Արդեն մեկ դարից ավելի ապրող երկրորդ տատիկն է պնդում, որ երկարակեցության գաղտնիքը տղամարդու բացակայությունն է:
Բրենդա Օսբորնը բացահայտել է գաղտնիքը իր ծննդյան 105-ամյակին՝ ծերանոցում:
Հոբելյարը խոստովանել է, որ այդքան տարի ապրել է շնորհիվ այն բանի, որ խուսափել է տղամարդկանցից, անդադար աշխատել է և հաճախ է զբոսնել մաքուր օդում՝ հաղորդում է Mirror-ը:
Բրենդան ծնվել է Նոթինգհեմում 1913 թվականին և վերապրել է երկու համաշխարհային պատերազմներ: Որպես բուժքույր՝ նրա աշխատանքային 33 տարիների ընթացքում նա մեկ անգամ է բյուլետեն վերցրել: Գործնականում ամբողջ կյանքում՝ 93 տարի, նա ապրել է հայրենի տանը և միայն անցյալ տարի է տեղափոխվել ծերանոց:
Բրենդան սկսել է աշխատել 1940 թվականին Վիկտորիայի հիվանդանոցում, որտեղ նա ծառայություն է մատուցել վետերաններին: 1946-ին նա դարձել է բուժքրոջ օգնական, իսկ 6 տարի անց՝ ավագ բուժքույր:
Աղբյուր՝ Blognews.am