11.03-17.03 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ․․․Կարիճներ՝ շաբաթվա սկիզբը բարենպաստ ժամանակ է կարևոր հարցեր լուծելու համար

11.03-17.03 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ․․․Կարիճներ՝ շաբաթվա սկիզբը բարենպաստ ժամանակ է կարևոր հարցեր լուծելու համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկիզբը հարմար կլինի աշխատանքի, բիզնեսի և ֆինանսների հետ կապված հարցերը լուծելու համար: Ինտուիցիան կհուշի, թե ինչի վրա արժե կենտրոնանալ, և դուք ժամանակը ի սկզբանե անհույս նախագծերի վրա չեք վատնի: Հաջող կանցնեն ձեր մասնա գիտական գործունեության հետ կապված ուղևորությունները: Հավանական են պիտանի ծանոթություններ, համագործակցության առ աջարկներ, որոնք ձեր առաջ բազում գրավիչ հնարավորություններ կբացեն:Շաբաթվա երկրորդ կեսին ինքնատիպ գաղափարներ կուն ենաք,որոնց իրագործման վրա կուզենաք անհապաղ կենտրոնանալ: Պայմանները բարենպաստ կլինեն մտածածն իրագործելու համար. եթե օգնության կարիք ունենաք, անպայման կստանաք այն: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, լավ փոփոխութ յուններ հարազատների հետ հարաբերություններում: Անցյալում կմնան գումարի, կենցաղային հարցերի պատճառով առաջացած տար աձայնությունները:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթը բարենպաստ կլինի կյանքի տարբեր ոլորտներում նախաձեռնող լինելու, նոր բան սկսելու համար: Որոշ Ցուլեր կկարողանան հրաժեշտ տալ առաջ շարժվելուն խանգարող սովորույթներին: Բազում հետաքրքիր հնարավորություններ կբացվեն նշանի այն ներկա յացուցիչների առաջ, որոնք փորձում են ամրապնդել իրենց մասնագիտական դիրքերը, պիտանի կապեր ձեռք բերել, մեծացնել եկամո ւտները: Դուք ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի, միանգամից կսկսեք գործել ու արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Նրանք կարող են ձեզ սխալ հասկանալ, տհաճ նկատողություններ անել, տհաճ կերպով զարմացնել իրենց արարքներով: Բայց դուք չեք չարանա, համբերատար ու բարյացակամ կլինեք: Ուստի լուրջ կոնֆլիկտ ներից կհաջողվի խուսափել, մանր-մունր տարաձայնություններին էլ վերջ տալ: Շաբաթվա երկրորդ կեսին ամենամտերիմներին ուրախ ացնելու հնարավորություն կունենաք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կենտրոնացվածություն, կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի համար հարմար կլինի շաբաթվա առ աջին կեսը: Այդ հատվածում հազիվ թե ձեզ հաճախ շեղեն, շտապելու կարիք էլ չի լինի: Շատ Երկվորյակների պետք կգան վաղուց ստա ցած գիտելիքները: Դրանց շնորհիվ նշանի ներկայացուցիչները ոչ միայն գլուխ կհանեն գործերից, այլև ձեռք կբերեն այն մարդկանց աջ ակցությունը, որոնցից շատ բան է կախված: Այս շրջանը բարենպաստ կլինի նաև պայմանագրեր կնքելու, երկարաժամկետ համագործ ակցություն սկսելու, պոտենցիալ գործատուների հետ հանդիպելու համար:Հակասական կլինի շաբաթվա երկրորդ կեսը: Լրիվ անսպաս ելի իրադարձություններ տեղի կունենան, դուք պիտի ոտքի վրա փոխեք ծրագրերը, նպատակին տանող սեփական ուղիները փնտրեք: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Չեն բացառվում մեծ փոփ ոխությունները անձնական կյանքում:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Լավ է շաբաթվա առաջին օրերի համար ոչ մի կարևոր բան չծրագրեք: Ամենայն հավանականությամբ որոշ ժամանակ է պետք գալու տրամադրվելու, կասկածները մի կողմ վանելու, հասկանալու համար, թե ինչ է պետք անել առաջին հերթին, իսկ ինչով կարելի է զբաղ վել հետո: Հազիվ թե ինչ-որ մեկը այդ հատվածում հաճույքով օգնի ձեզ: Լավ է միայն սեփական ուժերին ու հնարավորություններին ապ ավինեք. դրանք էլ բավարար կլինեն անհրաժեշտ արդյունքի հասնելու համար:Շաբաթվա կեսից կարևոր զրույցների համար հարմար շրջան կսկսվի: Կարող եք քննարկել գործնական և անձնական բնույթի լուրջ հարցերը՝ առանց մտահոգվելու, որ բանը վեճով կամ փոխադարձ վիրավորանքներով կավարտվի: Նախկինում ձեզ հետ ոչ մի բանում չհամաձայնող մարդիկ հանկարծ կպաշտպանեն ձեր տեսակետը, ինչ-որ հարցերում զիջումների կգնան:Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան դրական միտումները նկատելի կլինեն անձնական հարաբերություններում: Սիրահարված Խեցգետիններին ամենահաճելի անակնկալները սպասվելու են շաբաթ և կիրակի օրերին:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթը հազիվ թե առանց դժվարությունների անցնի, բայց դրական միտումների ազդեցությունը, միևնույն է, կգերակշռի: Դուք կգտ նեք բոլոր խնդիրները լուծելու ձևը. շատ Առյուծներ կգտնեն վաղուց դրված նպատակներին հասնելու եղանակը: Առաջատարի ձեր հա տկանիշները շատ վառ կարտահայտվեն: Դրանց շնորհիվ դուք նոր օգնականներ կգտնեք, կկարողանաք համախոհների թիմ հավաքել, որոնք ընդհանուր նպատակներին հասնելու համար շատ բանի պատրաստ կլինեն: Հավանական է նկատելի առաջընթաց գործերում, հնարավոր է մասնագիտական աճ:Չի բացառվում ինչ-որ մեկը փորձի ձեզ շեղել, մոլորության մեջ գցել: Դա նրան ամենայն հավանակ անությամբ չի հաջողվի անել: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես ձեզ պահեք, իսկ փորձը թույլ կտա խուսափել ցավալի սխալներից: Շաբաթ վա առաջին կեսը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեանկյունից: Երկրորդին կարող են մտերիմների հետ ոչ մեծ տարաձայնություններ առաջանալ, բայց փոխզիջման կհաջողվի արագ հասնել:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դրված նպատակներին հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Ամեն ինչ միանգամից իդեալական չի դասավորվի, բայց ծագած դժվարությունները չեն ստիպի ձեզ կիսատ թողնել սկսածը: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել, օգնել և՛ գործով, և՛ խորհրդով: Նախկինում բավական լարված հարաբերություններն ավելի ներդաշնակ կդառնան, իսկ նրանք, ովքեր նախկի նում համարյա չէին նկատում ձեզ, իրենք շփման մեջ նախաձեռնող կլինեն:Արժե զգույշ լինել ֆինանսների հետ կապված հարցերում: Խուսափեք չծրագրված ծախսերից, մի շտապեք չծրագրված գնումներ անել:Շաբաթվա սկզբին աննշան դրական միտումները օրը օրի ավելի նկատելի կդառնան: Չորեքշաբթի օրվանից նոր նախագծեր սկսելու համար բարենպաստ շրջան կսկսվի: Լավ կանցնեն ուղևորո ւթյունները, հավանական են հաճելի ծանոթություններ:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկիզբը հեշտ չի անցնի բարդ հարցերի լուծմամբ զբաղված Կշեռքների համար: Գործնական պոտենցիալը սովորականից ցածր կլինի, տրամադրվելն էլ բավական դժվար կլինի: Մտածեք՝ արդյոք արժե բոլոր հարցերը միաժամանակ լուծել: Հնարավոր է ձեզ ավելի լավ զգաք, եթե պարզապես ինչ-որ բան հետաձգեք:Շաբաթվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի գործնական բանակցութ յունների, պոտենցիալ գործատուների և գործընկերների հետ հանդիպելու, համագործակցության պայմանները քննարկելու համար: Այս հատվածը հարմար կլինի նաև ստեղծագործ աշխատանքի համար. ոգեշնչվածության պակասից բողոքելու պատճառ չի լինի: Հավանա կան են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել: Նրանց հետ ընկե րանալը դժվար չի լինի, դուք միանգամից լավ տպավորություն կթողնեք:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի կարևոր հանդիպումների և լուրջ քննարկումների համար: Կարևոր չէ՝ խոսքը աշխատանքի մա սին կլինի, թե անձնական գործերի: Բոլոր դեպքերում ձեր կարծիքը կլսեն, ձեր հետաքրքրությունները հաշվի կառնեն: Գլոբալ տարաձայ նություններ չեն լինի, իսկ փոքրիկները արագ կհաղթահարեք:Այս հատվածը հարմար կլինի նաև նոր համախոհներ փնտրելու համար: Դուք կնկատեք, որ դեպի ձեզ ամենատարբեր մարդիկ են ձգտում, կկարողանաք լեզու գտնել ձեզանից տարբերվող մարդկանց հետ: Նոր բացահայտումներ են սպասվելու այս հատվածում պիտանի բան սովորող, աշխարհայացքը ընդլայնել փորձող կամ նախկինում իրենց հետաքրքրող բանի մասին ավելի շատ ինֆորմացիա հավաքել փորձող Կարիճներին:Շաբաթվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Կարող եք կենտրոնանալ վաղուց ուշադրություն պահանջող գործերի վրա: Դուք դրանցից սպասվածից արագ գլուխ կհանեք: Հավանա կան են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:Շաբաթվա վերջին օրերը ռոմանտիկ անակնկալներով լի կլինեն: Սիրահարված Կարիճները ուրախության առիթներ կունենան:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Եթե շաբաթվա սկզբին պատրաստվում եք նոր բան ստանձնել,ապա պատրաստ եղեք բացառապես սեփական ուժերին ապավինել: Լավ է շրջապատողներից անվերապահ աջակցություն չսպասեք, նույնիսկ եթե այն նախկինում խոստացել են ձեզ: Շատ Աղեղնավորների համար ավելի հեշտ կլինի միայնակ գործելը, քանի որ ստիպված չեն լինի երկար բացատրել, թե ինչ օգնություն է իրենց պետք: Շաբաթ վա առաջին օրերին հնարավոր են փոքրիկ բացթողումներ, ցավալի սխալներ: Բայց շատ շուտով դուք դրանք ուղղելու շանս կունենաք: Այստեղ խուճապի չեք մատնվի, ճիշտ կվարվեք:Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան մեծ ուշադրություն պիտի դարձնեք մտերիմ ների հետ շփումներին: Չեն բացառվում լավ փոփոխությունները հարազատների հետ հարաբերություններում: Ինչ-ինչ ընտանեկան կոնֆլիկտներ անցյալում կմնան, և դա մեծ մասամբ հենց ձեր շնորհիվ կլինի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթը շատ բարենպաստ կլինի գործնական տեսանկյունից: Դուք հուսալի համախոհներ կգտնեք, որոնց թվում կլինեն մարդիկ, որո նց աջակցությունը ձեր առաջ նոր հնարավորություններ կբացի: Եթե կենտրոնանաք մասնագիտական գործունեության վրա, ապա շուտով հետաքրքիր առաջարկներ կստանաք, կգտնեք եկամուտները մեծացնելու ձևը:Ձեզ պետք կգա շրջապատողների հետ լեզու գտնելու, ձեզանից տարբերվող մարդկանց մոտեցում ցուցաբերելու ունակությունը: Նախկինում լարված հարաբերություններն ավելի ջերմ ու ներդաշնակ կդառնան, վիրավորանքներն ու փոխադարձ դժգոհություններն էլ անցյալում կմնան:Ուշադրություն դարձրեք շաբ աթվա երկրորդ կեսին առաջ եկած գաղափարներին: Ամենայն հավանականությամբ շատ շուտով մտածածն իրագործելու հնարավոր ություն կստեղծվի:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկիզբը կարող է բարդ լինել. հոգսեր սովորականից շատ կունենաք: Անսպասելի խնդիրների պատճառով որոշ Ջրհոսներ ստ իպված են լինելու հետաձգել ավելի վաղ մտածածն ու լրիվ նոր բանի անցնել: Այս հատվածում արժե զգույշ ու հետևողականորեն գործել, ոչ մի տեղ չշտապել ու խուսափել չարդարացված ռիսկից: Խորհուրդների և օգնության հարցով լավ է հին համախոհներին դիմեք: Նոր ծանոթները կարող են լավ տպավորություն թողնել, բայց ամեն անգամ ի վիճակի չեն լինի անել խոստացածը:Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հաջող կանցնի: Հավանական են լավ փոփոխություններ գործնական հարաբերություններում, հաջողություններ աշխատանքի մեջ, դրամական մուտքեր: Այս շրջանը բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմներին դուք կես խոսքից կհասկանաք, իսկ նրանք չեն ասի ու չեն անի մի բան, ինչը կարող էր ձեզ բարկացնել կամ վշտացնել:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ողջ շաբաթվա ընթացքում կգերակշռեն դրական միտումները: Դա չի նշանակում, որ այն անամպ կլինի ու խնդիրներ չի բերի, սակայն լուրջ դժվարություններ չեն առաջանա, անհաղթահարելի արգելքներ ձեր ճանապարհին չեն հայտնվի: Շատ Ձկներ վճռականորեն տր ամադրված կլինեն, ուստի կկարողանան գործերում իրական բեկման հասնել, ամրապնդել մասնագիտական դիրքերը: Նոր կապեր ձեռք բերելու, ազդեցիկ համախոհներ գտնելու շանս կլինի:Նկատելի դրական փոփոխություններ հավանական են անձնական հարաբերությ ուններում: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն երիտասարդ Ձկների հանդեպ, որոնց ամենահամարձակ ցանկություններն իր ականություն կդառնան: Շաբաթվա վերջին օրերի համար կարող եք անսովոր միջավայրում հանդիպումներ, ռոմանտիկ ուղևորությ ուններ ծրագրել: Դուք ոչ միայն բազում վառ տպավորություններ կստանաք, այլև շատ բան կիմանաք սիրելի մարդու մասին:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS