12 տարվա համատեղ կյանքից հետո կինս ինձ մի տարօրինակ առաջարկ արեց․ Նա ասաց, որ․․․

12 տարվա համատեղ կյանքից հետո կինս ինձ մի տարօրինակ առաջարկ արեց․ Նա ասաց, որ․․․

Ես ու կինս արդեն 12 տարի մի-ասին էինք ապրում, երբ նա ցանկացավ, որ մի ուրիշ կնոջ հրավիրեմ ընթրիքի և կինո: Նա ինձ ասաց.

-Ես քեզ սիրում եմ, բայց և գիտեմ, որ մի կին կա, ով նույնպես սիրում է քեզ և ցան կանում հետդ ժամ անակ անցկացնել:

Կինս խոսում էր մորս մասին: Հայրս մահա ցել է 19 տարի առաջ, և մայրիկս այդքան տարիներ միայնակ է ապրել:Այդ երեկո ես զանգե ցի մորս, որ նրան հրավիրեմ ընթրիքի:

-Ի՞նչ է պատահել, քեզ հետ ամեն ինչ լա՞վ է, — առաջին բանն էր, որ ասաց մայրս:

Հետո նա ասաց, որ շատ է ցանկանում ինձ հետ ժամանակ անցկացնել, ես նրա ձայնից զգացի, որ շատ ուրախացավ:

-Ես ընկերուհիներիս ասել եմ, որ որդուս հետ այսօր ռեստորան եմ գնալու, նրանք բոլորը մի քիչ նախանձեցին ինձ, -հպարտությամբ ասաց մայրիկս, երբ հաջորդ օրը մեքենայով գնացի նրա հետևից:

Մենք գնացինք ռեստորան: Երբ ես տվեցի մենյուն մայրիկիս, նա մեկ-երկու րոպե նայեց և վերադարձրեց ինձ, ասաց, որ ինքս մի բան ընտրեմ: Մորս աչքերը լավ չէին տեսնում…Հետո մայրիկս նայեց ինձ և թախծոտ ժպտալով ասաց.

-Երբ դու փոքր էիր, մենյուն ես էի կարդում քեզ համար, դու այդ ժամանակ չգիտեիր տառերը…

Մենք տարված զրուցում էինք, այնքան կարոտ կար մեր մեջ, և մեծ տխրություն, որը պարբերաբար փոխարինվում էր ուրախութ-յամբ: Անբացատրելի զգացմունք էր: Պատահաբար նկատեցինք, որ կինոյից ուշացել ենք:Երբ ես նրան տարա տուն, մայրս ասաց.

-Ես քեզ հետ ևս մի անգամ կգամ ռեստորան: Բայց այս անգամ ես եմ քեզ հրավիրում:

Ես համաձայնեցի:Մի քանի օր անց մայրս մահացավ սրտի կաթվածից…դա այնքան անսպասելի էր, որ ես նրա համար ինչ-որ բան անելու հնարավորություն չունեցա…Մորս տանը մի երկտող գտա, որտեղ գրված էր.

-Ես այն նույն ռեստո րանում սեղան եմ պատ վիրել և վճարել եմ հաշիվը: Կտրոնը ծրարի մեջ է: Ես վստահ չեմ, որ կկարողանամ կրկին ընթրել քեզ հետ, այնուամենայնիվ, երկու հոգու համար եմ վճարել: Քեզ և կնոջդ համար:

Երևի չեմ կարողանա բացատրել, թե ինձ համար ինչ էր նշանակում այն ընթրիքը…

Որդիս, ես սիրում եմ քեզ…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS