Երբ լրացավ այս տղայի 5 տարին, նրան գլխուղեղի քաղցկեղ ախտորոշեցին:Մի քանի տարում նրան տարբեր բուժումներ նշանակեցին, սակայն ոչինչ չէր կարողանում կանգնեցնել հիվանդության զարգացումը, ու 7 տարեկանում Չեն Սյոտյանը արդեն կույր էր ու դատապարտված մահվան:
Ի հավելումն դրա՝ ընտանիքին պատուհասեց ևս մեկ դժբախտություն. հիվանդացավ տղայի մայրը: Չժու Լիի մոտ հայտնաբերվեց երիկամների հիվանդությունը, որը նույնպես մահացու վտանգավոր է:Այս ծանր իրավի-ճակում տղայից ոչ ոք նման քաջություն ու ինքնազոհաբերում չէր ապասում:Այս լուսանկարում Չժոու Լուն պահում է Չենին:

Այստեղ նրանք անգամ չէին էլ կասկածում, թե ինչ փորձություն է իրենց համար պատրաստել ճակատագիրը:
5 տարեկանում երեխան ու մայրը իմացան, որ գլխուղեղի չարորակ ուռուցքը բուժման ենթակա չէ:Օրեր շարու-նակ տղան անցկացնում էր հիվանդասենյակի մահճակալին, ապա իմացավ, որ մայրը ծանր հիվանդ է:Չժուի մոտ հայտնաբերվեց երիկամային անբավարարություն, անհրաժեշտ էր փոխպատվաստում:
Կնոջն ասացին, որ այդ պահին նրա միակ դոնորը կարող է լինել որդին, մյուս դոնորների որոնման համար հար-կավոր կլինի երկար ժամանակ: Սակայն մայրը հապշտապ հրաժարվեց այդ առաջարկից:Փոքրի Չենը իմացավ, թե ինչ է տեղի ունեցել: Նա վերջին ուժերը լարելով ասաց իր մորը. «եթե դու առողջ լինես, ես կապրեմ քո ներ-սում»:

Տղան մահացավ ապրիլյան մի առավոտ: Չժոուին փոխպատվաստեցին իր փոքրիկի երիկամը: Վիրահատութ-յունից առաջ բժիշկները իրենց գլուխները խոնարհվեցին փոքրիկի արիության առաջ:Վիրահատությունը հաջող անցավ, օրգանիզմը ընդունեց երիկամը ու Չժոուն սկսեց առողջանալ:Այս մայրը անսահման շնորհակալ է իր սիրելի ու յուրահատուկ տղային:

Այս խիզախ երեխան զոհաբերեց իր երիկամը մորը, որպեսզի նրան փրկի՝ հրաժարվելով առողջանալու սեփա-կան շանսից՝ թեկուզ և այն չնչին էր:Տղայի մյուս օրգանները փրկեցին նաև երկու այլ մարդու կյանք: Փոքրիկի զոհաբերությունը անիմաստ ու անհետք չանցավ:Հիմա ամբողջ աշխարհը հիշում է նրա մասին ու հպարտանում նրա տղամարդկային արարքով:
