Համեմը (գինձ) համարվում է օրգանիզմը տոքսիններից ու վնասակար ծանր մետաղներից մաքրող ամենաարդյունավետ միջոցներից մեկը: Այն հարուստ է յուղերով, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում մարսողական համակարգի վրա, խթանում են ախորժակը և ազատում են աղիների գրգռումից: Բացի այդ՝ այս բույսը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, ինչը շատ կարևոր է առողջության համար:
Համեմի պտուղներն օգնում են մաքրել շնչառական համակարգը լորձից և խթանում են մայրական կաթի արտադրությունը: Բացի այդ՝ այն օգնում է մեղմել լյարդային անբավարարության ախտանշանները և մաքրում է օրգանիզմը վնասակար նյութերից, ինչպիսին են մետաղները, բակտերիաները, վատ խոլեստերինը և այլն:
Սակայն համեմն օժտված է նաև մի շարք այլ օգտակար հատկություններով.

· այն օգնում է բարելավել մարսողությունը,
· օգտագործվում է որպես արդյունավետ հակաբակտերիալ միջոց,
· օգնում է կարգավորել ախորժակը,
· օգնում է բուժել միզուղիների վարակները,
· ազատում է բերանի խոռոչը տհաճ հոտից և թարմացնում է շնչառությունը,
· համեմի թեյն օգնում է ազատվել հոգնածությունից ու գլխացավերից, հատկապես, եթե դրանք պայմանավորված են մրսածությամբ կամ գրիպով,
· համեմի յուղն ունի շատ յուրահատուկ բույր, ուստի օգտագործվում է կոսմետիկ միջոցների բաղադրության մեջ,
· օժտված է հակաբորբոքային հատկություններով, ուստի օգտագործվում է հոդացավերի ու ռևմատիզմի դեմ քսուքների բաղադրության մեջ,
· օգնում է նվազեցնել վատ խոլեստերինի մակարդակն ու բարձրացնել լավ խոլեստերինի մակարդակը,
· օգնում է դաշտանային ցիկլի հետ կապված խնդիրների դեպքում,
· օգնում է բարելավել քնի որակը և այլն:
Բացի այդ՝ համեմն օժտված է նաև հակասեպտիկ, հակասնկային և հակաբորբոքային ազդեցությամբ, ինչի շնորհիվ օգնում է ազատվել վարակներից, նվազեցնում է բորբոքումների մակարդակն ու արդյունավետ կերպով մաքրում է օրգանիզմի բոլոր համակարգերը: