12.08-18.08 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ․․․Հիանալի շաբաթ է սպասվում Կարիճներին
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի ինտենսիվ աշխատանքի համար: Կարող եք անցնել երկարաժամկետ նախագծերին, որոնք նկա տելի ջանքեր են պահանջում: Դուք ապագա հաջողությունների համար հուսալի հիմք կստեղծեք, եթե չշեղվեք ու ժամանակը դատարկ բաների վրա չվատնեք: Լավ կանցնեն ազդեցիկ դեմքերի հետ բանակցությունները: Կհաջողվի հուսալի համախոհներ գտնել, որոնց օգնությունը մոտ ժամանակներս անգնահատելի կլինի:
Մի շտապեք ու մի փորձեք ձեզ վրա չափից դուրս շատ բան վերցնել: Շաբաթվա կեսին ավելի նախաձեռնող կլինեք, ամենակարևորը՝ կարողանաք ձեր էներգիան անհրաժեշտ հունին ուղղել: Խուսափեք կոլեգաների և մտերիմների հետ կոնֆլիկտներից: Շրջապատող ների հետ հարաբերություններում համբերատարություն ու զսպվածություն ցուցաբերեք: Հիշեք, որ նրանք պարտավոր չեն ամեն հարցում համաձայնել ձեզ հետ:Հանգստյան օրերը բարենպաստ կլինեն ակտիվ հանգստի, երկարատև զբոսանքների և սպորտով զբաղվելու համար: Այդ ամենը կօգնի լարված շաբաթվանից հետո վերականգնել ուժերը:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Ուշադրությունը կենտրոնացնելու և կարգապահ լինելու կարողությունը շաբաթվա սկզբին ձեր հաջողության գրավականը կդառնան: Դուք կկարողանաք գլուխ հանել այն խնդիրներից, որոնցում նախկինում քաոս է իշխել, կարգուկանոն կհաստատեք գործերում ու կավարտեք այն ամենը, ինչ նախկինում կես ճանապարհին է թողնվել: Հաջող ժամանակ է քննություններին նախապատրաստվելու, լուրջ հետազոտությունների կամ պատասխանատու փաստաթղթերի հետ աշխատանքի համար: Ղեկավարության հետ հարաբերութ յունները ավելի լավը կդառնան, քան առաջ էին:
Շաբաթվա կեսին արժե նախաձեռնող լինել ու ավելի հաճախ աչքի ընկնել: Մի վախեցեք վեճերից ու տարաձայնություններից, քանի որ դրանք կոնֆլիկտների չեն հանգեցնի, այլ հակառակը՝ կօգնեն հասկացողության հասնել: Հաջող կանցեն կարճատև ուղևորությունները: Շաբաթվա վերջին շատ մի թուլացեք: Ցուլերից շատերը կուզենան թերակատարել իրենց պարտականությունները: Այդպես վարվել պե տք չէ, հակառակ դեպքում խնդիրներ կառաջանան, որոնցից երկար ժամանակ պիտի գլուխ հանեք:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Պատրաստ եղեք նրան, որ ձեր ոչ բոլոր ջանքերն են անհապաղ արդյունք տալու: Շաբաթվա սկզբին կենտրոնացեք միապաղաղ գործե րի վրա, զբաղվեք ընթացիկ հարցերով, փաստաթղթերում կարգուկանոն հաստատեք: Չարժե նախաձեռնող լինել, վիճել ղեկավարութ յան ու կոլեգաների հետ, պատասխանատու նախագծեր սկսել: Համբերությամբ զինվեք ու մի փոքր սպասեք, բարդ շրջանը շուտով կավարտվի:Շաբաթվա կեսը արդյունավետ ու հագեցած կլինի: Հեշտությամբ կպայմանավորվեք շրջապատողների հետ: Մեծ են հաջող պայմանագիր կնքելու շանսերը: Կենտրոնանալու ունակությունը, կարգապահությունն ու ինքնավստահությունը կօգնեն նույնիսկ ամեն աբարդ առաջադրանքները լուծել:Շաբաթվա վերջը նվիրեք անձնական գործերին: Նշանակալի աշխատանքային հաջողությունների հասնել չի ստացվելու: Արժե ավելի շատ ժամանակ անցկացնել հարազատների հետ, լսել նրանց ցանկություններն ու աշխատել օգնել:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Շաբաթվա առաջին օրերին զբաղվեք կարևոր գործերով: Տեղին կլինի նախաձեռնող լինելը, նոր գաղափարներ առաջարկելը և աշխա տանքային պրոցեսի բարելավման վերաբերյալ ձեր մտքերը հայտնելը: Ձեր մասնակցությունն աննկատ չի մնա: Կոլեգաների ու ղեկավ արության աչքին կհաջողվի ամրապնդել հեղինակությունը: Որոշ Խեցգետիններ կկարողանան բարձրանալ մասնագիտական սանդուղ քով:Շաբաթվա երկրորդ կեսին պայմանները կխառնվեն ձեր ծրագրերին: Պիտի ոտքի վրա հարմարվեք ու թեթև վերաբերվեք անհաջող զուգադիպություններին: Լավագույն պահը չէ պետկառույցներ այցելելու համար: Ձեր ուզածն ամբողջությամբ անել կստացվի, բայց դա մեծ ժամանակ է խլելու:Շաբաթվա վերջին ձեր հմայքը կուժեղանա: Կհեշտանա ծանոթություններ հաստատելը, ձեր նպատակներին հասնելը: Շրջապատողների հետ էլ առանց խնդիրների կպայմանավորվեք: Ցանկացած իրավիճակում ձեզ հաճույքով ընդառաջ կգան:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Համբերատար ու դիմացկուն եղեք, դա շաբաթվա սկզբին պետք է գալու: Կարևոր բաների վրա կենտրոնանալը դժվար է լինելու: Շատ Առյուծների համար բարդ լինի ինֆորմացիայի մեծ ծավալը մտապահելը: Գործերում փոքրիկ խառնաշփոթ կառաջանա, բայց դրանից բավական հեշտ գլուխ կհանեք, եթե հնարավորինս շուտ գործեք: Չեն բացառվում կոնֆլիկտները կոլեգաների հետ: Ուշադիր եղեք ստի և մանիպուլյացիաների զոհ չդառնալու համար:Հետո ամեն ինչ աստիճանաբար կհարթվի: Համառությունն ու հաստատակամությունը կօգնեն մի շարք խնդիրների լուծման մեջ: Ղեկավարությունը ձեզ կաջակցի: Բիզնեսմեն Առյուծները հաջող գործարքներ են կնքելու հեռվում ապրող կամ արտասահմանցի գործընկերների հետ: Ձեր գործադրած ջանքերը որոշ ժամանակ անց նկատելի արդյունք կտան: Շաբաթվա վերջին շփումները հաջող դասավորվեն: Կկարողանաք ամրապնդել եղած հարաբերություններն ու վերականգնել ընդհատ վածները:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Աշխատեք վերահսկել ձեզ ու դրական տրամադրվեք: Դուք կարող եք նյարդային ու մանրուքների հանդեպ զգայուն լինել: Գործերի վրա կենտրոնանալը դժվար կլինի: Հավանական են ոչ մեծ ընտանեկան տհաճություններ, որոնք կշեղեն ձեր ուշադրությունը: Հետևեք ծախ սերին, չեն բացառվում ֆինանսական դժվարությունները:Շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի: Ձեզ մոտ լավ կստացվի շրջապատո ղների հետ կապեր հաստատելը: Նույնիսկ նրանք, ովքեր ձեզ այնքան էլ չէին հավանում, կփոխեն իրենց կարծիքն ու կսկսեն ձեր համակ րանքը շահել: Բարդ պահերին օգնության հարցով դիմեք համախոհներին, որոնք հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնությունները: Շաբաթվա վերջը հաջող կլինի գործնական ակտիվության, գործարքներ կնքելու և աշխատանքի հետ կապված միջոցառումներին մաս նակցելու համար: Դուք առանց դժվարությունների կկարողանաք հասնել դրված նպատակներին:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Հարմար պահ է մասշտաբային նախագծեր ու նոր գործեր սկսելու համար: Նույնիսկ ոչ մեծ դժվարությունները չեն խարխլի ձեր ինքնավ ստահությունը: Կկարողանաք ցանկացած անակնկալ հաղթահարել, խնդիրների լուծման ինքնատիպ ուղիներ գտնել: Առաջատարի ձեր հատկանիշներն ամբողջությամբ կդրսևորվեն:Շաբաթվա կեսին զգույշ է պետք լինել: Հավանական են փոքրիկ թյուրիմացություններ, որ ոնք կբարդացնեն ձեր կյանքը: Շտապողական եզրահանգումներ մի արեք ու խուսափեք հակասական քայլերից: Չարժե գումար ներդն ել կամ խոշոր գնումներ անել: Հեշտ չի լինի կոլեգաների և ղեկավարության հետ լեզու գտնելը: Հնարավորինս կենտրոնացեք ընթացիկ գործերի վրա, որոնց արդյունքը ձեզանից է կախված:Շաբաթվա վերջին կկարողանաք բոլոր խնդիրներից գլուխ հանել, իսկ որոշ բաներ էլ առանց ձեր մասնակցության կլուծվեն: Հանգստյան օրերն արժե անցկացնել մտերիմների հետ, զբաղվել տնային գործերով կամ ոչ մեծ տոն կազմակերպել:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Շաբաթվա առաջին օրերին ձեր գրավչությունը շրջապատողների համար ակնհայտ կդառնա: Օգտվեք դրանից դրված նպատակներին հասնելու համար, բայց մի չարաշահեք ձեր հանդեպ լավ վերաբերմունքը: Հրաշալի կանցնեն բանակցությունները, կստացվի հեշտությ ամբ լուծել վիճելի հարցերը: Դուք կկարողանաք արագ փոխհասկացողության հասնել կոլեգաների և գործընկերների հետ: Ավելի ուշ հավանական են մանր-մունր թյուրիմացություններ գործերում: Դուք բռնկուն կլինեք, ինչը կարող է խանգարել իրավիճակը սթափ գնա հատելուն ու ճիշտ որոշումներ ընդունելուն: Օգնության կանչեք կարգապահությանը և մասնագիտական փորձին: Բավարար կլինի մի քիչ ջանքեր գործադրեք, իսկ հետո ամեն ինչից գլուխ հանելն այնքան էլ դժվար չի լինի:Շաբաթվա վերջին մոտ կկարողանաք հավաքել ձեզ: Դուք ազդեցիկ համախհներ ու հովանավորներ կգտնեք, որոնք կօգնեն ձեզ գործերում: Որոշ Կարիճներ անսպասելի ու շատ հաճ ելի նվեր կստանան:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Շաբաթվա սկզբի համար ոչ մի կարևոր բան մի ծրագրեք: Դուք նյարդային ու անհամբեր կլինեք: Հեշտ չի լինի մյուսներին հասկանալն ու նրանց հետ պայմանավորվելը: Չարժե կարևոր բանակցություններ անցկացնել ու գործարքներ կնքել: Հնարավորինս տեղափոխեք ուղևորություններն ու գործուղումները ավելի ուշ ժամկետների: Ողջ ուժերով խուսափեք կոնֆլիկտներից:Շուտով բարենպաստ շրջան է սկսվելու, երբ ցանկացած հարց կարծես ինքն իրեն կլուծվի: Ձեզ մոտ լավ կստացվի շրջապատողների հետ պայմանավորվելը, նրանց համակրանքը և համագործակցելու ցանկությունը առաջացնելը: Շատ Աղեղնավորների առաջ փայլուն հնարավորություններ կբացվեն, կարևորը դրանք բաց չթողնելն է:Շաբաթվա վերջին հավանական են անշարժ գույքի հաջող գործարքներ: Կկարողանաք լուծել ֆինան սական հարցերը: Հնարավոր է շահավետ ներդնեք գումարը կամ չնախատեսված շահույթ ստանաք:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Շաբաթվա սկզբին կենտրոնացեք միապաղաղ գործերի վրա: Ուշադիր հետևեք ծախսերին: Չարժե ծախսեր անել իմպուլսիվ գնումների վրա: Հնարավորինս խուսափեք հեռու ուղևորություններից, քանի որ դրանք հոգնեցնող կլինեն ու ցանկալի արդյունքները չեն տա: Կոլե գաների կամ հեռու հարազատների հետ շփվելիս զուսպ եղեք, որպեսզի կոնֆլիկտի մեղավոր չդառնաք:Շաբաթվա կեսը արդյունավետ կլինի, եթե դիմացկուն ու համառ լինեք: Ձեր ոչ բոլոր ջանքերն են անհապաղ արդյունք տալու, բայց որոշ ժամանակ անց կնկատեք, թե ինչքան առաջ եք գնացել նպատակին հասնելու ճանապարհին: Ղեկավարությունն ու ազդեցիկ մարդիկ կաջակցեն ձեր նախաձեռնութ յունները: Հաջող կլինեն խոշոր գործարքներն ու նոր գործընկերների հետ համաձայնությունները:Շաբաթվա վերջին շատ Այծեղջյուրներ ավելի իմպուլսիվ կդառնան: Դա մտերիմների հետ վեճերի կամ աշխատանքում սխալների պատճառ կդառնա: Բայց ամեն ինչ կկարողա նաք բավական հեշտ ուղղել:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Շաբաթվա սկզբին հավանական են փոքրիկ անհաջողություններ ու դժվարություններ գոծերում: Ձեզ համար դժվար կլինի կենտրոնան ալը, առաջնահերթությունները ճիշտ դնելն ու ծրագրի համաձայն գործելը: Հավանական են սխալներ ու սխալ հաշվարկներ, որոնք մի անգամից չեք հայտնաբերի: Բայց լուրջ տհաճություններ չեն լինի, լուսավոր շրջանը չի ուշանա:Կոլեգաներն ու գործընկերները ակտիվո րեն կաջակցեն ձեզ: Դուք ուժերի և էներգիայի ներհոսք կզգաք, մի քանի բարդ հարց կլուծեք ու ղեկավարության արժանի գովասանքին կարժանանաք: Հաջող կանցնի պետկազմակերպություն այցը, դուք կկարողանաք բոլոր գործերն առանց դժվարությունների անել: Շաբ աթվա վերջը բարենպաստ կլինի ստեղծագործելու, հանգստանալու և նախասիրությամբ զբաղվելու համար: Շատ Ջրհոսներ արժեքա վոր նվերներ կստանան: Հավանական է եկամուտների ոչ մեծ աճ: Դրական տրամադրվածությունը կօգնի ընկերների, սիրելիի կամ ընտ անիքի անդամների հետ հաճելի հանգստյան օրեր կազմակերպել:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Լավատեսական տրամադրվածությունը կօգնի ցանկացած դժվարություն հաղթահարել ու գործերում նկատելի հաջողությունների հաս նել: Ձեր առջև հրաշալի հեռանկարներ կբացվեն կարիերայի և ֆինանսական աճի համար: Բարեհաջող կանցնեն ուղևորությունները, հատկապես հեռավորներն ու երկարատևները: Կոլեգաների և գործընկերների հետ համագործակցելը սովորականից հեշտ է լինելու: Որոշ Ձկների հաճելի լուրեր են սպասվելու:Ավելի ուշ պիտի ուշադրություն դարձնեք ձեր հուզական վիճակին: Դուք կարող եք կտրուկ, անհամբեր ու ագրեսիվ դառնալ: Հետ կանգնեք չմտածված արարքներից, որոնց հետևանքները երկար պիտի ուղղեք: Մտերիմների հետ շփումներում զսպվածություն ցուցաբերեք: Համբերատար եղեք ուրիշի կարծիքի հանդեպ, քանի որ ամեն անգամ ճիշտ չեք լինելու: Հետևեք ծախսերին, որպեսզի բյուջեի սահմաններից դուրս չգաք:Եթե խելամիտ լինեք, ապա կկարողանաք խուսափել տհաճություննե րից: Շաբաթվա վերջին իրավիճակը կլավանա, հեշտ կլինի ինքնատիրապետումը պահպանելն ու կյանքի հանդեպ դրական տրամադր վելը: