Աղջիկս և նրա ընկերը 14 տարեկան են: Տղան այնպես լավն է ու դաստիարակված: Ամեն կիրակի նա հյուր է գալիս, և նրանք ողջ օրը նստում են աղջկաս սենյակում: Դե ես անհանգստացնել չցանկացա:
Հանկարծ մտածեցի
«Չէ, որ 21-րդ դարում ենք ապրում: Երեխաներն արագ են մեծանում: Իսկ ի՞նչ, եթե նրանք այնտեղ երեխա են ստեղծում»:
Եվ ես արագ վազեցի նրա սենյակ:
Բացում եմ դուռը և լամպի լույսի մեջից լսում եմ խոսակցություն: Մտնում եմ սենյակ հանցագործներին հանցանքի վայրում բռնողի տեսքով և մտածում. «Բռնվեցի՞ք»:
Եվ ի՞նչ եմ տեսնում: Աղջիկս նստած բազկաթոռին շարֆն է կապում, իսկ երիտասարդը բազմոցին պառկած կիսաձայն կարդում է: Ես ամաչեցի…
Ես միայն մի բան կարողացա հասկանալ այս ամենից: Մենք բավականաչափ չենք կարողանում վստահել մեր երեխաներին, քանի որ այն սերը, որը տածում ենք նրանց հանդեպ՝ շատ հաճախ մեզ կուրացնում է: Փորձեք վստահել Ձեր երեխաներին և մի բան հիշեք…
Ինչո՞ւ եմ ասում այս ամենը: Եթե Դուք ցանկանում եք աջակցել Ձեր երխային, պարզապես դաստիարակեք նրան, քանի որ այն ինչ Դուք կսովորեցնեք նրան կդառնա նրա ամբողջ կյանքի ուղեկիցը:
Հիանալի պատանիներ ունենք, եկեք քաջալերենք և աջակցենք նրանց, սա էլ, որեպս կոչ ընդունեք: