Օրեր առաջ մուտքով տուն գնալիս մի սարսափելի տեսարանի ականտես եղա․․․Մայրիկ ցուրտ է , մրսում ենք, դուռը բացի,- ասում էին իրենց տան դռան առաջ կանգնած հարևանիս երեխաները

Օրեր առաջ մուտքով տուն գնալիս մի սարսափելի տեսարանի ականտես եղա․․․Մայրիկ ցուրտ է , մրսում ենք, դուռը բացի,- ասում էին իրենց տան դռան առաջ կանգնած հարևանիս երեխաները

Այդ օրը դրսում շատ ցո ւրտ էր՝ սառը քամի էր և ձյուն: Ես կանգ առից մի կերպ վազելով հասա տո ւն, իսկ երկ-րորդ հարկում ինձ տհաճ անակնկալ էր սպասում:Ցավալին այն էր, որ այդ տեսարանն առաջին անգամ չէի տես-նում: 8 տարեկան աղջ նակը ցրտից կապտել էր, նա իր բաճկոնը գցել էր 3 ամյա կրտսեր եղբոր ո ւսերին:

-Նորից քնե՞լ է,-հարցրեցի նրանց:

-Այո, մեր տանը էլի շատ հյուրեր կային, և մայրիկս մեզ ուղարկել է դուրս՝ զբոսնելու: Մենք ամբողջ օրը դրսում ենք եղել, իսկ հիմա նա չի բացում դուռը…- լացը մի կերպ զսպելով՝ ասում էր Ալինան:

-Իսկ ես քաղցած եմ…-տխուր ձայնով ասաց փոքրիկ Արսենը:

Ես երեխաներին տարա իմ տո ւն, նրանց տաք թեյ և ձվածեղ հյո ւրասիրեցի: Անցյալ անգամ էլի էի բերել, բայց նրանց մայրն ասաց, որ հաջորդ անգամ ոստիկանների կկանչի, եթե իր երեխաներին նորից առանց թույլտվութ-յան կանչեմ իմ տուն: Բայց ես չեմ կարող թողնել նրանց դրսում…

Երեխաների համար հեռուստացույց միացրեցի, և կես ժամ անց նորից իջա անպիտան կնոջ տուն: Սկսեցի ամ-բողջ ուժով թակել, բայց ապարդյուն էր: Ես վերադարձա և երեխաներին տարա քնելու:Զանգեցի ոստիկանութ-յուն և ներկայացրեցի իրավիճակը: Երբ իրավապահ մարմինները տեղ հասան, սարսափելի տեսարանի ականա-տես եղան. երեխաների մայրը պառկած էր անգիտակից վիճակում, հավանաբար ալկոհոլի ազդեցությունից էր: Նրան տարան շտապօգնության մեքենայով:

Ոստիկանները մի քանի փաստաթուղթ տվեցին, որ ստորագրեմ և երեխաներին կարողանամ ժամանակավոր պահել իմ տանը: Գիշերը հարևանուհիս մահացավ վերակենդանացման բաժանմունքում:Այժմ երեխաներին սպառնում էր մանկատուն գնալը…նրանք ոչ մի բարեկամ չունեին: Բայց ի՞նչ անեմ ես:

Ամբողջ կյանքս միայնակ մեծացրել եմ որդուս, հիմա նա ո ւրիշ քաղաքում աշխատո ւմ է, շուտով կամուսնանա, թոռներ կունենամ…այս երեխաներին չեմ կարող թողնել իմ տանը:Մտորումներս ընդհատվեցին ոստիկանի թա-կոցից: Բացեցի դուռը: Նա ներս մտավ և ասաց.

-Տիկին Աննա, ձևակերպեք երեխաների խնամակալությունը: Պետությունը կօգնի ձեզ: Երաշխավորում եմ: Յուրաքանչյուր երեխայի համար էլ նպաստ կստանաք: Մի թողեք, որ մանկատուն ընկնեն:

Սրտիցս արյուն էր գնում, խիղճս տանջում էր…Որոշեցի խորհրդակցել որդուս հետ. նա ցրեց իմ բոլոր կասկած-ները, ասաց, որ ես հիանալի մայրիկ կլինեմ և ավելի լավ է երեխաների հետ ապրեմ, քան միայնակ:4 տարի անց չեմ զղջում որոշմանս համար, այժմ ունեմ 3 հրաշք երեխա: Քույրն ու եղբայրը անհոգ մեծանում են իմ տանը, ինձ արդեն մայրիկ են անվանում, իսկ ես իսկապես երջանիկ եմ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS