Օրեր առաջ տրանսպորտով գնում էի տուն․ Կանգառներից մեկում մի երիտասարդ աղջիկ բարձրացավ՝ երկու փոքր երեխաների հետ, մեկը մանկասայլակի մեջ էր նստած․․․

Օրեր առաջ տրանսպորտով գնում էի տուն․ Կանգառներից մեկում մի երիտասարդ աղջիկ բարձրացավ՝ երկու փոքր երեխաների
հետ, մեկը մանկասայլակի մեջ էր նստած․․․Երեկ երեկոյան ավտոբուսով գնում էի տուն: Մի կին բարձրացավ՝ երկու երեխաների
հետ, փոքրը մանկասայլակի մեջ էր:

Կինը չարչարվում էր, չէր կարողանում բարձրացնել մանկասայլակը:Միանգամից մի քանի երիտասարդներ տեղից վեր կացան, շտա-
պեցին օգնել:Բարձրացան: Հանկարծ մեծ երեխան՝ ով երևի 3 տարեկան էր, ընկավ:

Մի ուրիշ աղջիկ արագ գնաց նրա մոտ, բռնեց ձեռքից, օգնեց կանգնել:Մինչ այդ մայրիկը մանկասայկն էր հարմար տեղ կանգնեց-
նում: Ազատ տեղ չկար, և մի տատիկ իր տեղը զիջեց փոքր տղայի: Միջին տարիքի տղամարդը՝ տեսնելով կանգնած տատիկին, վեր
կացավ և նրան տեղ տվեց:

Հետո մայրիկը սկսեց ձեռքով մաքրել երեխայի հագուստը, և նրա կողքին նստած կինը պայուսակից խոնավ անձեռոցիկ հանեց և
տվեց:Մինչ երիտասարդ մայրիկը տղայով էր զբաղված, սայլակի մեջ նստած աղջնակը սկսեց կամակորություն անել և լացել:Նրա
կողքին մի աղջիկ կար կանգնած, և նա սկսեց հեռախոսով նկարներ և մուլտեր ցույց տալ, որ փոքրիկը հանգստանա:Բոլոր ուղևոր-
ները հետևում էին ընտանիքի արկածներին:

Վերջապես նրանք հասան իրենց կանգառ: Կինը նույնիսկ չհասցրեց փորձել իջեցնել սայլակը, երկու երիտասարդներ արեցին դա
նրա փոխարեն:Կինը կանչեց որդուն, և նստած ուղևորների օգնությամբ երեխան հասավ դռան մոտ, պտտվեց և բարձր ասաց.

-Շատ շնորհակալ եմ ձեզ:

Բոլորը ժպտացին և ձեռքով արեցին: Ոչ մի արտառոց բան չի եղել, ոչ մի մեծ իրադարձություն չկա, բայց ներսումս այնքան ջերմ
զգացողություն մնաց այդ ուղևորությունից հետո:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS