12 տարի համատեղ ապրելուց հետո մի օր կինս խնդրեց, որ ուրիշ կնոջ հրավիրեմ ընթրիքի…

Ես ու կինս արդեն 12 տարի միասին էինք ապրում, երբ նա ցանկացավ, որ մի ուրիշ կնոջ հրավիրեմ ընթրիքի և կինո: Նա ինձ ասաց.

Ես քեզ սիրում եմ, բայց և գիտեմ, որ մի կին կա, ով նույնպես սիրում է քեզ և ցանկանում հետդ ժամանակ անցկացնել:

Կինս խոսում էր մորս մասին: Հայրս մահացել է 19 տարի առաջ, և մայրիկս այդքան տարիներ միայնակ է ապրել:Այդ երեկո ես զանգեցի մորս, որ նրան հրավիրեմ ընթրիքի:

Ի՞նչ է պատահել, քեզ հետ ամեն ինչ լա՞վ է, — առաջին բանն էր, որ ասաց մայրս:

Հետո նա ասաց, որ շատ է ցանկանում ինձ հետ ժամանակ անցկացնել, ես նրա ձայնից զգացի, որ շատ ուրախացավ:

Ես ընկերուհիներիս ասել եմ, որ որդուս հետ այսօր ռեստորան եմ գնալու, նրանք բոլորը մի քիչ նախանձեցին ինձ,  -հպարտությամբ ասաց մայրիկս, երբ հաջորդ օրը մեքենայով գնացի նրա հետևից:

Մենք գնացինք ռեստորան: Երբ ես տվեցի մենյուն մայրիկիս, նա մեկ-երկու րոպե նայեց և վերադարձրեց ինձ, ասաց, որ ինքս մի բան ընտրեմ:

Մորս աչքերը լավ չէին տեսնում…

Հետո մայրիկս նայեց ինձ և թախծոտ ժպտալով ասաց.

Երբ դու փոքր էիր, մենյուն ես էի կարդում քեզ համար, դու այդ ժամանակ չգիտեիր տառերը…

Մենք տարված զրուցում էինք, այնքան կարոտ կար մեր մեջ, և մեծ տխրություն, որը պարբերաբար փոխարինվում էր ուրախությամբ: Անբացատրելի զգացմունք էր:

Պատահաբար նկատեցինք, որ կինոյից ուշացել ենք:

Картинки по запросу После 12 лет совместной жизни моя жена пожелала, чтобы я пригласил другую женщину на обед и в кино.

Երբ ես նրան տարա տուն, մայրս ասաց.

Ես քեզ հետ ևս մի անգամ կգամ ռեստորան: Բայց այս անգամ ես եմ քեզ հրավիրում:

Ես համաձայնեցի:

Մի քանի օր անց մայրս մահացավ սրտի կաթվածից…դա այնքան անսպասելի էր, որ ես նրա համար ինչ-որ բան անելու հնարավորություն չունեցա…

Մորս տանը մի երկտող գտա, որտեղ գրված էր.

Ես այն նույն ռեստորանում սեղան եմ պատվիրել և վճարել եմ հաշիվը: Կտրոնը ծրարի մեջ է:

Ես վստահ չեմ, որ կկարողանամ կրկին ընթրել քեզ հետ, այնուամենայնիվ, երկու հոգու համար եմ վճարել: Քեզ և կնոջդ համար:

Երևի չեմ կարողանա բացատրել, թե ինձ համար ինչ էր նշանակում այն ընթրիքը…

Որդիս, ես սիրում եմ քեզ…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS