04․12-10․12 աստղագուշակ․․․Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին

04․12-10․12 աստղագուշակ․․․Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկզբին աշխատեք չտաքանալ: Դա հեշտ չի լինելու, քանի որ հուզական դաշտը բավական լարված կլինի: Բոլոր դեպքերում աշխատեք պահի ազդեցության տակ որոշումներ չընդունել, ձեր ամեն քայլը լավ մտածել: Դա հատկապես կարևոր կլինի գործնական ոլորտում: Աշխատանքին վերաբերող ամեն ինչ հիմա սովորականից մեծ ուշադրություն է պահանջելու: Բարդ իրավիճակներ կլինեն, որոնցից գլուխ հանելու համար ձեզ ժամանակ է պետք գալու: Լավ է չշտապեք պայմանագրեր կնքելիս, առանց մանրամասն ուսումնասիրելու ոչ մի փաստաթուղթ չստորագրեք:

Անձնական հարաբերությունները շաբաթվա սկզբին հեշտ չեն դասավորվի, այդ հատվածում հազիվ թե կարողանաք խուսափել տարաձայնություններից ու վեճերից: Սակայն իրավիճակն արագ դեպի լավը կփոխվի: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես պահեք ձեզ վեճերից ու կոնֆլիկտներից խուսափելու համար: Շաբաթվա երկրորդ կեսը շատ ներդաշնակ կլինի: Այն հարմար կլինի հին կապերը վերականգնելու համար:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկզբին գործերը ստանձնելն այնքան էլ հեշտ չի լինի: Լուրջ տրամադրվելու համար պիտի ջանքեր գործադրեք: Ուժեղ կլինի ամեն ինչ հետաձգելու գայթակղությունը, բայց այդպես վարվել չարժե: Ավելի օգտակար կլինի գործելը: Այս շրջանը կարող է նոր հնարավորություններով լի լինել: Աշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել:Շրջապատողների հետ շփումները այդ հատվածում սովորականից դժվար կտրվեն: Նույնիսկ այն մարդիկ, որոնց հետ առաջ շատ հաշտ էիք, ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա: Բայց լուրջ կոնֆլիկտից կհաջողվի խուսափել, իսկ հարաբերությունները շուտով կկարգավորվեն:Շաբաթվա երկրորդ կեսը լավը կլինի աշխատանքի, ինչպես նաև գումարի և ունեցվածքի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Դուք ուշադիր կլինեք, ոչ մի բան աչքաթող չեք անի, նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի:Նոր գաղափարներ կունենաք, որոնք դուր կգան ձեր մտերիմներին, կոգեշնչեն նրանց: Նրանք կուզենան օգնել ձեր մտածածն իրագործելու հարցում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկզբին շատ պետք կգան համառությունն ու նպատակասլացությունը: Այս հատվածում սկսածը կիսատ թողնել չարժե, նույնիսկ եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա: Աշխատեք լավատեսությունը չկորցնել, մի կողմ վանեք մռայլ մտքերը: Շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք կկարողանաք պահպանել լավ տրամադրությունն ու սեփական ուժերի հանդեպ վստահությունը: Կարևոր կլինի մարդկանց հետ լեզու գտնելու, նոր ծանոթների հետ պայմանավորվելու ունակությունը: Այստեղ կօգնի ինտուիցիան, որը կհուշի՝ երբ է պետք զիջումների գնալ, իսկ երբ պնդել ձերը:Շաբաթվա երկրորդ կեսը շատ հետաքրքիր ու արդյունավետ կանցնի: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Երբեմն բավարար կլինի նոր բան մտածելը, և միանգամից կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել ձեր ծրագրերն իրագործելու հարցում, իրենց վրա վերցնել ձեր հոգսերի մեծ մասը:Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Կարող եք տան համար իրեր գնել, օրինակ՝ կահույք կամ տեխնիկա:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մի շտապեք: Սա հաջող շաբաթ է լինելու, որը հարմար կլինի նոր բան ստանձնելու համար: Սակայն ձեր գործողությունները պիտի լավ մտածված լինեն, հատկապես շաբաթվա առաջին օրերին: Աստղերը ձեր կողմից կլինեն, բայց դա չի նշանակում, որ ամեն հար ցում հաջողակ եք լինելու: Հատկապես կարևոր առաջադրանքների լուծումը ջանքեր է պահանջելու. պատրաստ եղեք գործադրել դրանք:Շաբաթվա սկզբին հավանական են տարաձայնություններ մտերիմների հետ, վեճեր, լարված պահեր շփումներում: Ցավոք, ձեզ միշտ ճիշտ չեն հասկանա: Մի ծուլացեք բացատրել այն, ինչն ակնհայտ է թվում ու աշխատեք միաժամանակ բարեհամբույր լինել: Հավատացեք, որ շրջապատողները դա կգնահատեն: Շաբաթվա երկրորդ կեսը այդ իմաստով ավելի հասարակ ու հաճելի կանցնի: Դուք հրաշալի լեզու կգտնեք և՛ հին, և՛ նոր ծանոթների հետ:Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան շատ հետաքրքիր գաղափարներ ու կոնկրետ ծրագրեր կունենաք, որոնք կուզենաք իրագործել: Բայց ամեն ինչ միանգամից անել չի ստացվի, այնպես որ համբերատար եղեք:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկիզբն արդյունավետ ու հետաքրքիր կանցնի: Դա բարենպաստ ժամանակ է լինելու աշխատանքի և ուսման համար: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել: Կարող եք մասշտաբային երկարաժ ամկետ նախագծեր ստանձնել: Սկսածը կես ճամփին թողնելու գայթակղություն ու մտածածից հրաժարվելու պատճառ չի լինի պարզապես նրա համար, որ ամեն ինչ ծրագրի համաձայն չի ընթանա: Հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ հետաքրքիր մարդկանց հետ: Որոշ Առյուծներ կընկերանան նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէին:Շաբաթվա երկրորդ կեսը հաճելի ու հետաքրքիր կանցնի, բայց հարմար չի լինի լուրջ գործերի ու կարևոր հարցերը լուծելու համար: Ամենայն հավանականությամբ կուզենաք շեղվել հոգսերից, փոխել միջավայրը: Լավ ընկերախմբով հետաքրքիր ուղևորության մեկնելու հնարավորություն կունեն աք. բաց մի թողեք այն: Լավ կանցնեն ռոմանտիկ ժամադրությունները:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկիզբն անհանգիստ կանցնի: Այդ հատվածում հազիվ թե հաջողվի մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ: Ավելի հավան ական է, որ ստիպված լինեք միաժամանակ մի քանի գործով զբաղվել՝ միաժամանակ ուղղելով ուրիշների գործած սխալները: Բայց այդ ամենը ձեզ չի խանգարի հաջողության հասնել, իրագործել այն, ինչ ավելի վաղ եք ծրագրել: Այդ հատվածում ցանկալի չէ պարտ ականություններով կապվելը, առանց մանրամասն ուսումնասիրելու փաստաթղթեր ստորագրելը: Լավ է չշտապեք ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմների համար կարևոր որոշումներում:Շաբաթվա երկրորդ կեսն այլ կլինի: Այն կոգեշնչի և կուրախացնի հաճելի անակնկալներով, պատասխաններ կտա շատ հարցերի: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ կհասկան աք՝ ինչպես գլուխ հանել ավելի վաղ ծագած խնդիրներից: Աշխատեք չհոգնել. մեծ ծանրաբեռնվածությունը կարող է վատ անդրադ առնալ և՛ տրամադրության, և՛ ինքնազգացողության վրա:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հասարակ շաբաթ չի սպասվում, բայց այն անհույս վատն անվանել էլ չի կարելի: Բազում նոր հնարավորություններ կբացվեն, կկարո ղանաք հասնել նրան, ինչին վաղուց եք ձգտում: Ձեզանից պահանջվում է միայն ոչ միանշանակ իրավիճակում խուճապի չմատնվել, իմպրովիզներ անել, չվախենալ միայնակ ընդունել կարևոր որոշումները:Ստիպված եք լինելու լուծել նոր մասնագիտական առաջադր անքները, և ձեր ողջ փորձը կարող է անօգուտ լինել: Փոխարենը ինտուիցիայի հուշումները շատ տեղին կլինեն, դրանք ճշգրիտ ու ժամանակին կլինեն: Արժե լսել այն մարդկանց խորհուրդները, որոնց հուշումները բազմիցս են օգնել ձեզ:Չարժե ստվերում մնալ: Վատ մի զգացեք ձեզ վրա ուշադրություն գրավելուց, ձեր հաջողությունների մասին պատմելուց: Ցույց տվեք, թե ինչի եք ունակ, և մարդիկ, որոնք նախկինում ձեզ թերագնահատել են, կփոխեն իրենց կարծիքը: Ե՛վ մասնագիտական, և՛ անձնական հարաբերությ ունները դեպի լավը կփոխվեն, եթե ձեզ ճիշտ պահեք:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այս շաբաթ բավական բարդ կլինի սեփական ուժերն ու հնարավորությունները ճիշտ գնահատելը: Շատ Կարիճներ հակված կլինեն պատրանքներ կառուցել, երևակայել, փոխանակ ուսումնասիրեն ստեղծված իրավիճակն ու եզրահանգումներ անեն: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք հրաշալի խորհուրդներ կտան, թեկուզ ոչ միշտ նրբանկատորեն: Արժե լսել այդ խորհուրդները:Լավ է չխախ տեք ավանդույթներն ու ընդունված կանոնները, խուսափեք այնպիսի արարքներից ու արտահայտություններից, որոնք կարող են տհաճ կերպով զարմացնել շրջապատողներին: Այս շաբաթ հաճախ այնպիսի իրավիճակներ կստեղծվեն, որոնցում լավագույն ելքը ստվերում մնալն ու ձեզ վրա ավելորդ ուշադրություն չգրավելը կլինի:Նոր ծրագրեր կհայտնվեն: Դուք չեք շտապի, ճիշտ կդնեք առա ջնահերթությունները, հետևողականորեն կգործեք: Դա թույլ կտա խուսափել ավելորդ ապրումներից ու հրաշալի արդյունքների հան ել նույնիսկ այն գործերում, որոնք նախկինում շատ բարդ են թվացել:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Պատրաստ եղեք անակնկալների, որոնք այս շաբաթ շատ կլինեն: Հիմա ձեզ համար օգտակար կլինի նոր իրավիճակում ճիշտ կողմն որոշվելու, կայծակնային արագությամբ որոշումներ ընդունելու և ձեր ճիշտ ընտրությանը ոչ մի րոպե չկասկածելու ունակությունը: Ինքնավստահությունն ու լավատեսությունը ձեզ շատ գրավիչ կդարձնեն, ամենատարբեր մարդիկ կուզենան ձեզ հետ մոտիկից ծան ոթանալ ու ընկերանալ:Հավանական են փոփոխություններ գործնական հարաբերություններում: Ձեր հեղինակությունը կաճի, իսկ նախկինում ձեզ կասկածող մարդիկ կփոխեն իրենց կարծիքը: Չեն բացառվում աշխատանքի և երկարաժամկետ համագործակցու թյան հետ կապված առաջարկները: Լավ է պատասխանի հարցում չշտապեք, ավելի շատ ինֆորմացիա հավաքեք, իսկ հետո նոր միայն որոշեք, թե ինչպես եք գործելու:Հնարավոր են ոչ մեծ ֆինանսական կորուստներ: Դրանց փիլիսոփայորեն մոտեցեք, քանի որ խոսքն աննշան գումարի մասին կլինի, նոր դրամական մուտքերն էլ չեն ուշանա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի աշխատանքի համար: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում աննկատ են մնացել, պատասխաններ կգտնեք բոլորին փակուղու առաջ կանգնեցրած հարցերին: Պատրաստ եղեք ոչ միայն ինքնուրույն գործել, այլև ղեկավարել ուրիշներին: Չի բացառվում պետք լինի նոր համախոհներ գտնել, քանի որ նախկինները չեն արդարացնի ձեր սպա սումները: Դուք գլուխ կհանեք դրանից, այնպես որ բոլոր դժվարությունները միայնակ հաղթահարելու կարիք չի լինի: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար կլինի առօրյա գործերի, արդեն ծանոթ առաջադրանքները լուծելու համար: Նոր բան ստանձնել արժե միայն այն դեպքում, եթե վստահ եք ձեր ուժերին, պատրաստ եք հաղթահարել դժվարություններն ու թեթև հաջողությունների վրա հույս չդնել: Անհրաժեշտ արդյունքին հասնելու համար համառության կարիք է լինելու:Իսկ ահա անձնական հարաբերությունները ներդա շնակ կլինեն ողջ շաբաթվա ընթացքում: Մտերիմները հաճախ կես խոսքից կհասկանան ձեզ ու կգտնեն ձեզ ուրախացնելու ձևը: Ձեզ համար թանկ մարդկանց հետ ամեն ինչի մասին կկարողանաք պայմանավորվել:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթը շատ բարենպաստ կլինի գործնական հանդիպումների ու բանակցությունների համար: Դուք հեշտությամբ լավ տպավորու թյուն կթողնեք նույնիսկ սովորաբար միայն ուրիշների թերությունները նկատող մարդկանց վրա: Կհաջողվի նոր համախոհներ գտն ել, այդ թվում՝ բավական ազդեցիկ մարդկանց շրջանում: Նրանց աջակցությամբ կկարողանաք իրագործել ավելի վաղ մտածածն ու ժամանակին ավարտել կարևոր գործը: Իսկ ահա ինքնուրույն գործելը հեշտ չի լինի: Երբեմն կասկածներ կունենաք, ինչի պատճառ ով չի հաջողվի օգտվել իրավիճակից, անել անհրաժեշտ քայլը: Աշխատեք ձեզանից շատ բան չպահանջել: Եթե սխալներ գործեք, ապա շուտով անպայման կուղղեք դրանք:Հնարավոր են անսպասելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Անցյալում կմնան երկար ժամանակ ձեզ վշտացնող տարաձայնությունները, կհաջողվի արագ պայմանավորվել կարևոր բաների մասին: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հարմար շաբաթ է նոր բան ստանձնելու և նախաձեռնող լինելու համար: Վճռական գործեք, և ձեզ մոտ ամեն ինչ հրաշալի կստացվի: Ոչ վաղ անցյալի թշնամիները կհասկանան, որ լավ է ձեր ճանապարհին չկանգնեն: Ոմանք նույնիսկ համագործակցություն կառաջա րկեն: Բայց լավ է չշտապեք: Այդ մարդկանց ուշադիր հետևեք: Նրանք իսկապես կարող են լավ համախոհներ դառնալ, եթե մոտեցում գտնեք նրանց: Բայց թե արդյոք արժե ջանքեր գործադրել այդ ուղղությամբ, կհուշի ինտուիցիան:Առօրյա գործերը կարող են այնքան ձանձրալի թվալ, որ երբեմն դրանցով զբաղվելու համար ստիպված եք լինելու ինքներդ ձեզ վրա մեծ ջանքեր գործադրել: Մի տրվեք ամեն ինչ հետաձգելու գայթակղությանը, եթե, իհարկե, խառնաշփոթ չեք ուզում:Ուշադրություն դարձրեք մտերիմների հետ հարաբե րություններին: Հիմա չարժե հույս դնել, որ ամեն ինչ ինքն իրեն լավ է դասավորվելու և կարելի է ասել ու անել ամենը, ինչ մտքներիդ գալիս է: Աշխատեք նրբանկատ, համբերատար ու բարեհամբույր լինել. դա ձեզանից մեծ ջանքեր չի պահանջի, իսկ շրջապատողնե րը շատ շնորհակալ կլինեն ձեզ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS