11 բան, որ նյարդայնացնում է խելացի մարդկանց (թեև շատերին դա զվարճալի է թվում)

11 բան, որ նյարդայնացնում է խելացի մարդկանց (թեև շատերին դա զվարճալի է թվում)։Բարձր ինտելեկտը միայն տրամաբանությունն ու խորագիտությունը չէ։ Այն նաև զգացմունքային խոր ընկալումն է, իմաստի ձգտումն ու դատարկության մերժումը։ Այդ պատճառով այն, ինչ շատերին «զվարճալի» է թվում, խելացի մարդկանց համար կարող է նյարդայնության աղբյուր դառնալ։ Ստորև ներկայացված կետերում ճանաչո՞ւմ եք ինքներդ ձեզ։

1. Դատարկաբանություն

Ոչ մի բանի մասին խոսակցությունները խելացի մարդկանց մոտ ձանձրույթ և ներքին բողոք են առաջացնում։ Չնչին թեմաներով զրույց ները (small talk), ձևական քաղաքավարությունը, «խոսակցությունը պահելու համար» ասվող կաղապարային արտահայտությունները՝ այս ամենը նրանք ընկալում են որպես ավելորդ աղմուկ։ Այդպիսի մարդիկ նախընտրում են լռությունը կամ բովանդակալից զրույցները՝ գաղափարով, իմաստով և հետաքրքրությամբ լի։

2. Բամբասանք և դրամա

Ուրիշների խնդիրների, սխալների ու անհաջողությունների քննարկումը կոլեկտիվներում շփման ամենասիրված ձևերից մեկն է։ Սակ այն բարձր IQ ունեցող մարդու համար դա ոչ միայն ձանձրալի է, այլև անբարոյական։ Նրանք չեն հանդուրժում էներգետիկ «վամպիր ներին» և խուսափում են տոքսիկ զրույցներից։

3. Անիմաստ սերիալներ և անվերջ սքրոլինգ

Սոցցանցերի անվերջ թերթումը, ռեալիթի-շոուները և միատիպ հաղորդումները մտավորականին թվում են ոչ միայն ժամանակի կորու ստ, այլև ուղեղի վրա ուղղված գրոհ։ Նա կնախընտրի լռությունը, գիրքը կամ խորիմաստ խաղը, քան անբովանդակ աղմուկը։

4. Կեղծ լավատեսություն

«Ամեն ինչ լավ է» տոքսիկ արտահայտությունը և արհեստական ժպիտները նյարդայնացնում են, քանի որ դրանք ընկալվում են որպես իրականությունը տեսնելուց հրաժարում։ Բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ նկատում են նրբությունները, այդ իսկ պատճառով «քաղ ցր» շփումը նրանց մոտ անհարմարավետություն և անվստահություն է առաջացնում։

5. Ռիսկից խուսափելը

«Անվտանգ»-ը միշտ չէ, որ նշանակում է «ճիշտ»։ Խելացի մարդկանց վանում է «հարմարավետության գոտում մնալու» գաղափարը։ Նույն բանի անընդհատ կրկնությունը, զարգացման բացակայությունը, փոփոխություններից հրաժարվելը՝ այս ամենը նրանք ընկալում են որպես մտավոր հյուծում։

6. Կոպիտ հումոր և կարծրատիպեր

Արտաքինի, գենդերային դերերի կամ հոգեկան խանգարումների վրա հիմնված կատակները կարող են ծիծաղեցնել շատերին, սակայն զարգացած մտածողություն ունեցող մարդու համար դրանք մտքի ծուլության և սահմանափակության նշան են։ Նա գնահատում է հեգ նանքը, պարադոքսներն ու ինտելեկտուալ խաղը։

7. Նորաձևությանը հետևելը

Հավանության արժանանալու համար թրենդներին, բրենդներին կամ վիրուսային մարտահրավերներին հետևելը խելացի մարդուն մա կերեսային է թվում։ Նա առաջնորդվում է իր անձնական արժեքներով, ոչ թե ժողովրդականությամբ, և հաստատ չի վազի «նոր սպորտ ային կոշիկների» հետևից։

8. Ամբոխ և աղմկոտ երեկույթներ

Ինտելեկտուալները հաճախ ինտրովերտներ են։ Նրանց համար մարդաշատ միջոցառումները գերծանրաբեռնվածություն են՝ չափազա նց շատ խոսակցություններ, լույս, աղմուկ, մակերեսային շփումներ։ Նրանք կնախընտրեն զրուցել մտերիմ ընկերոջ հետ կամ պարզա պես մենակ մնալ։

9. Կատակներ հոգեկան առողջության մասին

Բարձր ինտելեկտի տեր շատ մարդիկ բախվում են տագնապայնության, բարձր զգայունության կամ կատարելության ձգտման հետ։ Այդ պատճառով «գժերի», «դեպրեսիայի» կամ «նյարդայինների» մասին կատակները նրանց մոտ ոչ թե ծիծաղ, այլ ներքին մերժում են առ աջացնում։ Դա ոչ միայն անքաղաքավարի է, այլև ցավեցնող։

10. Բախտի վրա հիմնված խաղեր

Խաղային ավտոմատները, զառախաղերը, «գումարիր կամ հանիր» սկզբունքով խաղաքարտերը, որտեղ մտավոր կարողություններից ոչինչ կախված չէ, ձանձրալի են թվում։ Ինտելեկտուալին հետաքրքիր է, երբ անհրաժեշտ է հաշվարկել, վերլուծել և ռիսկի դիմել։ Նա նույնիսկ հանգստի մեջ է իմաստ փնտրում։

11. Հայտնիների պաշտամունք

Ուրիշի կյանքի քննարկումը, «ինֆլուենսերներին» հետևելը, դերասանների անձնական կյանքի շուրջ վեճերը խելացի մարդու մոտ հեգն անք կամ նյարդայնություն են առաջացնում։ Նրանք կարող են հիանալ տաղանդով, բայց կարիք չունեն պաշտամունքի առարկայի՝ սեփ ական անձը նույնականացնելու համար։

Եզրակացություն

Խելացի լինելը միայն գիտելիքներ ունենալը չէ, այլև գիտակցված ընտրություն կատարելը՝ ինչի վրա ուղղել ուշադրությունը, ում հետ զրուցել, ինչին հավատալ։ Բարձր IQ ունեցող մարդիկ սուր են զգում կեղծիքը, դատարկությունն ու ավելորդ աղմուկը։ Նրանք ընտրում են լռությունը, խորությունն ու գիտակցվածությունը, նույնիսկ եթե մյուսները դա «զվարճալի» չեն համարում։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS