Օրեր առաջ աշխատանքից տուն վերադարձա ու բռնացրեցի ամուսնուս սիրուհու հետ․․․Ամուսնուս արդարացումը ուղղակի ցնցող էր, չգիտեի լացեմ, թե՞ ծիծաղեմ: Կինը, սովորականից շուտ վերադառ նալով տուն, բռնեցրեց ամուս նուն միան գամայն գրավիչ կնոջ հետ անկողնում:Նա այնպես հանկարծակիի եկավ, որ սկսեց միան գամից լաց լինել, այնուհետև բղավել ամուսնու վրա:

-Ախ, դու ապերախտ խո՛զ: Ինչպե՞ս կարող էիր այդպես վարվել՝ հավատարիմ կնոջդ և երեք երեխա ներիդ մոր հետ: Վերջ, ես գնում եմ: Անմիջապես կպահանջեմ ապա հարզան:Ամուսինը լսեց և պատասխանեց:
-Համբերիր մի փոքր, սիրելիս: Ես կբացատրեմ քեզ, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել:
-Լավ, սկսիր, միայն իմացիր, որ վերջին անգամն է, որ պատրաստվում եմ լսել քեզ:
Բացատրելու հնարավորո ւթյուն ստանալով՝ ամուսինը սկսեց իր արդարացման ճառը:
-Սիրելիս, ես պատրաստվում էի նստել մեք ենա, որ գայի տուն, երբ այս երիտ ասարդ կինը խնդ րեց ինձ տեղ հասցնել: Նա այնքան ան պաշտպան և դժբախտ տեսք ուներ, որ ես խղճացի և թույլ տվեցի, որ նստի:Ճանապարհին նկատեցի, թե որքան նիհար է, փնթի և վատ հագնված:

Բացի այդ, նա ասաց, որ երեք օր է՝ ոչինչ չի կերել: Կարեկցանքից դրդված՝ ես նրան բերեցի մեր տուն, պատրաստեցի տաք շոկոլադ, որից դու հրաժարվել էիր, քանի որ պատճառաբանում ես,թե գիրանում ես դրանից:Իսկ նա դատարկեց բաժակը միանգամից:Նա ան-մաքուր էր և զարմանալի չէ, որ ես նրան առաջարկեցի լողանալ:
Մինչ նա լողանում էր, ես նկատեցի, որ նրա հագուստը քրք րված է և նետեցի լվա ցքի զամբ յուղի մեջ:Այնուհետև սկեցի մտածել, թե ինչ կարող եմ տալ, որ հագ նի և տվեցի այն մոդ այիկ ջինսը, որը դու վեր ջին անգամ չորս տարի առաջ ես հագել՝ մտածելով, որ դա ուրեմն քեզ հարմարավետ չէ:Դրանից բացի տվեցի այն ներքնաշորը, որը գնել էի քեզ համար մեր ամուսնության տարեդարձին, սա-կայն դու այդպես էլ չհագար՝ վկայակոչելով իմ վատ ճաշակը:
Ես գտա նրա համար նաև սեքսուալ այս բլուզը, որը քեզ Ծննդյան տոներին քույրս էր նվիրել, սակայն դու այդպես էլ այն չփորձեցիր: Վեր ջապես ես տվեցի այս կնոջը նաև քո կոշիկ ներից, որը գնեցիր թանկ արժեք բուտիկից, բայց այն նույն պես մի անգամ չհագար, քանի որ աշխատանքի վայրում տեսել էիր ինչ-որ մեկի հագին:

Ամուսինը խորը շունչ քաշեց և շարունակեց:
-Կինն այնքան երախտապարտ էր ինձ՝ իրեն հասկանալու և հոգ տանելու համար, որ երբ ես նրան ուղեկցում էի դեպի դուռը, նա արցու նքախառն աչքերով թեքվեց դեպի ինձ և հարցրեց
-Ներեցեք, խնդրում եմ, իսկ կա էլի ինչ-որ բան, որը ձեր կինը չի օգտագործում:
