Քաղցրավենիք գնեցի ու գնացի ամուսնուս սիրածի մոտ․ Չէր սպասում, կարծեց հիմա մազերը կպոկեմ, բայց․․․Ընդամենը մի քանի խո սք ասացի, դրանից հետո ինքը իրա կամքով ձեռ քաշեց ամուսնուցս։Ես գլխի էի ընկել, որ մարդս ինձ դա վա ճանում ա: Հետևեցի ու իմ ացա էդ կնոջ հասցեն: Մի տուփ պեչենի վերցրի ու գնացի:

Դուռը բացեց 25-27 տարեկան մի երիտասարդ կին։ Պիտի ասեմ, որ շատ հմայիչ էր: Մարդս լավ ճաշակ ունի ինչ խոսք: Նա սարսափով նայեց ինձ. հավանաբար մտածեց, որ եկել եմ ամուսնուս համար կռ վելու։ Ինձ ներս հրավիրեց: Ես սեղանին դրեցի տուփը և ասացի, որ ուզում եմ խոսել:
Նա շփոթված էր: Թեյ լցրեց ու կամացուկ նստեց իմ առաջ:
-Ես ձեզ մոտ չեմ եկել կռվելու: Ուզում եմ քեզ մի բան ասել: Ամուսինս այլևս նախկին երիտասարդը չէ, իսկ դու երիտասարդ, կյանքով լի կին ես:

Կարծում եմ, որ դու հոգնել ես սիրուհու դիրքից, ես սա հասկանում եմ, դու ընտանիք, երեխաներ ես ուզում, բայց հասկացիր մի պարզ բան, նա քո տարիքի աղջիկ ունի, արդեն թոռ ունի: Դու նրան ստիպում ես բաժանվել: Իսկ դու մտածե՞լ ես, թե ինչպիսին կլինի ձեր կյա նքը: Նա արդեն 55 տարեկան է, ուզում է հանգիստ կյանք:
Պատրա՞ստ ես երեկոները տանը փակված մնալ, նստել նրա կողքին բազմոցին տատիկի պես ու ձանձրալի ֆիլմ դիտել: Եվս մեկ-երկու տարի, և նա կլինի ձանձրալի ծերուկ: Իսկ դու դեռ նոր ես կյանք սկսում:Հավատա, նրա ուժերը ամեն տարվա հետ սպառվելու են: Լավ մտածիր, քեզ պետք է երիտասարդ տղամարդ, այլ ոչ թե թոշակառու:

Նա չի կարողանա քեզ բուռն գիշեր պարգևել, մի պարզ պատճառով, քանի որ այլևս երիտասարդ չէ: Մենք մրցակից կանայք չենք: Ես շատ եմ ուզում օգնել քեզ և փրկել իմ ընտանիքը: Մտածիր ասածներիս մասին: Մի քանի տարի հետո դու շատ կզղջաս: Մեր հանդիպ ումն ավարտվեց լավ նոտաներով, միջանցքում նա նույնիսկ մի փոքր գրկեց ինձ:
Այժմ հաստատ կարող եմմ ասել, որ ամուսինս այլևս նրա հետ չի հանդիպում:
