Չինաստանում հայտնի է դարձել մի զարմանալի դեպքի մասին:
Ընտանիքը տղամարդուն 17 տարի փակի տակ է պահել նկուղում, ինչի արդյունքում նա կորցրել է առողջ միտքը, խելամտությունը:
Տղամարդը շատ աղքատ տեղանքում էր ապրում, այդ պատճառով էլ ընտանիքը չգիտեր, թե ինչպես պայքարել հիվանդության դեմ, որով նա տառապում էր:Նրանք երկար տարիներ տղամարդուն պահեցին նկուղում:
Տղամարդը լիովին առանձնացված էր և միայն 17 տարի անց կարողացավ տեսնել արևի լույսը:
Փոքր ժամանակ Սյույ Գոֆան բարդ երեխա է եղել:
Նա հաճախ ունենում էր հիստերիաներ, որոնց բացատրությունը հարազատները չունեին: Իսկ աղքատության պատճառով չէին կարող դիմել մասնագետի:
Ընտանիքին միայն մի բան էր հետքրքրում. որդին պիտի աշխատի և գումար բերի տուն: Սակայն տարիների ընթացքում երիտասարդի վիճակը վատանում էր:
Նա սկսել էր հարձակվել հարևանների վրա, այրել տներ, այդ պատճառով էլ, երբ լրացավ նրա 39 տարեկանը, եղբայրները նրան փակեցին նկուղում:
-Մենք նրան ցանկանում էինք տանել հիվանդանոց, որ նա բուժվի, սակայն նման գումար չունեինք,-պատմում է նրա ավագ եղբայրը,-մենք նրան կերակրում էինք, օգնում էինք հոգալ բնական կարիքները, քանի որ նա կապված էր:
17 տարվա ընթացքում նրա վիճակը շատ էր վատացել:
Հարևանները՝ մոռանալով նրա նախկին արարքների մասին, այդ գործը հանրային դարձրեցին, որպիսի կարողանան օգնել տղամարդուն:
Բժիշկների շնորհիվ հաջողվեց նրան հանել նկուղից, իսկ հիվանդանոցում նա սկսեց բուժում ստանալ և վերջապես ապրել մարդկային պայմաններում:
Բժիշկները հայտնել են, որ բուժումը կլինի անվճար: