10 բան, որ չեն անում 45 անց խելացի կանայք․․․

10 բան, որ չեն անում 45 անց խելացի կանայք․․․Հնարավոր չէ չհամաձայնել այն հայտարարության հետ, որ կինը ցանկացած տարիքում միշտ երիտասարդ է: Կինը չի ծերանում, և դա փաստ է. ինչքան երգեր, տարատեսակ ֆիլմեր, բանաստեղծություններ կան կնոջ հավ երժական և չթառամող երիտասարդության մասին: Բայց երիտասարդ մնալու համար պետք է մի փոքր ջանք գործադրել:

Կարդացե՛ք մեր հոդվածը և իմացեք՝ ինչը կտրականապես չի կարելի անել:

Ի՞նչ չի կարելի անել քառասունհինգն անց, կայացած և ինքնավստահ կնոջը:

  1. Խնայել իր վրա
  2. Կարճ սանրվածքներ անել
  3. Ընտրել ծերունական իրեր
  4. Ընտրել շատ ջահելական իրեր
  5. Թաքցնել թերությունները և չընդգծել առավելությունները
  6. Չկրել բարձրակրունկ կոշիկներ
  7. Գնել էժան,անորակ ներքնազգեստ
  8. Չուսումնասիրել տարիքային դիմահարդարման մեթոդները
  9. Մոռանալ առողջության մասին
  10. Խնայել իր վրա

Մենք հասկանում ենք, որ դուք ունեք ամուսին, երեխաներ, շուն և տուն, և ձեր աշխատավարձի մեծ մասը գնում է ընտանիքի վրա: Ստ իպված խնայում եք ձեր վրա: Անկասկած հարազատները և բարեկամները ձեր ամեն ինչն են, և նրանց համար դուք չեք խնայի ոչ մի գումար: Բայց՝ սիրելի՛ կանայք, չի կարելի միայն ապրել ուրիշների համար, մեկ-մեկ պետք է ինքդ քեզ ուրախացնես: Ամեն ամիս նվիրեք ձեզ մի փոքր նվեր՝ գեղեցիկ կոշիկներ, վերնաշապիկ, կիսաշրջազգեստ կամ գեղեցկության սրահի այց: Մենք վստահ ենք, որ ձեր հարա զատները նույնպես ուզում են տեսնել իրենց մորը, կնոջը, քրոջը գեղեցիկ, ոճային և երջանիկ:

Կարճ սանրվածքներ անել

Ո՞վ է ասել, թե կարճ սանրվածքը երիտասարդացնում է: Միգուցե ոմանց երիտասարդացնում է, բայց մեծ մասին վնասում է: Հիմա ճի շտ ժամանակն է փորձարկումներ կատարել վարսերի հետ. փորձեք կառե, հետո մի քիչ երկարացրեք կամ դարձեք կարմրահեր: Վարսե րը ցանկացած տարիքում կնոջ կարևոր զարդն են, արդյո՞ք արժե միանգամից կտրել:

Մի՛ մոռացեք խնամել վարսերը և դրանք դեռ երկար տարիներ ձեր այցեքարտը կլինեն:

Ընտրել ծերունական իրեր

Որոշ կանայք մտածում են՝ վերջ երիտասարդությունը ավարտվեց, այլևս պետք չէ նեղ տաբատներ և գեղեցիկ տոպեր կրել, ժամանակն է տձև, մոխրագույն վերարկու գնել, երկար, մուգ կիսաշրջազգեստ և սինթետիկ վերնաշապիկ՝ անհավանական տարօրինակ ծաղկային պրինտով: Նրանք մտածում են, որ նորաձևությունը այլևս իրենց համար չէ, այլ երիտասարդ աղջիկների համար:

Ընտրել շատ ջահելական իրեր

Լինում է նաև հակառակը: Սկսում են հագնվել այնպես, կարծես նոր քսան տարեկան են դարձել: Պետք է հասկանալ, որ դեռահասային տարիքի հագուստը մնացել է անցյալում: Պետք է ընտրել էլեգանտ հագուստ: Դուք կարող եք հետևել նորաձևությանը և լինել շքեղ կին:

Թաքցնել թերությունները և չընդգծել առավելությունները

Մոռացե՛ք տձև հագուստի մասին: Եթե ձեզ թվում է, որ հագնեք տձև հագուստ, և ոչ ոք չի նկատի ձեր փորը կամ խոշոր ոտքերը, ապա դուք սխալվում եք: Տձև հագուստը ձեզ դարձնում է կլոր գունդ կամ մեծ քառակուսի: Դուք պետք է թաքցնեք ձեր թերությունները և ընդգծեք առավելությունները: Թաքցրե՛ք ոտքերը միջին երկարության կիսաշրջազգեստում, ընդգծեք մեջքը հաստ կամ բարակ գոտիով, կրեք նստեցրած ժակետներ և սուր վիզ բլուզներ:

Չկրել բարձրակրունկ կոշիկներ

Համաձայն ենք՝ ամեն օր կրել բարձրակրունկ կոշիկ անհարմար է: Բայց ամեն դեպքում ձեր զգեստապահարանում պետք է լինեն մի քանի զույգ գեղեցիկ և հարմարավետ բարձրակրունկ կոշիկներ: Որոնք գոնե շաբաթը մեկ անգամ կկրեք:

Գնել էժան,անորակ ներքնազգեստ

Մենք կարծում ենք, որ ցանկացած կին կարող է իրեն թույլ տալ ունենալ գեղեցիկ ներքնազգեստի 3-5 կոմպլեկտ: Ճիշտ ներքնազգեստը ընդգծում և գեղեցկացնում է կազմվածքը:

Չուսումնասիրել տարիքային դիմահարդարման մեթոդները

Ցավոք սրտի տարիքի հետ մեր մաշկը փոխվում է՝ հայտնվում են կնճիռներ, պիգմենտային բծեր, մաշկը չորանում է կամ հակառակը՝ յուղոտվում: Խնամքից բացի պետք է սովորել թաքցնել մաշկի թերությունները դեկորատիվ կոսմետիկայի միջոցներով: Սովորե՛ք ճիշտ դիմահարդարվել և տաս տարով երիտասարդ կերևաք:

Մոռանալ առողջության մասին

Մի՛ մոռացեք ձեր առողջության մասին: Գեղեցիկ լինելու համար պետք է ոչ միայն սպորտով զբաղվել, այլ նաև ժամանակին այցելել բժշ կին: Աշխատանքը, տունը, երեխաները ավելի կարևոր են թվում, և դուք մինչև վերջին պահը հետաձգում եք բժշկի այցը, բայց թաքնվ ած հիվանդությունները ձեզ ավելի շուտ են ծերացնում, քան ոչ ճիշտ սննդակարգը և ֆիզիկական ակտիվության բացակայությունը: Գո նե տարին մեկ անգամ անցե՛ք բոլոր անհրաժեշտ հետազոտությունները և հիշե՛ք՝ գեղեցիկ կինը դա առողջ կինն է:

Եղե՛ք հիասքանչ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS