12 տարվա ընթացքում այսպիսի բան չէր եղել․ Կինս ինձ տարօրինակ առաջարկ արեց․ Նա խնդրեց, որ․․․

12 տարվա ընթացքում այսպիսի բան չէր եղել․ Կինս ինձ տարօրինակ առաջարկ արեց․ Նա խնդրեց, որ․․․Ես ու կինս արդեն 12 տարի միասին էինք ապրում, երբ նա ցանկացավ, որ մի ուրիշ կնոջ հրավիրեմ ընթրիքի և կինո: Նա ինձ ասաց.

-Ես քեզ սիրում եմ, բայց և գիտեմ, որ մի կին կա, ով նույնպես սիրում է քեզ և ցանկանում հետդ ժամանակ անց-կացնել:

Կինս խոսում էր մորս մասին: Հայրս մահացել է 19 տարի առաջ, և մայրիկս այդքան տարիներ միայնակ է ապ-րել:Այդ երեկո ես զանգեցի մորս, որ նրան հրավիրեմ ընթրիքի:

-Ի՞նչ է պատ ահել, քեզ հետ ամեն ինչ լա՞վ է, — առաջին բանն էր, որ ասաց մայրս:

Հետո նա ասաց, որ շատ է ցանկանում ինձ հետ ժամանակ անցկացնել, ես նրա ձայնից զգացի,որ շատ ուրախա-ցավ:

-Ես ընկերուհիներիս ասել եմ, որ որդուս հետ այսօր ռես տորան եմ գնալու, նրանք բոլորը մի քիչ նախան ձեցին ինձ, -հպար տությամբ ասաց մայրիկս, երբ հաջորդ օրը մեք ենայով գնացի նրա հետևից:

Մենք գնացինք ռեստորան: Երբ ես տվե ցի մեն յուն մայրիկիս, նա մեկ-երկու րոպե նայեց և վերադարձրեց ինձ, ասաց, որ ինքս մի բան ընտրեմ: Մորս աչքերը լավ չէին տեսնում…Հետո մայրիկս նայեց ինձ և թախծոտ ժպտա-լով ասաց.

-Երբ դու փոքր էիր, մենյուն ես էի կարդում քեզ համար, դու այդ ժամանակ չգիտեիր տառերը…

Մենք տարված զրուցում էինք, այնքան կարոտ կար մեր մեջ, և մեծ տխրություն, որը պարբերաբար փոխարին-վում էր ուրախությամբ: Անբացատրելի զգացմունք էր: Պատահաբար նկատեցինք, որ կինոյից ուշացել ենք:Երբ ես նրան տարա տուն, մայրս ասաց.

-Ես քեզ հետ ևս մի անգամ կգամ ռեստորան: Բայց այս անգամ ես եմ քեզ հրավիրում:

Ես համաձայնեցի:Մի քանի օր անց մայրս մահացավ սրտի կաթվածից…դա այնքան անսպասելի էր, որ ես նրա համար ինչ-որ բան անելու հնարավորություն չունեցա…Մորս տանը մի երկտող գտա, որտեղ գրված էր.

-Ես այն նույն ռեստորանում սեղան եմ պատվիրել և վճարել եմ հաշիվը: Կտրոնը ծրարի մեջ է: Ես վստահ չեմ, որ կկարո ղանամ կրկին ընթրել քեզ հետ, այնուա մենայնիվ, երկու հոգու համար եմ վճարել: Քեզ և կնոջդ համար:

Երևի չեմ կարողանա բացատրել, թե ինձ համար ինչ էր նշանակում այն ընթրիքը…Որդիս, ես սիրում եմ քեզ…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS