Ուղեղը մարդու ամենախորհրդավոր և առեղծվածային օրգանն է:
Մեզանից շատերը կարծում են, որ ամեն ինչ գիտեն մարդկային ուղեղի ու դրա աշխատանքի մասին, սակայն այս կենսական կարևորության օրգանն այնքան բարդ ու բազմաբնույթ է, որի գործառույթներն ու աշխատանքը կարելի է անվերջ ուսումնասիրել: Ներկայացննենք 10 հետաքրքիր փաստ մարդկային ուղեղի մասին, որոնք հավանաբար ոչ բոլորին են հայտնի:

1. Մարդն օգտագործում է իր ուղեղի 10 տոկոսը:
2.Ուղեղի բաղադրության 78%-ը ջուր է, 15%-ը ճարպ, մնացածը` սպիտակուցներ, կալիումի հիդրատ և աղ: Սակայն մեր տիեզերքում չկա ավելի բարդ, նույնիսկ համադրելի բան:
3.. Իրականում մարդու ուղեղն ավելի ակտիվ է հենց քնած ժամանակ:
4 Մեկ օրում մարդու ուղեղն ավելի շատ էլեկտրական իմպուլս է հղում, քան աշխարհի բոլոր հեռախոսային համակարգերը:
5.Ուղեղի 2 կիսագունդը միաժամանակ է գործում: Ձախ կիսագունդը պատասխանատու է վերլուծական և մաթեմատիկական ունակությունների համար, աջը` մտավոր, ստեղծագործական, վիզուալ ունակությունների: Աջ կիսագունդն ապահովում է մարմնի ձախ մասի աշխատանքը, ձախը` աջ մասի:
6.Ուղեղը ցավի ընկալիչներ չունի: Այն ոչինչ չի կարող զգալ: Երբ «ցավում է գլուխը», ցավում է ոչ թե ուղեղը, այլ հարող հյուսվածքները:Ուղեղի չափն ու քաշը չեն ազդում մարդու մտավոր կարողությունների վրա:
7.Տղամարդու ուղեղը 10 տոկոսով մեծ է կնոջ ուղեղից, սակայն, կնոջ գլխուղեղում նյարդային բջիջներն ու կապերն ավելի շատ են, ինչն ապահովում է ավելի մեծ արդյունավետություն և արագություն:
8. Մարդը կարող է ապրել ունենալով ուղեղի միայն մեկ կողմն անգամ:
9.Տարիքի հետ ուղեղի զարգացումը չի դադարում: Սակայն աշխատունակությունը պահպանելու համար հարկավոր է այն մշտապես մարզել մտավոր ծանրաբեռնվածության միջոցով:
10. Հնագույն մարդիկ կարծում էին, որ ուղեղն այնքան էլ կարևոր մարմնի մաս չի եղել, որքան ստամոքսն ու սիրտը: Մարդկանց մումիայի վերածելու ժամանակ եգիպտացիները քթի միջով դուրս էին հանում մարդու ուղեղը:
Փնտրեք և գտեք ejan aviatomser մինչև 47% զեղջով անցնելով հետևյալ հղումով
