Կար տարածված մի լեգենդ,թե խորհրդային տարիներին արտամուսնական սեռական հարաբերություններ չկա-յին, իսկ մարմնավաճառություն՝ առավել ևս։ Բոլոր նրանք, ովքեր ապրել են այդ ժամանակաշրջանում, գիտեն, որ այդ ամենն էլ եղել է, պարզապես դրանց մասին խոսելն ընդունված չէր։Այս իրողությունը շատ պատկերավոր ներկայացնում է այսօրվա պատմությունը, որը տխուր է, բարի և միևնույն ժամանակ ծիծաղելի։
Պատմությունը հեռավոր գյուղից եկած աղջկա մասին է, որն իր պարզությամբ գրավել է մեծ քաղաքը։Այն տեղի է ունեցել դեռևս 80-ականներին, երբ ինժեների աշխատավարձը 130 ռուբլի էր կազմում, ինտերնետ չկար, իսկ կո-մունիստներն էլ լուսավոր ապագայի մասին իրենց հեքիաթներն էին պատմում։
Հեռավոր Կարելիայից աղջիկը եկել էր Լենինգրադ՝ բուհ ընդունվելու։Սակայն քննությունները ձախողելուց հետո նա աշխատանքի է ընդունվում գործարանում և մի փոքրիկ սենյակ ստանում բանվորական հանրակացարա-նում։Իր հետ բերած փողերը շատ արագ սպառվեցին, աշխատավարձը չէր հերիքում, տուն գնալ էլ չէր ուզում։
Ընկերուհիները նրան հուշեցին, թե որտեղ կարող է փող աշխատել։ Նրան բացատրեցին, թե ուր գնա, որտեղ կանգնի, ինչ մեքենաների սպասի։Եվ ահա 17 տարեկան գյուղացի աղջիկն առանց հետին մտքի հայտնվեց նշված հասցեում։ Շուտով նրան մեքենա մոտեցավ․
— Ո՞ւմ ես սպասում։
— Փող պետք է աշխատեմ,- համարձակ ասաց աղջիկը։
Դրան քմծիծաղ հետևեց։
— Նստիր, կտանենք, կվաստակես․․․
— Նրան տարան մի թափթփված, բայց լավ տուն, որտեղ երևում էր, որ վաղուց կնոջ ձեռք չի դիպել։
— Դե ինչ, գնա լոգարան, լվա, ինչ պետք է, իսկ մենք այստեղ կսպասենք։
Դուռն իր հետևից փակելով՝ աղջիկն ուրախ գնաց դեպի լոգարան։
Այդ ընթացքում տղաները բացեցին շամպայնը, մի թեթև խմեցին, երաժշտություն միացրին և թուլացած սպա-սում էին աղջկան, իսկ գեղեցկուհին չկար ու չկար։ Չդիմանալով տղաները դուրս եկան նրան շտապեցնելու։
Նրանց աչքի առաջ ահա այսպիսի տեսարան բացվեց․ աղջիկը կանգնած էր լաթը ձեռքին, զուգարանն ու լոգա-րանը փայլում էին, ամբողջ սպասքը լվացված էր։ Ամիսներով չմաքրված և յուղոտ գազօջախը փայլում էր մաք-րությունից։
Տղաների մոտ շոկ էր․ նման բան նրանք առաջին անգամ էին տեսնում։ Աչքերում զարմանք էր։ Նրանցից մեկը հանեց դրամապանակը, 8 հատ 25 ռուբլիանոց հաշվեց և տվեց աղջկան։
— Այ քեզ բան, սա ի՞նձ,- աղջիկը չէր հավատում իր աչքերին։
— Քեզ, քեզ, տուն գնա, հոգնել ես երևի, տաքսի կանչե՞նք։
— Տղաներ, այստեղ դեռ այնքան բան կա մաքրելու։ Եկեք ես պատուհաններն էլ լվանամ, չհասցրի։
Խորհրդային մոխրոտիկը պահեց իր պատիվն ու միևնույն ժամանակ գումար աշխատեց։ Զուր չեն ասում, որ մարդու հետ տեղի է ունենում այն, ինչին նա գիտակցված կամ ենթագիտակցորեն տրամադրվում է։ Մեր պատ-մության հերոսուհին ցանկանում էր ազնիվ փող աշխատել, և նրան նման հնարավորություն ընձեռվեց անգամ այդքան տարօրինակ հանգամանքներում։