Քանի դեռ դաչա չունեինք, ոչ մի բարեկամ, ընկեր մեր մասին չէր հիշում, հենց գնեցինք․․․Հիմա կրակն ենք ընկել, ընկերներն ու բարեկ ամները իրար հերթ չեն տալիս դաչա գալու համար։Ես միշտ երազել եմ ամառանոց ունենալ և երկու տարի առաջ իմ երազանքը կատա րվեց: Ես ու կինս, կարելի է ասել, չենք ուզում ամառանոցից տուն գալ: Մշակում ենք հողը, վայելում բերքն ու բարիքը:

Մեր ընկերներն ու բարեկամները դարձել են մեր մշտական հյուրերը: Ես ու կինս միշտ սիրով ընդունում ենք նրանց: Տունն ունի մի քա նի սենյակ, սիրով տրամադրում ենք նրանց գիշերակացի համար: Օր չկար, որ մեր բակից խորովածի ծուխ դուրս չգար, միշտ շատ հյու րեր, ուրախ երաժշտություն:Բայց վերջերս տեղի ունեցած դեպքից հետո, որոշել եմ այլևս ոչ ոքի չընդունել:

Սովորականի պես հավաքվել էին ընկերներս՝ կանանց հետ: Տղամարդկանցով գործի անցանք, միս էի գնել, ուզում էինք խորոված անել: Կինս արագ-արագ սկսեց սեղան պատրաստել: Խորովածը պատրաստ էր սեղան նստեցինք, բոլորը նստեցին, տղամարդիկ կանանց նստեցրին իրենց կողքին, իսկ կինս մնաց ոտքի վրա՝ մատուցողի դերում:

Նա այդպես էլ չկարողացավ սեղան նստել, իսկ կանանցից ոչ մեկը նրան օգնելու փորձ չարեց:Երեկոյան, երբ պետք էր սեղանը հավաքել ու սուրճ մատուցել, ձայն տվեցի կնոջս, բայց նա չլսեց, ես դիմեցի մոտ ընկերոջս կնոջը՝ խնդրելով, որ մեզ համար սուրճ պատրաստի: Բայց ընկերս վի րավորվեց. Իմ կինը մատուցո՞ղ է, այսքան կանանցից ինչու՞ նա պետք է սուրճ պատրաստի:
Իհարկե կինս պատրաստեց: Նրանց հեռանալուց հետո կինս մինչև ուշ գիշեր խոհանոցում լվանում էր սպասքի մեծ կույտը: Նա ինձ ոչ ինչ չասաց, բայց ես որոշեցի այլևս ոչ մեկին չընդունել։
