Փետրվարի 6-ի աստղագուշակ․ Աղեղնավորների հետաքրքիր օր է սպասվում

Փետրվարի 6-ի աստղագուշակ․ Աղեղնավորների հետաքրքիր օր է սպասվում

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ բարենպաստ օր է սպասվում: Այն հարմար է աշխատանքի և ուսման համար ու հնարավորություն կտա ա-վարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, գլուխ հանել նրանից, ինչն անհասկանալի էր: Նոր համախոհներ գտնելու շանս կա, բայց նկատի ունեցեք,որ այսօր ձեռք բերած բոլոր պայմանավորվածությունները ժամանակա-վոր բնույթ կկրեն:Ավելի ուշ շատ հարցեր պետք է կրկին քննարկեք:Չեն բացառվում հաջող զուգադիպություննե-րը, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ ինչպես գործել: Աշխատեք ուշադրություն դարձնել մանրուք-ներին: Այն, ինչ հիմա աննշան է թվում, ավելի ուշ կարող է կարևոր դեր խաղալ:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է գործնական և անձնական հանդիպումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, հեշտությամբ կշահեք նրանց համակրանքը, որոնց սովորաբար ոչ ոք դուր չի գալիս: Պատահական ծանո-թությունը երկարատև ընկերության կամ սիրային պատմության սկիզբ կդնի: Հնարավոր են անսովոր հանդի-պումներ, որոնք երկար ժամանակ կհիշվեն և հետաքրքիր մտքեր կտան: Չեն բացառվում անսպասելի այցերը. դուք ուրախ կլինեք հյուրերի համար:Աշխատեք չհոգնել: Օգտակար կլինի հանգստանալը, գործերի մասին մտ-քերից շեղվելը: Կարող եք վերադառնալ հին նախասիրությանը, որը կրկին դրական հույզեր կպարգևի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք կկարողանաք հետաքրքրել ու հմայել շատերին, ձեր կողմը գրավել նրանց, ովքեր նախկինում ոչ ոքի չէին աջակցում: Որոշ Երկվորյակներ շատ ազդեցիկ համախոհներ ձեռք կբե-րեն: Համատեղ աշխատանքը հեշտությամբ չի տրվի, բայց հաճախ հենց նրա շնորհիվ նոր հորիզոններ կբաց-վեն, առաջարկներ կստանաք, որոնք կարող են ձեր կյանքը դեպի լավը փոխել:Օրը նոր հնարավորություններով լի կլինի: Դուք պիտի որոշեք, թե դրանցից որից արժե օգտվել: Լսեք ինտուիցիայի ձայնին. այն չի սխալվի: Օրը հաջող է ֆինանսական տեսանկյունից, հավանական են շահավետ գործարքներ:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է, որը հարմար է նոր նախաձեռնությունների համար: Կարող եք ստանձնել համարձակ գաղա-փարները, այդ թվում՝ այնպիսիք, որոնք նախկինում ռիսկային, կասկածելի կամ պարզապես ֆանտաստիկ էին թվում: Որոշ Խեցգետիններ կվերադառնան հին ծրագրերին ու կհասկանան, թե ինչ է պետք անել դրանք կյանքի կոչելու համար:Հեշտությամբ համախոհներ կգտնեք. ձեզ պատրաստ կլինեն աջակցել ամենատարբեր մարդիկ: Դրա հետ միասին, ինտուիցիան միշտ կհուշի՝ ում վրա կարելի է հույս դնել, իսկ ումից է լավ հեռու մնալ: Հավա-նական են սիրային անակնկալներ, ուշադրության նշաններ, որոնց համար ուրախ կլինեք:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է շփումների համար: Շրջապատողները կնկատեն ձեր լավագույն որակները. հաճախ բավա-կան կլինի մարդու հետ մի քանի րոպե խոսեք, որպեսզի նրա վրա ուժեղ տպավորություն թողնեք: Ինչ-որ մեկը կարող է առաջին հայացքից սիրահարվել ձեզ: Կարող եք պայմանավորվել երկարաժամկետ համագործակցութ-յան մասին ու գործարքներ կնքել:Աշխատեք օրվա երկրորդ կեսին չհոգնել: Այդ հատվածում հոգնածությանը հաճախ կհետևի նյարդայնությունը, իսկ դրանից կտուժեն մարդիկ, որոնց ամենաքիչը կուզենայիք նեղացնել: Թուլացեք ու մտածեք, թե ինչով կարող եք ձեզ ուրախացնել:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսը զգուշություն և մանրուքներին ուշադրություն է պահանջում: Ինչով էլ որ զբաղվեք այդ հատվածում, հիշեք, որ լավ է չշտապել, ռիսկի չդիմել, եթե դրա անհրաժեշտությունը չկա և հեռու մնալ չափա-զանց համարձակ փորձարկումներից: Հաճախ օգտակար կլինեն հին ծանոթների և այն մարդկանց խորհուրդ-ները, որոնց կարծիքին վստահում եք:Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ամեն ինչում հաջողության հասնելն էլ կհեշտանա: Օրվա երկրորդ կեսը հաջող զուգադիպություններով լի կլինի: Դրանք ձեր կյանքում ինչ-որ բան արմատապես չեն փոխի, բայց տրամադրությունը հաստատ կբարձրացնեն:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Թեթև, բարենպաստ օր է: Բազում լավ գաղափարներ կունենաք, որոնցից մի քանիսը կկարողանաք անմիջա-պես կյանքի կոչել: Դուք հնարամիտ կլինեք, չեք վախենա ռիսկի դիմելուց, եթե դա պահանջի իրավիճակը: Հնա-րավոր են անսպասելի առաջարկներ: Հաճախ դրանք կանեն մարդիկ, որոնց վաղուց եք համակրում: Համատեղ գործունեությունը երկարատև ընկերության սկիզբ կդառնա:Հավանական են դրական փոփոխություններ ֆի-նանսական ոլորտում: Որոշ Կշեռքներ կկարողանան շահավետ գործարքներ կնքել, մյուսները եկամուտների նոր աղբյուր կգտնեն: Կարող եք խոշոր գնումներ ծրագրել, ընտրել իրեր, որոնք կուրախացնեն ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում շրջապատողների հետ հարաբերությունները: Եթե ձեզ ճիշտ պահեք, հաջողությամբ կանցկացնեք գործնական բանակցությունները կամ ընդհանուր լեզու կգտնեք մի մարդու հետ, որի հետ վերջերս դա անել չէիք կարողանում: Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Հաճախ դրանք կվերաբերեն հեռու ապագային, այնպես որ՝ մտածելու համար ժամանակ կունենաք:Չեն բացառվում ռո-մանտիկ տարվածությունները: Որոշ Կարիճներ գլուխները լրիվ կկորցնեն: Ճիշտ է, ոչ երկար ժամանակով:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Արդյունավետ ու հետաքրքիր օր է: Ձեզ մոտ ստանձնած ամեն ինչ լավ կստացվի: Կկարողանաք հաջողությամբ ավարտել ամենը, ինչ վաղուց եք սկսել և ինչն արդեն իսկ մեծ ժամանակ և ուժեր է խլել: Հավանական են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ: Հաճախ դրանք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ դեպի ուր շարժվել:Իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնց վերջերս կարոտում էիք: Հարմար օր է հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք: Չի բացառվում՝ վերջերս ձեզ նեղացրած մարդն ուզենա քավել իր մեղքը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսին հնարավոր են ցավալի թյուրիմացություններ, փոքրիկ տարաձայնություններ: Պահպանեք լավ տրամադրությունը: Շուտով իրավիճակը կփոխվի, դրական միտումները ուժ կհավաքեն, ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվելու հնարավորություն կլինի: Աշխատեք սկսած գործերը կես ճանապարհին չթողնել, հակառակ դեպքում ստիպված եք լինելու դրանց վերադառնալ հենց այն ժամանակ, երբ ուրիշ բանով տարված կլինեք:Օր-վա երկրորդ կեսը առաջարկներ կբերի, որոնք մերժել չեք ուզենա: Հաճախ դրանք կանեն մարդիկ, որոնք վաղուց շահել են ձեր հարգանքն ու վստահությունը: Ընտանեկան հարաբերություններն ամրապնդելու, հարազատների հետ տարաձայնություններին վերջ տալու հնարավորություն կլինի:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Լավ օր է, որը շատ գործերում հաջողությունների հասնելու շանս կտա: Ամեն ինչ չէ, որ ծրագրի համաձայն կըն-թանա, բայց դուք օգուտ կքաղեք անկանխատեսելի իրադարձություններից, արագ գլխի կընկնեք, թե ինչպես է պետք գործել նոր պայմաններում: Շատ Ջրհոսների պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ նը-շանի ներկայացուցիչները կկարողանան հասնել վաղուց դրված նպատակներին:Երեկոն հարմար է այն մարդ-կանց հետ շփվելու համար, որոնք իսկապես թանկ են ձեզ համար: Բարենպաստ ժամանակ է նաև սիրային ժա-մադրության կամ ընտանեկան միջոցառման համար:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է օգտակար գործերի համար: Դրանք կարող են բավական բարդ լինել, բայց դուք, միևնույն է, հրաշալի գլուխ կհանեք: Ձեր մոտեցումը շրջապատողներին ամեն անգամ դուր չի գա, իսկ ահա արդյունքներից բոլորը գոհ կմնան: Այնպես որ՝ լավ է չվիճեք ու չփորձեք տարահամոզել կասկածողներին, այլ պարզապես գոր-ծեք:Գնումներն ու գործարքները հաջող կլինեն: Ֆինանսների հետ կապված գործերում ինտուիցիան ձեզ հու-սախաբ չի անի: Չեն բացառվում անսպասելի այցերը: Հյուր կգան մարդիկ, որոնց վերջերս կարոտում էիք: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ ու հետաքրքիր գաղափարներ է խոստանում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS