18 տարիս նոր էր լրացել, երբ իմացա, որ հայրս ինձ հարազատ չէ․ Պարզվեց, որ մայրս նրա հետ ծանոթացել է, երբ արդեն․․․ 18 տա-րեկանում իմացա, որ հայրս իրականում իմ հայրը չէ: Մորս հետ նա ծանոթացել էր, երբ ես 2 տարեկան էի: Իրական հայրս լքել էր նը-րան, երբ ես դեռ ծնված չէի:

Ծնողներս որոշեցին, որ ես արդեն մեծ եմ, և ճշմարտությունն իմանալու իրավունք ունեմ: Եվ ավելի լավ է, որ դրա մասին իմանալ նը-րանցից, այլ ոչ ուրիշ մար դկանցից: Ասացին, որ ինձ չեն մե ղադրի, եթե ցան կանամ գտնել կենս աբանական հորս:Ես շոկի մեջ էի: Ամբողջ գիշեր մտորո ւմների մեջ էի և չէի կարողանում քնել: Գլխո ւմս խառնթաշփոթ էր: Հարազատ հա՞յր…ինչպիսի՞նն է նա…իսկ գուցե զղջում է արածի համար, գուցե ուրախ լինի՝ տեսնելով ինձ, իսկ եթե ոչ…

Արտասվում էի և մտա ծում, թե ինչու ինձ հետ եղ ավ այս ամենը: Ամեն ինչ այն քան լավ էր…մի՞թե այս ամենը սուտ էր, մի՞թե մենք ընտանիք չենք…Իսկ հետո ես սկսեցի մտածել իմ իս կական հոր մասին: Ես հիշեցի, թե նա ինչպես էր ինձ հետ մինչև գիշ երվա 1-2ը դասեր անում, ինչպես էր ինձ դպրոց ուղեկցում, ինչպես էր այգիներ և սրճարաններ տանում:
Հիշեցի, ինչպես էին նրա ընկերոջ ավտոտնակում գործ անում, իսկ ես՝ 6 տարեկան աղջնակս, կանգնած էի այնտեղ, և հանկարծ իմ կողմ թռավ մի կտոր տաքացած երկաթ, իսկ հայրս…բռնեց այն բաց ձեռքով: Մինչև հիմա նրա ձեռքին մնացել է սարսափելի այրված-քի սպին:Հիշեցի, թե ինչպես հայրս, ով ամբողջ կյանքում բացի ձվա ծեղից ոչինչ չէր պատր աստել, սովորրեց թխել իմ սիրելի տորթը, որը դժվար էր գտնել խանութներում:

Առավոտյան եկա խոհանոց, երբ հայրս սուրճ էր խմում, նորից տեսա ձեռքի սպին, գրկեցի նրան և ասացի, որ ես ուրիշ հայրիկ չու-նեմ և չեմ էլ ուզում ունենալ:Այդ լուրն ինձ համար անհետևանք չմնաց. դրա շնորհիվ ես հասկացա, թե որքան շատ եմ սիրում ծնող-ներիս, և որքան շատ են նրանք սիրում ինձ:
