Փողոցում ցանկանում էի օգնել մուրացկան տատիկին, բայց տեսածիցս հետո մտափոխվեցի․․․Այժմ ոչ մի մուրացկանի կոպեկ անգամ չեմ տալիս

Փողոցում ցանկանում էի օգնել մուրացկան տատիկին, բայց տեսածիցս հետո մտափոխվեցի․․․Այժմ ոչ մի մուրացկանի կոպեկ անգամ չեմ տալիս։Օրեր առաջ դուրս եկա մետրոյից, պիտի բարձրանայի վերև, երբ հեռվից մի տատիկի նկատեցի: Խեղճը նստած էր ցրտին, ձեռքը մեկնած գումար էր մուրում: Հնամաշ վերարկու էր հագել, հին մեծ կոշիկներ…

Նայեցի նրան ու սիրտս ցավեց: Ես երբեք նրան այստեղ չէի տեսել: Հիշեցի, որ դրամապանակիս մեջ նույնիսկ 1000 դրամ չկա, գումարս քարտի մեջ էր:Դուրս եկա գետնանցումից, մոտեցա բանկոմատին, որ օգնեմ նրան: Հետ գալու ճա-նապահին էլ մի քիչ խնձոր գնեցի: Սկսեցի մոտենալ տատիկին, ու հանկարծ նկատեցի, որ նրա մոտ կանգնած է աղքատ արտաքինով ամրակազմ մի տղամարդ, երևի մոտ 35 տարեկան էր:

Մեկ էլ տեսնում եմ, որ տատիկի դիմաց դրված արկղիկը դատարկեց տոպրակի մեջ, դրեց գրպանը:Ես դանդաղեցրի քայլերս. հետաքր քիր էր, թե ինչ է կատարվում:Ես էլի էի լսել, որ այդ կերպ աշխատում են մարդիկ, բայց երբեք չէի տեսել իրականում: Երևի դուք էլ եք չէ լսել պատմություններ, երբ վարձում են մուրացկանների, վերցնում նրանց ձեռքից հավաքված գումարը և չնչին աշ-խատավարձ տալիս:

Բայց դեռ ցերեկվա 3-ն էր, ես կարծեցի, որ այդ ժամին չի կարող ավարտվել աշխատան-քային օրը:Մի քիչ էլ մոտեցա ու լսեցի նրանց խո սակցությունը.

—Մամ, արագացրու, էն մի գրպանդ էլ նայիր: Էլ չկա՞:

Ես իսկույն մտափոխվեցի: Իհարկե չեմ օգնի նրանց: Չգիտեմ, թե նրանք ինչպես են հայտնվել նման իրավիճա-կում, բայց գումարով օգ նել երիտասարդ տղամարդուն ես չեմ պատրաստվում: Դա ինձ համար անընդունելի է:

Այնքան կուզեի չտեսնել դա: Նորից հասկացա, որ մարդկանց խղճալն ու օգնելը ոչ միշտ է ճիշտ: Ավելի լավ է անտուն կատուներին ու շներին կերակրեմ, քան թե օգնեմ անբաններին:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS