11 տարեկան պատանին ուրախությամբ իր ընկերներին ցույց տվեց այն ինչ գտել էր, սակայն վերջաբանը շատ տխուր դարձավ

Թվում է նման պատմություններ միայն ֆիլմերում են լինում:

Բայց սա իրական դեպք է, որը ծնողներին կստիպի ավելի զգոն լինել, նման ողբերգությունից խուսափելու համար: 11-ամյա տղան իր տարիքի երեխաներից ոչ մի բանով չէր տարբերվում մինչև չարաբաստիկ այդ ամառային օրը: Դիպվածը փոխեց նրա կյանքը և նրա ընտանիքում տիրեց վիշտը:

Այդ տղան հաճախ էր դաշտ գնում:

Գիտեր, որ այդ դաշտում ռազմական գործողություններ են եղել և երազում էր մի չպայթած ական գտնել:

Ու այդ օրը նրա «բախտը բերեց»: Նա իր գտածոյի մասին
պատմեց ընկերներին և նրանք վազեցին դաշտ:Տղայի 4-ամյա եղբայրը միացավ նրանց: Երեխաները սկսեցին ուշի-ուշով ուսումնասիրել ականը ու հանկարծ այն ընկավ նրանց ձեռքից: Ականի պայթյունից տղայի 4-ամյա եղբայրը տեղում մահացավ:

Ընկերներից մեկը կորցրեց աչքը և իսկ մյուս տղայի դեմքն ամբողջովին վնասվեց:

Տղան գանգուղեղային ու այլ վնասվածք ստացավ, վնասվեց նրա աչքը, նա կորցրել էր երկու ոտքերն ու մի ձեռքը: Բժիշկները կարծում էին, որ նա ողջ չի մնա:

Բայց տղան ողջ մնաց:

Գտնվեցին բարի կամքի տեր մարդիկ, ովքեր օգնության ձեռք մեկնեցին, տղային հատկացրին պրոթեզներ:
Եվ ո՞վ պատասխան կտա կատարվածի համար, ո՞վ է մեղավոր:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS