Տրանսպորտի մեջ նստած սպասում էինք,թե երբ է շարժվելու, երբ մի երիտասարդ դիմացի նստարանին կապոց դրեց ու արագ հեռացավ․ Րոպեներ անց բոլորը իրար հերթ չտալով փախչում էին «Գազելից»․․․
Պիտի գնայի կողքի քաղաք՝ ընկերուհուս տուն:Կայա րանում առա ջին կանգա ռից նստեցի երթուղային, ինչպես հասկացա,վարորդը սպասում էր,որ բոլոր նստարանները զբաղեցնեն և միայն այդ ժամանակ շարժվի: Հանկարծ մի երիտասարդ մոտեցավ,դիմացի նստարանին դրեց իր սև տոպրակը և վազելով գնաց մի կողմ՝ ընթացքում գո-ռալով.

-Վարպետ ջան, հեսա կգամ, չգնաս:
Երկու րոպե լուռ էր, սակայն հետևի նստա րանին միջին տարիքի մի կին գոռաց.
-Իսկ եթե նա ական է դրել և հիմա էլ փախ ավ: Ընկերուհի, նայեք, թե ինչ կա մեջը:
Ես էլ զարմ ացած հար ցրեցի, թե ինչու՞ ես պայթեմ առաջինը, եթե իսկա պես ական կա:Այդ կինը չծո ւլացավ, մոտե ցավ, ձեռքը ձգեց դեպի դիմացի նստարանը և կլորա ցած աչքերով նայեց ուղևորներին և վարորդին.
-Հաստատ ական է, պինդ է և ծանր…փախնենք, փրկվենք…-և առաջինը դուրս թռավ երթո ւղայինից:

Թե ինչ սկսվեց այդ պահին, անհնար է նկարագրել: Իսկական քաոս էր: Մարդիկ իրար հերթ չտալով փորձում էին իջնել, բրդբրդում էին միմյանց, գոռում…30 վարկյան անց երթուղայինում մարդ չմնաց:Վարորդն էլ արդեն պատ-րաստվում էր ոստիկանություն զան գել, երբ տեսանք, որ հեռ վից վազելով գալիս է «ահա բեկիչ» երիտ ասարդը, իսկ ձեռքում էլ… շաուրմա էր բռնած:Զարմացած նայեց մեզ, իսկ հետո էլ ամաչելով ժպտաց.
—Բոլորդ ինձ էիք սպասու՞մ… շնորհակալ եմ: Վարպետ, շու՞տ ես շարժվելու:
