Տղես ամբողջ օրը սենյակում փակված ա, կարելի ասել սենյակից դուրս չի գալիս․ Էն օրը միամիտ մտա սենյակ ու․․․Տեսածիցս շշմել էի

Տղես համալսարանում ա սովորում: Գերազանցիկ ա, անվճար ընդունվեց ու սովորում ա, որ անվճարը պահի,որ հանկարծ վարձ չտանք: Ես համ հպարտանում եմ իրանով, համ էլ անհանգստանում եմ իրա համար, քանի որ ամբողջ օրը սենյակում փակված ա ու դուրս չի գալիս:
Առավոտից իրիկուն սովորում ա, ոչ մարդկանց երես ա տենում, ոչ ըներներին ա հանդիպում, ոչ էլ ուզում ա դուրս գա շփվի: Էնքան ա մնացել էդ չորս պատի մեջ, սովորել ա մենակությանը:Էն օրը առավոտից սենյակից դուրս չէր եկել: Անհանգստացա, ասեցի տեսնեմ ինչ ա անում, ձայն էլ տվեցի չպատասխանեց: Դուռը բացեցի մտա սենյակ, ապշել էի:

Ականջակալներն ականջներին ինչ որ մարդկանց հետ անգլերեն էր խոսում ու ինչ որ բան էր քննարկում: Զարմացած նայեցի նայեցի բան չհասկացա, դուրս եկա սենյակից:Հետո տղաս դուրս եկավ, աչքերն ուռած ու կարմրած: Ասացի՝ էդ ովքեր էին, էդ ինչ էիր անում, ասաց.
-Մամ ես քեզ չէի ասել, որովհետև չէի ուզում, որ անհանգստանաս, ուզում էի ամեն ինչ վերջնական լինի, նոր ասեմ: Ես ԱՄՆ-ի հայ տնի ընկերություններից մեկում աշխատանքի եմ տեղավորվել ու այսուհետ ամսական 4000 դոլար գումար եմ ստանալու: Այս ամ իսների ընթացքում պարապում էի, որ գործի համար դիմեմ ու ստացվեց:

Ես գիտեմ, որ դու ինձ ու քրոջս մեծ դժվարությամբ մենակ մեծացրել ես, ես ամեն ինչ անում եմ, որ այսուհետ դուք ոչ մի բանի կարիք չունենք:Ես ամեն ինչի մասին կհոգամ:Աչքերս լցվեցին, սիրտս տրաքում էր հուզմունքից, ես անսահման հպարտ էի, որ նա իմ տղան է
