Օրվա անեկդոտը. Դևը բռնում է Շարմազանովին, Աշոտյանին ու Փաշինյան…

Տարոն Խաչոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Դևը բռնում է Շարմազանովին, Աշոտյանին ու Փաշինյանին…

Թե բա.

-Հը՞, ինչ կասեք…

Շարմազանով, թե բա՝

-Ինձ նմանները իրավունք չունեն մեռնելու, ես պետք է զոհվեմ հանուն …

Շարմազանովին ուտում է, շուռ է գալիս Աշոտյանին…

-Հը՞, դու՞ ինչ կասես…

-Ես Սերժի զինվորն եմ, Սերժը պատրաստ է նստել հանուն…

Դևը Աշոտյանին էլ է ուտում:

-Հը՞, Փաշինյան դու՞ ինչ կասես…

— Ես կարծում եմ, որ երկրում իրավիճակ է փոխվել, դուք չեք կարող մեզ հետ խոսալ սպառնալիքի լեզվով և երկրում այլևս չունեք այն իշխանությունը, որի մասին ձեզ զեկուցում են, այլևս ժողովուրդն է երկրի տերը և նա է որոշում ում ուտել, ում չուտել, սա էլ ձեր իմացած անեկդոտը չէ…. ))

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS