Տղաս դեռ 5-րդ դասարան էր, երբ առաջին անգամ նեղացրեց մայրիկին, ես որոշեցի չմիջամտել․ Անցավ ընդամենը մեկ շաբաթ․․․

Որդիս հինգերորդ դասարանում էր սովորում, երբ նեղացրեց մորը և լացացրեց նրան։ Այդ օրը ես ոչինչ չասացի։

Անցավ մի շաբաթ։Որդիս դասերն էր անում, երբ մոտեցա նրան և ասացի․

—Արի գնանք զբոսնենք։ Ես պիտի լուրջ խոսեմ հետդ։ Դա շատ կարևոր է։

Մենք լուռ քայլեցինք այգու կողմ։Բայց դա դատարկ լռություն չէր։ Երբեմն պետք է ուղղակի լռել՝ բուռն զգաց-մունքները արտահայտելու համար։ Դաստիրակությունը տեղի է ունենում ներաշխարհում, այլ ոչ թե արտաքին։ Որդիս հասկացավ, որ կարևոր բանի մասին ենք խոսելու։

—Տղաս, ինձ պետք է քո օգնությունը, — սկսեցի խոսակցությունը,- կար ժամանակ, երբ ես սիրահարվեցի։ Եվ ես խոստացա այդ աղջկան, որ եթե նա ամուսնանա ինձ հետ, ես կանեմ ամեն ինչ, որ իրեն ոչ մեկ չնեղացնի։ Դա քո մայրն է․․․ Եվ հիմա ինձ խորհուրդ է անհրաժեշտ․ ինչպե՞ս վարվեմ որդուս հետ, ով նեղացրել է իմ սիրելի կնոջը։

Որդիս մտածեց և ասաց․

—Պատժիր ինձ։

—Նախկինում մեր ընտանիքում 1 տղամարդ կար, դա ես էի, թող հիմա լինեն երկուսը։ Երկու տղամարդ, ովքեր պիտի պաշտպանեն մեր սիրելի կնոջը։ Արի պայմանավորվենք, որ երբեք ոչ ոք չի իմանա մեր խոսակցության մասին, դա կլինի մեր տղամարդկային միությունը։

Մենք ամուր սեղմեցինք միմյանց ձեռքերը և այլևս չխոսեցինք դրա մասին։ Այսպիսի խոսակցությունները կազ-մում են դաստիրակության հիմքը, այսպիսի խոսակցություններն ամեն օրվա համար չեն, միայն այնդ դեպքում դրանց արդյունքը կլինի ավելի ուժեղ և խորը։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS