ՌԴ ՊՆ-ի կողմից խաղաղապահների տեղակայման նոր քարտեզի հրապարակումից հետո թուրքերն ավելի են առաջ եկել, այդ թվում՝ Շուշիի շրջանում, այս մասին Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի գրառման մեկ-նաբանության մեջ հայտնել է Արցախի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Խանում-յանը։

«Նոր վիրավորներ ունենք և առնվազն 9 գերի։ Թշնամին օգտագործում է ականանետ և հետախուզական ԱԹՍ։ Ռուսների հետ շատ լավ հարաբերությունների մեջ ենք, ակտիվ աշխատանքային հարաբերություններ ունենք, քեզ ու այլ մտահոգ անձանց խորհուրդ կտամ դրա հետ կապված չանհանգստանալ»,- պատասխանել է Խա-նումյանը։

Նշենք, որ Ռուբենյանը խորհուրդ էր տվել գնալ ու հիմա էլ շնորհակալական միտինգ կազմակերպել ռուսական խաղաղապահ առաքելության կենտրոնակայանի առջև:Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ-ը նոր քարտեզ էր հրապարակել, ըստ որի, Հին Թաղերն ու Խծաբերդը խաղաղապահների վերահսկողության տակ են, մինչդեռ Փաշինյանը հայ-տարարել էր, որ դրանք ադրբեջանական վերահսկողության տակ են անցել:
