Տիրոջ օրհնությամբ բարի լույս և բարի օր

Տիրոջ օրհնությամբ բարի լույս և բարի օր ամենք<
Փա՜ռք Քեզ Տեր, փառք Քեզ ամեն ինչի համար

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ ԽՈՍՔ ԱՍՏՈՒԾՈ ՀԵՏ

Արդ, ի՞նչ պիտի անես, ա՛նձն իմ կորուսյալ,
Ուր պիտի թաքնվես, ի՜նչպես ազատվես,

Կամ ի՜նչպես ելնես մեղքերի բանտից,
Քանզի բազում են պարտքերդ եւ վճարելիքներդ անթվելի.
Կշտամբանքը սաստիկ է, եւ նախատինքն` անվախճան.
Հրեշտակներն անողորմ են, եւ դատավորն` անկաշառ.

Ատյանն հզոր է, և բեմն` անաչառ.
Քստմնելի են կշտամբանքներն ու հատուցումներն անողոք.
Հրամանն ահարկու է, և հանդիմանությունները` մերկապարանոց.
Հրեղեն են գետերը, և վտակներն` անանցանելի.

Խավարն է թանձրամած, և մառախուղն` անթափանցելի.
Անճողոպրելի է գուբը, եւ տագնապը` մշտնջենավոր,

Տարտարոսն ամենակուլ է, և սառնամանիքն` անզերծանելի:-
Եվ այս դառնությունները բոլոր քեզ համար են արդարև,
Իբրև տաժանելի և դժնդակ օթևաններ` անտանելի պատուհասների,

Ո՜վ դու անարժան ա՛նձն իմ մեղավոր, չարագործ, պոռնիկ, Բազմաբիծ եւ ամբողջապես անմաքրության անդաստան:

Քո իսկ գործերի արդյունքն ես, ահա, ժառանգելու դու,
Վրիպյա՛լդ ուղղությունից և խոտորյա՛լդ մաքրությունից,
Հեռացել ես արդարությունից և պարկեշտության կարգուկանոնից.

Ունա՛յնդ դու` հոգեպարգև հարստությունների լիությունից,
Նախանձարկո՛ւդ ամենակալ և բարերար թագավորի:

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ, Մատյան ողբերգության

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS