Քաղցկեղի բուժման նոր միջոց է հայտնաբերվել

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ թունավոր մկնդեղի եռոքսիդի ցածր չափաբաժինը օգնում է հաղթահարելու արյան քաղցկեղը:

Թունավոր այդ նյութը կարելի է օգտագործել նաև չարորակ այլ հիվանդությունների դեպքում՝ գրում է MedicalXpress-ը:
Գիտնականների ստեղծած նանոբինները, որոնք պարունակում են մկնդեղի մասնիկներ, խառնվելով արյան հոսքին, հասնում են չարորակ ուռուցքի բջիջներին,

այնտեղ կուտակվում և արտանետում են թույնը՝ ոչնչացնելով չարորակ բջիջները և չվնասելով առողջ հյուսվածքներին:

Մկների վրա փոձերը ցույց են տվել, որ մկնդեղի մասնիկները արդյունավետորեն ոչնչացնում են կաթնագեղձի, ձվարանների և թոքերի ուռուցքի բջիջները: http://www.1in.am/

Նյութի աղբյուրը` http://loool.info/archives/5643

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS