11․12-16․12-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ․․․Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին

11․12-16․12-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ․․․Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկիզբը հարմար կլինի սկզբունքորեն նոր բան ստանձնելու համար: Ձեր փորձի ու հնարամտության շնորհիվ արագ կհաս նեք անհրաժեշտ արդյունքներին, նույնիսկ եթե ոչ ոք ձեզ չօգնի: Ավելի ուշ նոր համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք, որոնց կարող եք ամեն պահի դիմել:Շաբաթվա կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Ինտուիցիան ու հմայքը կօգնեն ամենատ արբեր մարդկանց մոտեցում ցուցաբերել, ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված:Անձնական հարաբե րությունների տեսանկյունից բարենպաստ կլինի շաբաթվա երկրորդ կեսը: Այդ հատվածում հեշտությամբ կհասկանաք մտերիմներին, նրանք էլ հաճույքով ընդառաջ կգան ձեզ: Ընդհանուր ջանքերի շնորհիվ կհաջողվի վերջ տալ բոլորին անհանգստացնող տարաձայնությ ուններին: Սիրահարները կմոռանան վիրավորանքների ու վեճերի մասին, կուրախանան միասին անցկացրած ամեն վայրկյանով:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շրջապատողներից շատ բան մի սպասեք ու աշխատեք ներողամիտ լինել ուրիշների թուլությունների հանդեպ: Դա թույլ կտա շաբաթվ ա առաջին օրերին խուսափել լարված պահերից: Գոնե մինչև չորեքշաբթի մի սկսեք հարաբերություններ պարզել. հետո, ամենայն հավ անականությամբ, դրա անհրաժեշտությունը կնվազի:Շաբաթվա կեսը ֆինանսական գործերում զգուշություն է պահանջելու: Կուզենաք գումար ծախսել՝ անհրաժեշտ չհամարելով ձեզ ինչ-որ բաներում սահմանափակել, բայց եթե շատ ծախսող լինեք, ապա շուտով կզղջաք դրա համար: Արժե ղեկավարվել առողջ բանականությամբ ու պահի ցանկություններին չտրվել: Փոխարենը այդ հատվածը հրաշալի կլինի աշխատանքի համար: Նրանում հաջողությունների կհասնեք, որոնք ղեկավարությունն անմիջապես կգնահատի ու կպարգևատ րի:Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն ընտանեկան գործերի, հարազատների ու հին ծանոթների հետ հանդիպումների համ ար: Մտերիմները կսկսեն ավելի լավ հասկանալ ձեզ ու չեն մերժի, եթե նրանց ինչ-որ խնդրանքով դիմեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք կարևոր գործերում նկատելի առաջընթացի կհասնեք, եթե ժամանակը դատարկ բաների վրա չվատնեք: Աշխատեք հասկանալ, թե ինչ արդյունքների եք փորձում հասնել հենց հիմա ու մի տրվեք այն մարդկանց ազդեցությանը, որոնք փորձում են օգտագործել ձեզ իրե նց նպատակներին հասնելու համար:Շաբաթվա սկիզբը հարմար կլինի նոր համախոհներ, գործընկերներ ու գործատուներ փնտրելու համար: Դուք կկարողանաք լավ տպավորություն թողնել ամենատարբեր մարդկանց վրա, դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորա բար շատ պահանջկոտ են շրջապատողների հանդեպ և զգուշավոր կապերում: Այս հատվածում սկսվող մասնագիտական հարաբերու թյունները ժամանակի ընթացքում կարող են ոչ ֆորմալ բնույթ ստանալ: Ամենայն հավանականությամբ դա ձեզ կուրախացնի: Շաբաթ վա երկրորդ կեսը լավ ժամանակ է լինելու փաստաթղթերի հետ աշխատանքի, պետկազմակերպությունների ներկայացուցիչների հետ կապերի, իրավաբանական հարցերը լուծելու համար: Դուք կկարողանաք հանգստություն ու խելամտություն պահպանել անկախ պայ մաններից: Իսկ պրովոկացիաներին չտրվելու ունակությունը կօգնի խուսափել և՛ աշխատավայրում, և՛ տանը տհաճ պահերից:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկզբին հնարավորություն կունենաք գլուխ հանել նախկինում անհասկանալի ու բարդ թվացող բաներից: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, ոչ մի բան չեք մոռանա և աչքաթող չեք անի: Կհաջողվի պատասխաններ գտնել և՛ ձեզ, և՛ շրջապատողների համար կարևոր հարցերին:Ամեն անգամ հեշտ չի լինի ձեր կողքին գտնվող մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելը: Կողքից կարող է թվալ, թե կենտրոնացած եք սեփական գործերի վրա ու բացարձակապես չեք հետաքրքրվում ուրիշների կյանքում տեղի ունեցող բաներով: Աշխատեք ավելի շատ ուշադրություն հատկացնել մտերիմներին, մասնակցել նրանց գործերին: Դա օգուտ կտա հարաբեր ություններին:Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ուղևորությունների համար: Պայմանների փոփոխությունը կոգեշնչի և կուրախացնի; Բազում վառ տպավորություններ կստանան լրիվ նոր վայրեր մեկնող Խեցգետինները: Չեն բացառվում հաճելի ծա նոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնք կօգնեն ձեզ շատ բաների նորովի նայել, ազատվել նախապաշարմունքներից ու մոլորություններից:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկզբին հուզական դաշտը բավական լարված կլինի, այնպես որ ինքնատիրապետումը պահպանելը սովորականից բարդ կլինի: Տրամադրությունը հաճախ կփոխվի, դուք կսկսեք սրտին մոտ ընդունել այն, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի:Կարևոր կլինի շփումներին ընտրողաբար մոտենալը: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ հասկացող ու աջակցող մարդկանց հետ, որոնք ցանկացած իրավիճակում ձեր կողմից են: Իսկ ահա քննադատելու և նկատողություններ անելու սիրահարներից հեռու մնացեք: Նման մարդկանց հետ զրույցները կարող են երկար ժամանակով թևաթափ անել ձեզ:Շաբաթվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կլինի: Դուք բազում օգտակար գործեր կունենաք անելու և կուզենաք առանց հետաձգելու անցնել դրանց: Հին ծանոթն երը, որոնք նախկինում բազմիցս օգնել են ձեզ, կրկին հաճույքով կանեն դա: Նրանց աջակցությամբ դուք կզինաթափեք թշնամիներին, մրցակիցներին հետևում կթողնեք:Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան կհեշտանա շրջապատողների հետ լեզու գտնելը: Նրա վերջին օրերին դուք կես խոսքից կհասկանաք նույնիսկ նրանց, ում հետ վերջերս եք ծանոթացել:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այս շաբաթվա իրադարձությունները հազիվ թե կյանքում մեծ փոփոխություններ բերեն, բայց կօգնեն շատ բաների նորովի նայել: Պարզ ու ակնհայտ կդառնա այն, ինչի մասին նախկինում միայն կռահում էիք, պատասխաններ կգտնվեն բարդ հարցերին: Դուք կսկսեք նոր ծրագրեր կառուցել ու մտածածը կյանքի կոչելու ձևեր փնտրել:Շաբաթվա առաջին կեսը հարմար կլինի ստեղծագործ մոտեցում, երևակ այություն պահանջող գործերի համար: Նոր բան մտածելը ավելի հեշտ կլինի, քան ուրիշի օրինակին հետևելը կամ մյուսների տված հա նձնարարությունները կատարելը: Այս հատվածը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կընկերանաք նրանց հետ, ովքեր նախկինում տհաճությամբ էին կապի դուրս գալիս: Շաբաթվա երկրորդ կեսին պիտի վերադառնաք հին գործերին, գաղափարներին ու ծրագրերին: Չի կարելի է ասել, որ դա ձեզ կուրախ ացնի, ավելի հավանական է, որ ուզենաք այլ բանով զբաղվել: Բայց ջանքերը զուր չեն անցնի, դուք նույնիսկ սպասվածից լավ արդյունք կստանաք:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկզբին աշխատեք ձեզ վրա ավելորդ ուշադրություն չգրավել: Սա լավագույն ժամանակը չի լինելու անսովոր գաղափարնե րով կիսվելու և համարձակ ծրագրերը պատմելու համար: Նույնիսկ եթե հետաքրքիր բան եք մտածել, լավ է դեռ ոչ մեկի հետ չքննարկեք դա: Ամեն ինչ կշռադատեք, ինքներդ արեք նպատակին տանող առաջին քայլերը, որոշեք հետագա գործողությունները: Դրանից հետո կգա համախոհներ ու օգնականներ փնտրելու հարմար պահը:Շաբաթվա երկրորդ կեսը նոր առաջադրանքներ կբերի: Դրանք լուծելը հեշտ չի լինի, պիտի որոշ ժամանակ ծախսեք: Այնպես որ համբերությամբ զինվեք: Դուք համառություն կդրսևորեք ու չեք հրաժարվի մտածածից, անպայման կհասնեք ձեր ուզածին, նույնիսկ եթե դա ջանքեր պահանջի: Հանգստի հնարավորություն էլ կունենաք: Չի բացառվում, որ մտերիմներից մեկը ձեզ ոչ մեծ ճամփորդության հրավիրի: Կարող եք առանց երկար մտածելու համաձայնել. դուք հաս տատ չեք զղջա:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկզբին նոր բան ստանձնելու հնարավորություն կունենաք, օրինակ՝ կկենտրոնանաք հեռանկարային աշխատանքային նախ ագծի վրա: Այս շրջանում ընդունած որոշումները օգուտ կտան ձեր կարիերային: Կհաջողվի համախոհների ճիշտ ընտրություն կատա րել, իսկ որոշ դեպքերում նաև ազդեցիկ հովանավորներ գտնել:Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ կլինի նաև անձնական հարաբեր ություններում նախաձեռնող լինելու, ձեր զգացմունքների մասին պատմելու, դեպի ձեզ համար կարևոր մարդը առաջին քայլն անելու համար:Շաբաթվա երկրորդ կեսին հոգսերը կշատանան: Դուք պիտի զբաղվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով, օգնեք բարդ իր ավիճակում հայտնվածներին: Բոլորին հասկանալի չեն լինի ձեր արարքները, այնպես որ պատրաստ եղեք մանրամասն բացատրությ ուններ տալու:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկզբին ղեկավարության ու ենթակաների հետ շփումները մեծ համբերատարություն ու ինքնատիրապետում են պահանջել ու: Դժվար կլինի հույզերին չտրվելը: Բայց դուք դա կհաղթահարեք, վարքի ճիշտ ձև կընտրեք, կշռադատված որոշումներ կընդունեք, որոնց համար զղջալու կարիք չի լինի:Անձնական կյանքում հավանական են դրական փոփոխություններ: Կպարզվի, որ մտերիմ մարդու հետ ոչ վաղ անցյալի տարաձայնությունները միայն թյուրըմբռնման արդյունք են եղել, դրանց համար ապրումներ ունենալու կարիք չկար:Ավելի ուշ կգա աշխատանքի և ուսման համար բարենպաստ պահը: Դուք կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել բարդ առաջադրան քներից, հաջողության հասնել ուրիշների ուժերից վեր եղած գործերում: Ամեն ինչ միանգամից չի ստացվի, բայց դուք համառություն կդրսևորեք ու անպայման կհասնեք ձեր ուզածին:Չի բացառվում տնային հոգսերը շատանան: Որոշ Աղեղնավորներ կենցաղային խնդ իրների կբախվեն, որոնց լուծումը չծրագրված ծախսեր կպահանջի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկիզբը հաջող կդասավորվի, եթե կենտրոնանաք այն գործերի վրա, որոնք կարող եք ինքնուրույն անել: Դուք արագ կհաս նեք հաջողության, եթե ոչ մեկից օգնություն ու խորհուրդներ չսպասեք: Գործնական բանակցությունները կարող են ձգձգվել. դրանք բարենպաստ կավարտվեն, բայց ոչ այնքան արագ, որքան կուզենայիք:Հավանական են նոր ծանոթություններ ու ոգեշնչող հանդիպ ումներ: Լսեք ինտուիցիային, որը կհուշի՝ ինչպես պահեք ձեզ տարբեր մարդկանց հետ, կօգնի հասկանալ, թե ինչ կա մտերիմների հոգում ու մոտեցում գտնել նոր ծանոթներին: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Դրանք արագ կզարգանան:

Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, համարձակ նախաձեռնությունները հաջող կլինեն: Դուք արագ գլուխ կհանեք նոր գործերից, կսովորեք այն, ինչ պետք է: Եղած հարաբերություններն ամրապնդելու և նոր համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք: Որոշ Այծեղջյուրներ համատեղ գործողությունների մասին կպայմանավորվեն նրանց հետ, ում հետ առաջ մրցակցում էին:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթը կյանքում մեծ փոփոխություններ հազիվ թե բերի, բայց այն հանգիստ ու ձանձրալի անվանել հաստատ չի կարելի: Մտորումնե րի առիթներ կունենաք, հնարավորություն կունենաք գլուխ հանել սեփական զգացմունքներից: Լավ ժամանակ է լինելու ստեղծագործ զբաղմունքների համար, որոնք ոչ միայն դրական հույզեր կպարգևեն, այլև կօգնեն ձեր և մյուսների մասին կարևոր բաներ իմանալ:Չեն բացառվում ուղևորությունները: Դրանք լավ կանցնեն, եթե ճամփա գնաք մտերիմների հետ միասին, օրինակ՝ հարազատների կամ հին ընկերների: Կարևոր կլինի տեղի ունեցողը քննարկելն ու տպավորություններով կիսվելը: Կարող են տարաձայնություններ առաջանալ, բայց դրանք հարաբերությունները չեն փչացնի: Իսկ վեճերը օգտակար կլինեն, դրանց շնորհիվ շատ բաների այլ կերպ կնայեք:Հավանա կան են չծրագրված ծախսեր: Ամենայն հավանականությամբ դրանք կապված կլինեն պիտանի գնումների ու գործարքների հետ, որոնց համար ձեզ գովելու առիթներ կունենաք:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկզբին կարևոր կլինի չտաքանալը: Ձեր խոսքերն ու արարքները լավ մտածեք, և դա թույլ կտա խուսափել սխալներից, տհ աճ պահերից, ձեզ և մյուսներին հեռու պահել ավելորդ խնդիրներից: Մի շտապեք, զբաղվեք առօրյա գործերով, շփվեք նրանց հետ, ում աջակցության վրա վստահ եք: Եթե կարևոր հանդիպումներ եք ծրագրել, դրանց լուրջ պատրաստվեք: Լավ է նախապես մտածեք, թե ինչ և ինչպես եք ասելու, հույս չդնեք իմպրովիզներ անելու և ոտքի վրա բառերն ընտրելու ձեր ունակության վրա:Շաբաթվա երկրորդ կեսին դուք կսկսեք ձեր կյանքը դեպի լավը փոխել, ընդ որում դա հանգիստ, առանց շտապելու կանեք՝ հաջողության հանդեպ անվերա պահ հավատով: Շրջապատողները միանգամից կհասկանան, որ ձեզ վրա կարելի է հույս դնել: Չի բացառվում հետաքրքիր առաջարկ ներ ստանաք: Այս շրջանը հարմար կլինի ընտանեկան գործերի, ընկերների և հարազատների հետ հանդիպելու, ընդհանուր ծրագրերը քննարկելու համար:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS