20-երորդ դարի սկզբում մի շոտլադացի ֆերմեր վերադառնում էր տուն ու անցնում ճահիճի կողքով։ Հանկարծ լսեց օգնության կանչող ձայներ։ Ֆերմերը վազեց այդ կողմ ու տեսավ մի տղայի, որին դեպի ներքև էր քաշում ճահիճը։Տղան փորձում էր դուրս գալ ճահիճի վախեցնող ջրից, սակայն նրա յուրաքանչյուր շարժումը ավելի էր տանում դեպի ներքև։
Տղան գոռում էր վախից ու սարսափից։ Ֆերմերն արագ կտրեց ծառի հաստ ճյուղ, զգույշ մոտեցավ ու մեկնեց այն խեղդվողին։ Տղան բռնեց ճյուղից ու դուրս եկավ ճահիճից։ Նա ամբողջ մարմնով դողում էր, երկար չէր կարողանում հանգստանալ, բայց կարևորն այն էր, որ փրկած էր։
—Արի գնանք իմ տուն, —առաջարկեց ֆերմերը,- դու պիտի հանգստանաս, չորանաս ու տաքանաս։

—Չէ, չէ, հայրիկս ինձ է սպասում, երևի արդեն անհանգստանում է։
Տղան շնորհակալությամբ լի աչքերով նայեց իրեն փրկողին ու վազեց։ Առավոտյան ֆերմերն իր տան առաջ տեսավ շքեղ ձիերով կառք։ Դրա մեջից դուրս եկավ հարուստ հագնված մի տղամարդ ու հարցրեց․
—Այդ դու՞ք եք երեկ փրկել որդուս կյանքը։
—Այո, ես,-պատասխանեց ֆերմերը։
—Որքա՞ն պիտի վճարեմ ձեզ։
-Մի նեղացրեք, պարոն։ Ես վարվել եմ այնպես, ինչպես պիտի վարվեի։ Յուրաքանչյուր ադեկվատ մարդ այդպես կաներ։
-Բայց ես չեմ կարող սա այսպես թողնել, որդիս շատ թանկ է ինձ համար։ Ցանկացած չափի գումար ասեք, ես կվճարեմ։

-Ես էլ չեմ ուզում խոսել այս մասին, ցտեսություն,-ֆերմերը պտտվեց, որ գնա տուն, ու այդ պահին դուրս վազեց նրա փոքր որդին։
-Նա ձեր որդի՞ն է,-հարցրեց հարուստ հյուրը։
-Այո,-հպարտությամբ պատասխանեց ֆերմերը՝ շոյելով տղայի գլուխը։
-Եկեք այսպես անենք։ Ես ձեր որդուն ինձ հետ Լոնդոն կտանեմ և կվճարեմ նրա ուսման համար։ Եթե նա ձեզ նման է, ես հաստատ չեմ զղջա որոշմանս համար։
Անցավ մի քանի տարի։ Ֆերմերի որդին ավարտեց դպրոցը, հետո բժշկական համալսարանը, և շուտով նրա անունը լսեցին ողջ աշխարհում, քանի որ նա ստեղծեց պենիցիլինը, իսկ դեղորայքը ստեղծողի անունն էր Ալեքսանդր Ֆլեմմինգ։

Պատերազմից առաջ Լոնդոնյան ամենաթանկարժեք կլինիկաներից մեկում ընդունեցին մի հիվանդի՝ թոքաբորբի ծանրագույն աստիճանով։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչը փրկեց նրա կյանքը։ Ասում են, որ հենց Ֆլեմինգի ստեղծած պենիցիլինի շնորհիվ նա ապաքինվեց։
Հարուստ տղամարդը, ով վճարեց տղայի կրթության համար, Ռանդոլֆ Չերչիլն էր, իսկ նրա որդին Ուինսթոն Չերչիլն էր, ով հետագայում դարձավ Անգլիայի փոխվարչապետը։ Չերչիլը մի օր ասել է․
—Քո արածը քեզ մոտ է վերադառնում։
