Օգտատեր Դավիթ Եղիազարյանը «Ֆեյսբուք»-ում հրապարակել է տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես է Բագրատաշենի անցակետում ջադուխուրդ անում լվացքի մեքենան:
Պատճառն այն է, որ «100 դոլարանոց ապրանքի մաքսազերծման համար 100 դոլար են ուզում»:
Տեսանյութը սոցցանցում բուռն արձագանք է գտել.
«Երկիր մտնող բոլոր անցակետերում այս վիճակն է», «Ես էլ եմ նույն վիճակում հայտնվել, դրա համար Նիկոլն ա մեղավոր, մենակ ասում են՝ եկեք, եկեք, ուր գանք, հո չենք գժվել», «Ասում են՝ նամակ գրեք, կպատասխանենք, մեկ ամիս ա՝ գրել եմ էʹլ Նիկոլին, էʹլ Արարատ Միրզոյանին՝ ոչ մի պատասխան», «Ամեն օր նույն վիճակն ա, ուղղակի էս մեկն էն համարձակվել նկարել կիսատ:
Այլ երկրներում թափված կամ 1 եվրոյով գնված ապրանքից 100.000 դրամ մաքսազերծման գումար են թալանում»…