Փորձարկում Ստեփանակերտում. Կույր ձևացող մարդու գրպանից թղթադրամ է թափվում/Տեսանյութ/. Սա տեսնել է պետք…

Ստեփանակերտում փորձարկում են արել։ Կույր ձևացող տղամարդը քայլել է փողոցում, և նրա գրպանից «պատահաբար» թղթադրամներ են թափվել։

Տեսանյութում երևում է, թե ինչ են արել մարդիկ, երբ տեսել են գետնին ընկած փողը։

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացված սոցիալական փորձարկման արդյունքն իսկապես հուզիչ է։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ հատ–հատ հավաքում կույր ձևացող տղամարդու գրպանից թափված թղթադրամները։ Երեխաներից մեկն էլ գումարը տալուց հետո բռնում է տղամարդու թևից ու որոշում է ուղեկցել նրան։

Փորձարկման հեղինակները որոշել են ստեփանակերտցիներից մեկ այլ փորձության էլ ենթարկել։ Նույն տղամարդը գրպանից հանել է 10 հազար դրամանոցը և խնդրել է անծանոթ մարդկանց, որ իր համար 1 տուփ շոկոլադ գնեն մոտակա խանութից։
Թե ինչպես են մարդիկ արձագանքել այս փորձությանը, կարող եք իմանալ, եթե դիտեք ամբողջ տեսանյութը։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS