիք են հրավիրում՝ Էրիկ և Ալինա:

— Տուր, տեսնեմ,- հայրս բացեց ծրարը, երկար նայեց հրավերքին, անուններին, ստորոգրություններին և վերադարձրեց.

— Չհասցրեցինք, ուրեմն չհասցրեցինք:

— Հայրիկ Ձեզ հրավիրում են Մախաչկալա:  Ովքե՞ր են այս մարդիկ: Այստեղ գրված է , որ ճանապարհածախսը և կացությունը իրենց հաշվին:  Պատմիր, թե ի՞նչ է կատարվում:

Հայրիկը սկզբում պատվեց սառը քրտինքով, հետո մի փոքր լռեց, ապա ասաց, որ հրավերքը կատարվել է հարսի կողմից:

— Հետո՞,-հարցրեցի:

— Հետո…1985թվականն էր՝Ամանօրյա տոներից առաջ,ամբողջ հանրապետությունըկարծես ձյանտակ անցած լիներ: Տանից դուրս գալն անհնար էր, երևում էին միայն տանիքները: Անասուններին կեր բերում էին ուղղաթիռներով ու վերևից շաղ էին տալիս: Ձյունն այնքան շատ էր, որ չէին կարողանում հասցնել մաքրել:

Ես հիվանդանոցում ինֆեկցիոն բաժանմունքի վարիչէի:Հիշում եմ,որՆոր Տարվա նախօրեն էր,պատրաստվում էի որպես Ձմեռ Պապ շնորհավորել հիվանդներին: Հայելու առաջ կանգնած ամրացնում էի բամբակյա մորուքը, երբ հանկարծ մեծ աղմուկով կանգնեց ԿՌԱԶ մակնիշի մի մեքենա:

Նայեցինքդեպի մեքենան:Նրանիցդուրս եկաներկու մարդ,որոնք երկուրոպեից հայտնվեցինիմ աշխատասենյակում: Նրանք երիտասարդ ամուսիններ էին: Կանգնեցին դռան առջև և կարծես անլեզու լինեին:

Մի փոքր կանգնեցին և առաջինը խոսեց ամուսինը.

—Տիգրան,- ասաց,-Աղջիկս մահացավ: Երկու շաբաթ աղիքային խնդիրներ ուներ և վերջին մեկ շաբաթը կարծես մահացած լիներ: Մեզ մահվան թուղթ է հարկավոր, որպեսզի կարողանանք հուղարկավորել:

—Այդ ահին ես հասկացա,-պատմումէր հայրս,-որ նրա ձեռքին մի ճամպրուկ կար:Նա ճամպրուկը դրես սեղանին և բացեց, իսկ այնտեղ մի շատ փոքրիկ աղջնակ էր՝ արդեն գրեթե կապտած: Բարկացա, ասացի, թե ինչի՞ են սպասել մինչև այդ պահը գա , և ինչու՞ ավելի շուտ չեն բերել երեխային; Սակայն նրանք պատասխանեցին, որ չէին կարողանում ճանապարհների փակ լինելու պատճառով:

Նստեցի,լռեցի,հետո հանեցի տեղեկանք ու սկսեցի լրացնել այն:Բայց միաժամանակ ուզում էի ստուգել երեխայի մարմինը, սակայն հույսի ոչ մի նշույլ անգամ չկար: Հանկարծ ականջակալով ինչ-որ աղմուկ լսեցի: Դա սրտի խփոսի ձայն չէր, այլ նման էր աղմուկի: Բոլորին շտապ լռեցրի: Հետո նորից լսեցի նույն ձայնը:

Հիշում եմ, կարծես հիմա կատարվեր, ամեն բան սեղանի վրայից ցած գցեցի, կանչեցի ավագ բուժքրոջը,-շարունակում էր պատմել հայրս,- սկսեցինք ներարկել բարձր դոզաներով դեղեր և կատարել սրտի մասսաժներ: Եվ հանկարծ… երեխան…բարձր գոռաց, այնպես գոռաց, որ ամբողջ բաժանմունքը լցվեց նրա ձայնով:

Երեխայի հայրն ու մայրը կպել էին պատերին ու սեղանին,կորցրելէին խոսելու ունակությունը: Շտապ կանչեցի բուժավիացիա : Փոքրիկին ու ծնողներին ուղղաթիռով տեղափոխեցին : Հետո նրանք շատ հաճախ էին մեզ հուր գալիս և նվերներ բերում: Եվ հրավերի այս հարսնացուն հենց այդ փոքրիկն է, որ կա: Տեսնում ե՞ս հիշում են…

Ես անմիջապես մտաբերեցի Մարտին անունով մի մարդու,որը հաճախ էր գալիս և միշտ շնորհակալ էր հորիցս: Հունիս ամսինլրացավ հայրիկիս 60 տարին:Նա երբեքչի նշելիր ծննդյան տարեդարձները:Սակայն նրա հեռախոսը չէր լռում:Եվ իհարկե,շնորհավորողների թվումէր նաև Մարտինը:Ես շատ հաճախ եմ հիշում այս պատմությունը, չնայած, որ նման դեպքեր հորս կյանքում եղել են բազմաթիվ: Իսկ , երբ նրանց մասին խոսում ենք, հայրս լուռ ժպտում է…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS