Մաշկի ցանկացած թերություն կարելի է նվազեցնել այն խոնավեցնելով:Կարելի է սկսել յուրահատուկ առավոտյան լվացումից. չոր, կնճիռների առաջացման հակված մաշկը լվա տաք կաթով, յուղոտ և համակցված տիպի մաշկը՝ կեֆիրով: Լվալուց հետո պետք չէ դեմքը ջրով ողողել, պարզապես մաշկդ անձեռոցիկով թրջիր: Կաթնաթթվային և կաթնային մթերքները բաց գույն կհաղորդեն մաշկին, կազատեն բծերից, կհարթեցնեն մանր անհարթությունները:

Ահա դեմքի տնային խոնավեցնող դիմակներ:
Եթեմաշկի վիճակըշատ վատէ,կօգնի մանանեխը՝ անփայլ գույնի,ցանկացած թերությանդեպքում,մաշկի լիարժեք խոնավեցման և բջիջների նորացման համար:Մանանեխի փոշին հարուստ է А,Д,Е,В խմբի վիտամիններով, որոնք դրականորեն են ազդում մաշկի վրա ցանկացած տարիքում և այն հրաշագեղ կդարձնեն:
Անհրաժեշտ բաղադրիչները՝
- 1 թ/գ տաք ջուր
- 2 թ/գ բուսական յուղ
- 1 թ/գ մանանեխի չոր փոշի
Կիրառումը՝
- Խառնիր բոլոր բաղադրիչները, մինչև խիտ զանգված ստացվի: Դիմակը քսիր մաքուր դեմքիդ և պարանոցիդ:
- 15 րոպե անց դիմակը լվա տաք ջրով:
Խնձորով, գազարով խոնավեցնող դիմակ
Այս դիմակը ոչ միայն մաշկը կխոնավեցնի, այլև կլավացնի դեմքի գույնը:
Անհրաժեշտ բաղադրիչները՝
- Կես հում գազար
- Կես հում խնձոր
Կիրառումը՝
- Մանր քերիչով անցկացրու մաքրված խնձորը և գազարը: Խառնիր, մինչև համասեռ շիլա դառնա, կարելի է բլենդերով խառնել:
- Դիմակը քսիր 20 րոպեով, լվա տաք ջրով:
Կաթնաշոռով, կաթով խոնավեցնող դիմակ
Այս դիմակը շատ լավն է դեմքի մահացող մաշկի համար: Ավելի լավ է յուղոտ, տնական կաթնաշոռ օգտագործել: Եթե ալոեի հյութ չունես, այն կարող ես փոխարինել տաք ջրի և կիտրոնի հյութի լուծույթով:
Բաղադրիչները՝
- 3 ճ/գ կաթնաշոռ
- Մի քիչ կաթ
- Մի քիչ ալոեի հյութ
Կիրառումը՝
- Կաթնաշոռը խառնիր կաթին մինչև մածուկանման զանգված ստացվի, քսիր դեմքիդ մաքուր մաշկին:
- Կես ժամ անց դիմակը լվա տաք ջրով: Հետո դեմքդ սրբիր ալոեի հյութով կամ կիտրոնաջրով, դա հրաշալիորեն տոնուս է հաղորդում:
