Փեսան ամեն ինչ արեց հարսանիքի համար, նույնիսկ պատվիրեց մատանին, հրավիրեց հյուրերինբայց հարսանիքին չներկայացավ.
Ահա, թե ինչու․․․Հայրս 24 տարեկանում մտադրվում է ամուսնանալ իր կուրսընկերուհու հետ: Հորս ծնողները միանգամից տալիս են
իրենց համաձայնությունը.աղջիկը լավ ընտանիքից էր,սպորտսմենուհի,գերազանց առաջադիմությամբ սովորող:Ավելի լավ ընտրութ-
յուն իրենց տղայի համար չէին էլ կարող պատկերացնել: Սկսում են պատրաստվել հարսանիքին:
Ընտրում են ռեստորանը, հրավիրում հյուրերին, լավագույն հրուշակագործի մոտ պատվիրում տորթը, գնում մատանին…Մի խոսքով
մեծ պատրաստություն են տեսնում, որ իրենց որդու հարսանիքը ճոխ ու հիշարժան լինի:Կարծես թե ամեն ինչ լավ էր ընթանում. թե՛
հարսնացուն, թե՛ փեսացուն յոթերորդ երկնքում էին զգում իրենց:Հարսանիքին ոչ մի խանգարող հանգամանք չկար:
Ու հանկարծ հարսանիքից ուղիղ երկու օր առաջ տատիկիս մեջքը բռնվում է: Նա անհանգստանում է. ախր չէ՞ որ պետք է հարսանի-
քին պարի որդու հետ: Երբ տնային ոչ մի միջոց չի օգնում, որոշում են դիմել բժշկի, որը կփորձի մի հրաշագործ միջոցով ոտքի կանգ-
նեցնել տատիկիս:Բժիշկը խոստանում է բուժքրոջն ուղարկել, որ սրսկի: Տատիկս էլ իր հերթին ասում է, որ եթե կարողանան իրեն
ոտքի կանգնեցնել՝ շռայլորեն կպարգևատրի:
Հարսանիքի նախորդ օրը խոստացված բուժքույրը գալիս է, շտապով մտնում ներս, վերարկուն հանում և տալիս հորս, իսկ ինքն ա-
ռաջանում տատիկիս սենյակ:Մինչ նա անտարբեր գնում է, հայրս վերարկուն ձեռքին մխվում է տեղում:Նա այդպես էլ մնում է միջ-
անցքում, վերարկուն ձեռքին: Իննան սրսկում, դուրս է գալիս վերցնում վերարկուն և հրաժեշտ տալիս, հայրս էլ ուղիղ նրա ետևից:

Այդ ժամանակ բջջային հեռախոսներ ոչ բոլորն ունեին: Ծնողներն անհանգստանում են. հայրս չկա ու չկա:Իսկ այդ ընթացքում հայրս
բուժքրոջն ուղեկցում է բոլոր հասցեներով, որով կանչ էր արվել նրան, այնուհետև՝ մինչև տուն: Նա բուժքրոջն ասում է, որ տուն չի
գնա և կգիշերի հենց իրենց շենքի մոտ գտնվող նստարանին:Երբ աղջիկը հարցնում է պատճառը, հայրս պատմում է, որ հաջորդ օրն
իր հարսանիքն է և որ հարսնացուն էլ շատ լավ աղջիկ է, սակայն հենց նոր գիտակցեց, որ դա իրական սեր չէ և չի ուզում փչացնել
իր կյանքը:
Բուժքույրն առաջարկում է այդ դեպքում գոնե բարձրանալ իրենց տուն և հեռախոսով տեղեկացնել ծնողներին,որ չանհանգստանան:
Հայրս երբ ծնողներին ասում է, որ մտափոխվել է, նրանք մտածում են, որ իրենց որդու մոտ նախաամուսնական անհանգստություն է
և որպես պատասխանատու մարդ կներկայանա հարսանիքին: Սակայն հայրս չի գնում:
Ի զարմանս ամենքի՝ հարսնացուն և ծնողները բոլորովին էլ հիստերիայի մեջ չեն ընկնում, այլ մտածում են պարզապես, որ միասին
լինելն իրենց ճակատագիրը չէր:Պետք է նկատել, որ հարսնացուի և նրա ծնողների նման պահվածքը խոսում է բարոյական բարձր
հատկանիշների ու ներքին կուլտուրայի մասին: Մինչ այդ տատիկս աղեկտուր լաց է լինում, թե ինչպես կարող էին նման բարեկիրթ
աղջկան ձեռքից բաց թողնել:
Իսկ որդին՝ երջանիկ, սիրահարված, դեռ երկու տարի էլ պտտվում է Իննայի հետևից, մինչև նրանք ա-մուսնանում են և արդյուքնում
ծնվում ենք մենք՝ ես և երկու եղբայրներս:Իսկ տատիկս ու պապիկս միայն տարիներ անց ներում են իրենց որդուն՝ ի վերջո նրանք էլ
գալով այն եզրակացության, որ ճակատագրից չես փախչի:
