03․06-09․06 աստղագուշակ․․․Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին

03․06-09․06 աստղագուշակ․․․Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Համբերատարությամբ ու համառությամբ զինվեք. դրանք ձեզ պետք են գալու: Շատ Խոյեր անակնկալների են բախվելու: Ամեն ինչից բարեհաջող գլուխ հանելու համար դրական տրամադրվածությունն ու ինտուիցիան են պետք գալու: Մտերիմների հետ հարաբեր ություններն անկանխատեսելի կլինեն, բայց նկատելի խնդիրներ չեն առաջանա: Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի գործնական շփումների՝ ելույթների, բանակցությունների, կոնֆերանսների համար: Խուսափեք դատարկ զրույցներից. դրանք ժամանակ կխլեն:

Շաբաթվա կեսը հաջող կլինի ուսմամբ զբաղված, քննություններին պատրաստվող Խոյերի համար: Արժե ուշադրություն հատկացնել բծախնդրություն պահանջող աշխատանքին, քանի որ այն արագ ու առանց սխալների կանեք:Գործերի շրջապտույտի մեջ մի մոռաց եք հանգստի և մտերիմների հետ շփվելու մասին: Ձեզ անհանգստացնող բաների մասին զրույցները կօգնեն նվազեցնել սթրեսը:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Գործերում հաջողության համար ձեզ պետք է գալու կարգապահությունը, բայց ջանքերը զուր չեն անցնի: Դուք կկարողանաք գլուխ հանել այն հարցերից, որտեղ սխալներ ու չլուծված խնդիրներ են մնացել: Ուսմամբ զբաղված Ցուլերին արդյունավետ ու բարենպա ստ շաբաթ է սպասվում, եթե նրանք սեփական թուլություններին չտրվեն: Հեռուն գնացող ծրագրեր կառուցելու համար հաջող պահ է, քանի որ կկարողանաք դրանք բարեհաջող իրագործել:Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք կոլեգաների և գործընկերների հետ: Ուրիշի կարծիքի հանդեպ հարգանքը, փոխզիջումների գնալու պատրաստակամությունը կօգնեն պայմանավորվել նույնիսկ վի ճելի հարցերի շուրջ: Ձեր հմայքը կուժեղանա: Դուք լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա:Շաբաթվա վերջին ձեր ստեղ ծագործ ունակությունները վառ կդրսևորվեն: Երևակայության թռիչքը ոչ ստանդարտ գաղափարներ կբերի: Բայց շրջահայաց եղեք, քանի որ առողջ բանականությունը երբեք ավելորդ չէ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեր ստեղծագործ ունակությունները դրսևորելու հնարավորություն կլինի: Որոշ Երկվորյակներ կկարողանան նոր ու հետաքրքիր զբ աղմունք գտնել, կվերադառնան հին նախասիրությանը կամ էլ աշխատանքային իրավիճակներում ոչ ստանդարտ լուծումներ կառաջ արկեն: Դուք ընկալունակ կլինեք, ուստի հեշտությամբ կհասկանաք մյուս մարդկանց:Ավելի ուշ հակված կլինեք իմպուլսիվ վարքի ու շտապողական որոշումների, որոնք ամեն անգամ ճիշտ չեն լինի: Մրցակցության ձգտումը կարող է օգնել մասնագիտական ձեռքբեր ումներում: Միայն թե չափը մի անցեք ու մի փորձեք բոլոր վեճերից հաղթող դուր գալ: Հարմար պահ է նոր նախաձեռնությունների համար: Դուք կկարողանաք հաղթահարել հնարավոր դժվարությունները համարձակության ու ոգևորվածության շնորհիվ: Ձեր որոշ ումները լավ մտածեք ու հակասական խոստումներ մի տվեք: Չի բացառվում գործնական հարաբերությունները սահուն անցում կատարեն ռոմանտիկի:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շրջապատողները կփորձեն ձեզ իրենց հետաքրքրություններին ծառայեցնել: Ուստի ուշադիր ու զգույշ եղեք, որպեսզի ուրիշի ազդեց ության տակ չընկնեք: Բոլոր որոշումները լավ մտածեք ու շտապողական խոստումներ մի տվեք: Հետևեք կատարած ծախսերին, քանի որ մեծ է իմպուլսիվ գնումների վտանգը, որոնց համար ավելի ուշ կզղջաք:Ոչ բոլոր ծրագրերը կկարողանաք իրագործել, քանի որ իրավիճակը պահանջելու է վերամշակումներ անել դրանցում: Շաբաթվա երկրորդ կեսին դուք էներգիայի աճ կունենաք ու ինքնա վստահ կլինեք, ուստի հաջողությամբ կհաղթահարեք բոլոր դժվարությունները: Խեցգետինները պիտի փորձեն ժամանակ հատկաց նել ֆիզիկական ակտիվությանը, քանի որ դա ոչ միայն օգուտ կտա, այլև հաճույք կպատճառի:Շաբաթվա վերջը բարենպաստ կլինի հատկապես հեռավոր, արտասահմանյան ուղևորությունների համար: Սիրելիի հետ համատեղ ապագան քննարկելու համար լավ պահ է:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեզ անհանգիստ շաբաթ է սպասվում, բայց ի վերջո լուրջ խնդիրներից կհաջողվի խուսափել: Սովորելը, նորը յուրացնելը դժվարութ յամբ կտրվի: Շաբաթվա սկզբին աշխատեք խուսափել ուշադրության կենտրոնացում պահանջող առաջադրանքներից, քանի որ ձեզ համար կենտրոնանալը դժվար է լինելու: Ստուգեք ստացված տեղեկատվությունը, մի վստահեք բամբասանքներին: Օֆիսային տեխ նիկայի փչանալու հավանականություն կա: Խնդիրները հեշտությամբ կլուծեք, բայց մի փոքր նյարդայնանալու եք: Այն Առյուծները, որոնք չեն վախենա իրենց վրա լրացուցիչ պատասխանատվություն վերցնելուց, հեշտությամբ ամեն ինչից գլուխ կհանեն ու ղեկավ արության աչքում կամրապնդեն իրենց հեղինակությունը: Հավանական է պարգևատրվեք կամ բարձրանաք մասնագիտական սան դուղքով:Սիրելիի հետ հարաբերություններում մանր-մունր տարաձայնություններ կլինեն, բայց դրանք լուրջ կոնֆլիկտների չեն հանգ եցնի: Ամեն դեպքում սուր անկյունները հարթելու համար ջանքեր գործադրելու կարիք կլինի:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամեն ինչ ձեր ուզածի նման չի դասավորվի: Հանգստություն պահպանեք, աշխատեք անել ձեր ուժերի սահմաններում եղածը և այդժ ամ կկարողանաք խուսափել լուրջ կորուստներից: Հենվեք ձեր փորձի ու առողջ բանականության վրա, ստուգեք փաստաթղթերը, մի շտապեք չսխալվելու համար: Աշխատասեր Կույսերը կկարողանան մեծ արդյունքների հասնել ու աշխատանքի հետաքրքիր առաջա րկ ստանալ:Շաբաթվա կեսին մոտ լավ է սահմանափակեք շփումները, պատասխանատու բանակցություններ կամ հասարակական ելույթներ չծրագրեք: Մեծ ուշադրություն հատկացրեք ընթացիկ առաջադրանքներին, գործերում կարգուկանոն հաստատեք, և դա կօգնի արագ գտնել անհրաժեշտ ինֆորմացիան: Հետևեք ծախսերին, քանի որ ծրագրածից շատ ծախսելու վտանգ կա:Ընտանեկան հոգսերը ձեր ուշադրության կարիքն են զգալու հատկապես շաբաթվա վերջին: Հավանական է ծանոթանաք հետաքրքիր մարդկանց հետ կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսեք:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեր առաջ հրաշալի հեռանկարներ կբացվեն, կարևորը դրանք բաց չթողնելն է: Դուք ոգևորված կլինեք, աշխատանքը ձեր ձեռքից կգա ու հաճույք կպատճառի: Ձեր բարձր պրոֆեսիոնալիզմը և առաջատարի հատկանիշները դրսևորելու հնարավորություն կունեն աք: Շատ Կշեռքների մոտ ապագայում ծառայողական աճ է սպասվում: Հաջող պահ է ներդրումների համար, սակայն շատ ռիսկային նախագծեր մի ընտրեք: Կրթություն ստանալն ու նոր ինֆորմացիա յուրացնելն էլ հեշտ կլինի:Ձեր գրավչությունը նկատելի կլինի շրջ ապատողների համար: Ձեզ համար հեշտ կլինի այլ մարդկանց հասկանալը, իսկ բարյացակամ լինելն ու հմայքը կօգնեն նոր ու պիտա նի ծանոթություններ հաստատել: Ռոմանտիկ հարաբերություններով հետաքրքրվածները առաջին քայլն անելու շանս կստանան: Շա բաթվա վերջին հոգնած ու նյարդային կլինեք: Հնարավորինս նվազեցրեք ակտիվությունը, ժամանակ հատկացրեք հանգստին, մտեր իմների հետ շփումներին ու հաճելի զբաղմունքներին:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթն այնպես ծրագրեք, որ կարևոր գործերը նրա առաջին կեսին անեք, քանի որ դա բարեհաջող շրջան է լինելու: Ձեր գործնակ ան փառասիրությունը կաճի ու կօգնի հաղթահարել բոլոր մարտահրավերները: Հեշտությամբ կշահեք կոլեգաների համակրանքն ու ղեկավարության բարեհաճությունը: Հավանական է աջակցություն ստանաք ազդեցիկ հարազատներից կամ ծանոթներից: Շատ Կա րիճների եկամուտների աճ է սպասվում: Պետհիմնարկների հետ փոխգործակցությունն էլ հաջող կլինի: Դուք չնախատեսված իրավի ճակների պատճառով կնյարդայնանաք: Ամեն ինչ հարթ չի ընթանա: Բայց եթե կարողանաք հետևել ձեր հուզական վիճակին, ապա կխուսափեք աշխատավայրում վեճերից ու մտերիմների հետ տարաձայնություններից: Շաբաթվա վերջին աշխատեք ինչպես հարկն է հանգստանալ: Հետաձգեք ուղևորություններն ու երեկույթները, հանգստյան օրերը լավ է անցկացնեք մենակ կամ ընտանիքի անդ ամների հետ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա առաջին օրերին սահմանափակեք շփումները: Ձեզ համար դժվար կլինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը, ավելորդ քննադատությունն ու ինքնավստահությունը թույլ չեն տա փոխհամաձայնության հասնել: Կենտրոնացեք այն գործերի վրա, որոնց արդյունքը ամբողջությամբ ձեզանից է կախված: Աշխատեք ղեկավարության աչքին շատ չերևալ: Պետհիմնարկներին դիմելու համար էլ լավ ժամանակ չէ:Ավելի ուշ լուսավոր շրջան կսկսվի: Ձեզ կայցելի ստեղծագործ ոգեշնչվածությունը: Կոլեգաների հետ փոխ գործակցությունը արդյունավետ ու հաջող կլինի: Վատ չեն անցնի բանակցությունները, քննարկումները, կարևոր փաստաթղթերի ստորագրումը: Որոշ Աղեղնավորներ հաջող գործնական ուղևորություններ կկատարեն:Կարևոր որոշումներ ընդունելը լավ է ավելի բարենպաստ շրջանի համար պահեք: Մտերիմների հետ հարաբերություններում լարված պահեր կառաջանան, բայց բոլոր կոնֆլիկ տները կհաջողվի արագ լուծել: Իսկ ահա նոր ծանոթություններից ոչ մի հետաքրքիր բան մի սպասեք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթը հաջող հնարավորություններ կբերի, կարևորը կարողանաք դրանցից օգտվել: Դրական տրամադվածությունը թույլ կտա նույնիսկ բարդ աշխատանքային առաջադրանքները լուծել: Բարենպաստ շրջան է հասարակական ելույթների, բանակցությունների կամ կոնֆերանսների համար: Դուք կկարողանաք ամրապնդել եղած կապերն ու նորերը հաստատել: Որոշ ծանոթներ օգտակար կլինեն գործնական հարցերը լուծելիս: Շատ Այծեղջյուրներ անսպասելի ֆինանսական մուտքեր կունենան կամ արժեքավոր նվեր կստանան:Ռոմանտիկ հարաբերություններում ամեն ինչ բարեհաջող կդասավորվի: Արժե ժամանակ հատկացնել ընկերների հետ շփումներին, մարդկանց մեջ դուրս գալուն ու նոր ընկերախմբերին միանալուն: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատ ողների հետ ու հաճելի տպավորություն կթողնեք: Սակայն մի մոռացեք հանգստի մասին: Գործերի առատության մեջ արժե ուժերը վերականգնելու համար ժամանակ տրամադրել հանդիպումներին ու ժամադրություններին: Կարճատև ուղևորությունները կօգնեն էներգիա ստանալ:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ մոտ լավ կստացվի առաջադրանքների մեծ ծավալից գլուխ հանելն ու շրջապատողների հետ պայմանավորվելը: Հեռախոսային զրույցներ ու նամակագրություններ են սպասվում: Դուք կկարողանաք հեշտությամբ փոխհամաձայնության հասնել կոլեգաների և ղեկավարության հետ: Անընդհատ պիտի մի հարցից մյուսին անցնեք: Դա որոշ խառնաշփոթ կառաջացնի, բայց դա չի փչացնի ձեր աշխատանքային տրամադրվածությունը: Ուսմամբ և քննությունների նախապատրաստությամբ զբաղված Ջրոհսները հեշտությամբ կյուրացնեն նոր գիտելիքները:Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ուղևորությունների և գործուղումների համար: Դուք կկ արողանաք ամրապնդել ձեր հեղինակությունը կոլեգաների աչքում ու բարձր պրոֆեսիոնալիզմ դրսոևորել: Չի բացառվում մոտ ապ ագայում բարձրանաք մասնագիտական սանդուքով: Դուք կկարողանաք ժամանակ գտնել ավագ հարազատներին նրանց գործերում օգնելու և ձեր հարաբերությունները ջերմացնելու համար: Գործադրված ջանքերը պտուղներ կտան: Սակայն աշխատեք մեծ գումար չծախսել իմպուլսիվ գնումների վրա:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկզբին չարժե անցնել պատասխանատու առաջադրանքների լուծմանը: Ձեզ համար հեշտ չի լինի կարևոր հարցերի վրա կենտրոնանալը: Կոլեգաների և ղեկավարության հետ փոխգործակցությունը սովորականից դժվար կտրվի: Ուստի սկսեք լավ ծանոթ, միատոն գործերից: Դուք աստիճանաբար կտրամադրվեք, և ամեն ինչ կսկսի բարեհաջող դասավորվել:Հենվեք փորձի և առողջ բան ականության վրա, շտապողական որոշումներ մի ընդունեք ու մի վստահեք չստուգված ինֆորմացիային: Եթե կարողանաք հավաքել ձեզ, սխալներ չգործել ու ծրագրածը անել, ապա արդյունքները կուրախացնեն ձեզ: Շաբաթվա կեսին աշխատեք հեռու ուղևորությո ւնների չմեկնել, հավանական են ձգձգումներ ճանապարհին և այլ մանր-մունր տհաճություններ:Չնայած բոլոր դժվարություններին՝ շատ Ձկներ ապագա հաջողությունների համար հիմք կդնեն: Շաբաթվա վերջը բարենպաստ կլինի նոր կապեր հաստատելու և եղա ծներն ամրապնդելու համար:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS