18 տարեկան հասակում ինձ համար մի սարսափելի նորություն իմացա ծնողներիս անցյալի մասին․ Պարզվում է, որ ես․․․

18 տարեկան հասակում ինձ համար մի սարսափելի նորություն իմացա ծնողներիս անցյալի մասին․ Պարզվում է, որ ես․․․

18 տարեկանում իմացա, որ հայրս իրականում իմ հայրը չէ: Մորս հետ նա ծանոթացել էր, երբ ես 2 տարեկան էի: Իրական հայրս լքել
էր նրան,երբ ես դեռ ծնված չէի:Ծնողներս որոշեցին,որ ես արդեն մեծ եմ,և ճշմարտությունն իմանալու իրավունք ունեմ:Եվ ավելի լավ
է, որ դրա մասին իմանալ նրանցից,այլ ոչ ուրիշ մարդկանցից: Ասացին, որ ինձ չեն մեղադրի, եթե ցանկանամ գտնել կենսաբանական
հորս:Ես շոկի մեջ էի:

Ամբողջ գիշեր մտորումների մեջ էի և չէի կարողանում քնել:Գլխումս խառնթաշփոթ էր:Հարազատ հա՞յր…ինչպիսի՞ն է նա…իսկ գու-
ցե զղջում է արածի համար, գուցե ուրախ լինի՝ տեսնելով ինձ, իսկ եթե ոչ…Արտասվում էի և մտածում, թե ինչու ինձ հետ եղավ այս
ամենը: Ամեն ինչ այնքան լավ էր…մի՞թե այս ամենը սուտ էր, մի՞թե մենք ընտանիք չենք…

Իսկ հետո ես սկսեցի մտածել իմ իսկական հոր մասին: Ես հիշեցի,թե նա ինչպես էր ինձ հետ մինչև գիշերվա 1-2ը դասեր անում, ինչ-
պես էր ինձ դպրոց ուղեկցում, ինչպես էր այգիներ և սրճարաններ տանում:Հիշեցի, ինչպես էին նրա ընկերոջ ավտոտնակում գործ
անում, իսկ ես՝ 6 տարեկան աղջնակս, կանգնած էի այնտեղ, և հանկարծ իմ կողմ թռավ մի կտոր տաքացած երկաթ, իսկ հայրս…բռ-
նեց այն բաց ձեռքով:

Մինչև հիմա նրա ձեռքին մնացել է սարսափելի այրվածքի սպին:Հիշեցի, թե ինչպես հայրս, ով ամբողջ կյանքում բացի ձվածեղից ոչ-
ինչ չէր պատրաստել, սովորրեց թխել իմ սիրելի տորթը, որը դժվար էր գտնել խանութներում:Առավոտյան եկա խոհանոց, երբ հայրս
սուրճ էր խմում, նորից տեսա ձեռքի սպին, գրկեցի նրան և ասացի, որ ես ուրիշ հայրիկ չունեմ և չեմ էլ ուզում ունենալ:Այդ լուրն ինձ
համար անհետևանք չմնաց. դրա շնորհիվ ես հասկացա, թե որքան շատ եմ սիրում ծնողներիս, և որքան շատ են նրանք սիրում ինձ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS