18 տարեկանում նա իմացավ որ իրեն պահող հայրը իր հարազատ հայրը չէ…

18 տարեկանում իմացա, որ հայրս իրականում իմ հայրը չէ: Մորս հետ նա ծանոթացել էր, երբ ես 2 տարեկան էի: Իրական հայրս լքել էր նրան, երբ ես դեռ ծնված չէի:

Ծնողներս որոշեցին, որ ես արդեն մեծ եմ, և ճշմարտությունն իմանալու իրավունք ունեմ: Եվ ավելի լավ է, որ դրա մասին իմանալ նրանցից, այլ ոչ ուրիշ մարդկանցից: Ասացին, որ ինձ չեն մեղադրի, եթե ցանկանամ գտնել կենսաբանական հորս:

Հետո սկսեցի մտածել իմ հոր մասին: Ես հիշեցի, թե նա ինչպես էր ինձ հետ մինչև գիշերվա 1-2ը դասեր անում, ինչպես էր ինձ դպրոց ուղեկցում, ինչպես էր այգիներ և սրճարաններ տանում:

Հիշեցի, ինչպես էին նրա ընկերոջ ավտոտնակում գործ անում, իսկ ես՝ 6 տարեկան աղջնակս,
կանգնած էի այնտեղ, և հանկարծ իմ կողմ թռավ մի կտոր տաքացած երկաթ, իսկ հայրս…բռնեց այն բաց ձեռքով: Մինչև հիմա նրա ձեռքին մնացել է սարսափելի այրվածքի սպին:

Առավոտյան եկա խոհանոց, երբ հայրս սուրճ էր խմում, նորից տեսա ձեռքի սպին, գրկեցի նրան և ասացի, որ ես ուրիշ հայրիկ չունեմ և չեմ էլ ուզում ունենալ: Այդ լուրն ինձ համար անհետևանք չմնաց. դրա շնորհիվ ես հասկացա, թե որքան շատ եմ սիրում ծնողներիս, և որքան շատ են նրանք սիրում ինձ:

Նյութը հրապարակման պատրաստեց ՝ Goodinfo

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS